Լուրեր բաժնի բոլոր հրապարակումները

Ամենակարգավորված շուկան դեղորայքի շուկան է. Ա. Մուրադյան. տեսանյութ

Jan 11, 2016 Comments Off on Ամենակարգավորված շուկան դեղորայքի շուկան է. Ա. Մուրադյան. տեսանյութ
Ամբողջը

4.9 մագնիտուդով երկրաշարժ`Թուրքիայում

Jan 11, 2016 1 Comment

Թուրքիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 19:40-ին Շեֆաթլի քաղաքից 35 կմ արևմուտք և Անկարայից 134 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չկա:

Ամբողջը

Պուտինի հարցազրույցը՝ Bild-ին

Jan 11, 2016 Comments Off on Պուտինի հարցազրույցը՝ Bild-ին

Երկրները պետք է միավորվեն ընդհանուր մարտահրավերների՝ ահաբեկչության, հանցավորության դեմ պայքարի շուրջ, և եթե Ռուսաստանի դիրքորոշումը որևէ հարցով տարբերվում է, ապա ավելի լավ է փնտրել ընդհանուր լուծում, այլ ոչ թե երկիրը հայտարարել թշնամի՝ կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին նա հայտնել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ վերջին 15 տարում […]

Ամբողջը

Իրանը կարող է գազատար կառուցել դեպի Եվրոպա

Jan 11, 2016 Comments Off on Իրանը կարող է գազատար կառուցել դեպի Եվրոպա

Իրանի ազգային գազի ընկերությունում հայտարարել են Եվրոպա գազ մատակարարելու նպատակով խողովակաշար կառուցելու մասին՝ հաղորդում է korrespondent.net-ը` վկայակոչելով Shana-ին: Ընկերության՝ միջազգային հարցերով զբաղվող կառավարիչ Ազիզոլա Ռամեզանին մեկնաբանել է, որ Ռուսաստանը Եվրոպա գազ մատակարարելու համար օգտագործում է 3000 կմ երկարությամբ խողովակաշար, և նշել, որ Իրանը ևս կարող է նման խողովակաշար կառուցել: Ռամեզանին նշել է, որ նավթի գների […]

Ամբողջը

ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Jan 11, 2016 Comments Off on ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից […]

Ամբողջը

Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ

Jan 11, 2016 Comments Off on Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ

Այսօր՝ հունվարի11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 76-ամյա Միհրան Ասլանյանը Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Jeep մակնիշի 05 ՏՍ 841 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել […]

Ամբողջը

Ռոնալդուն մարզվում է որդու հետ. լուսանկարներ, տեսանյութ

Jan 10, 2016 Comments Off on Ռոնալդուն մարզվում է որդու հետ. լուսանկարներ, տեսանյութ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն համացանցում հրապարակել է իր և որդու մարզման տեսանյութը: Հանրահայտ ֆուտբոլիստը որդուն տուգանային հարվածներ իրացնել է սովորեցնում:

Ամբողջը

«Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել

Jan 10, 2016 Comments Off on «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել

«Կորինտիանս»-ի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն մոտ է Էնֆիլդ տեղափոխությանը: Այդ մասին հայտնում է Sport Italia-ն: Նշվում է, որ «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել բրազիլական ակումբի հետ 26-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում, որի դիմաց 15 մլն եվրո կվճարի: Նշենք, որ Պատոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը, «Չելսի»-ն և «Տոտենհեմ»-ը:

Ամբողջը

«Ոսկե գնդակ»-ը կստանա Մեսսին. Ստոիչկով

Jan 10, 2016 Comments Off on «Ոսկե գնդակ»-ը կստանա Մեսսին. Ստոիչկով

«Բարսելոնա»-ի նախկին խաղացող Խրիստո Ստոիչկովը վստահ է, որ «Ոսկե գնդակ-2015»-ը կստանա արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: ««Ոսկե գնդակ-2015»-ը, անկասկած, կստանա Լիոնել Մեսսին: Միակ խնդիրն այն է, որ հավակնորդների թվում չէ Լուիս Սուարեսը»,- AS-ը մեջբերում է բուլղարացու խոսքերը:  

Ամբողջը

Զոհված զինվորի մորը չեն կարողանում հայտնել գույժը

Jan 10, 2016 Comments Off on Զոհված զինվորի մորը չեն կարողանում հայտնել գույժը

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է, որ երեկ երեկոյան Արցախում հակառակորդի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանը ծնողների միակ որդին էր. նա երեք քույր ունի: Մորը դեռ չեն կարողանում գույժը հայտնել: Նրանց տանից քիչ հեռու հերթապահում է շտապօգնության մեքենան: Մարզպետը կայքին հայտնել է, որ զոհված զինվորի դին այդ պահին դեռ Երեւանում է: Վաղը Արամայիս […]

Ամբողջը

«Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում 2015 թվականին որեւէ առաջընթաց չի արձանագրվել»

Jan 10, 2016 Comments Off on «Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում 2015 թվականին որեւէ առաջընթաց չի արձանագրվել»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում 2015 թվականին որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ նախագահների վերջին հանդիպումը նույնպես զուտ ձեւական բնույթ է կրել: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս մասին հայտարարել է կառավարության նիստում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի հանդեպ իր ձեւական վերաբերմունքի մասին խոստովանությունից հետո, Ալիեւը կրկին մեղադրանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Մասնավորապես, նա […]

Ամբողջը

Մոսկվայում ձնածածկույթը հասել է առավելագույն մակարդակի

Jan 10, 2016 Comments Off on Մոսկվայում ձնածածկույթը հասել է առավելագույն մակարդակի

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձնածածկույթը հասել է այս ձմռան առավելագույն մակարդակի: Կիրակի առավոտյան ձյան շերտի բարձրությունը 14 սմ է եղել: Այս մասինԻնտերֆաքսի թղթակցին տեղեկացրել են մայրաքաղաքի օդերեւութաբանական կենտրոնում: Մոսկովյան օդերեւութաբանների կանխատեսմամբ, կիրակի լույս երկուշաբթի գիշերն ամենացուրտը կլինի ամբողջ ձմռան ընթացքում: Տեղ-տեղ օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ – 20-ից – 22 աստիճանի:

Ամբողջը

Վաղը լույս չի լինի

Jan 10, 2016 Comments Off on Վաղը լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` 11:00-14:00 Այգեստան 4-7 փողոցները մասնակի, Ֆիզկուլտուրնիկների փ. 35-54 սեփական տները, Չարենցի փ. 48-62 սեփական տները և hարակից hանրային բաժանորդները:  

Ամբողջը

Վթար Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

Jan 10, 2016 Comments Off on Վթար Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 10-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 109-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին` Նորավանքի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 SV 897 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել […]

Ամբողջը

Վթար Գեղարքունիքի մարզում

Jan 10, 2016 Comments Off on Վթար Գեղարքունիքի մարզում

Հունվարի 10-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հյունդայի» մակնիշի 23 UO 171 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի արգելապատնեշին և մոտ 2 մետր սահել […]

Ամբողջը