Լուրեր բաժնի բոլոր հրապարակումները

«Հարավային հոսք» գոյություն չունի. Կրեմլ

Jan 12, 2016 Comments Off on «Հարավային հոսք» գոյություն չունի. Կրեմլ

Interfax-ը հայտնում է,որ  ՌԴ պաշտոնապես հերքել է Բուլղարիայի հետ բանակցությունների վերսկսումն ավելի վաղ սառեցված «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: «Մոսկվան չի պատրաստվում վերսկսել բանակցությունները Սոֆիայի հետ, քանի որ նախագիծը դադարեցվել է: Ներկայում նման նախագիծ գոյություն չունի: Այն դադարեցվել է, հետևաբար, բանակցությունների համար թեմաներ չկան»,- ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ԶԼՄ-ները […]

Ամբողջը

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է

Jan 12, 2016 Comments Off on Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման […]

Ամբողջը

Ավտովթարից 18 զբոսաշրջիկ է տուժել

Jan 12, 2016 Comments Off on Ավտովթարից 18 զբոսաշրջիկ է տուժել

«ՌԻԱ նովոստին» հաղորդում է,որ  Թաիլանդի Պհուկետ քաղաքում զբոսաշրջիկներին օդանավակայան տեղափոխող երկհարկանի ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով վիրավորվել է 18 մարդ: Տուժածների մեջ են չինացի զբոսաշրջիկներ, վարորդն ու զբոսավարը, նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառը:

Ամբողջը

Արաքի ատոմային ռեակտորի ապամոնտաժման ավարտի մասին լուրերը հերքել են

Jan 12, 2016 Comments Off on Արաքի ատոմային ռեակտորի ապամոնտաժման ավարտի մասին լուրերը հերքել են

Gazeta –ն՝ վկայակոչելով IRNA գործակալությունը փոխանցում է ,որ  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Արաքում ատոմային ռեակտորի կենտրոնական հատվածի ապամոնտաժման մասին տեղեկությունները: «AEOI-ն պետք է ավարտի համաձայնեցված գործողությունները, մինչեւ դրանց իրականացման ժամկետի ավարտը, ինչպես կարգադրել է գերագույն առաջնորդը։ Այդ կապակցությամբ որոշ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել, սակայն ռեակտորի կենտրոնական հատվածի ապամոնտաժումը չի ավարտվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ […]

Ամբողջը

Ոստիկանները բաճկոնի գրպանը «մարիխուանա» են գցել.

Jan 12, 2016 Comments Off on Ոստիկանները բաճկոնի գրպանը «մարիխուանա» են գցել.

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սարգիս Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ Սարգիս Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին հիշյալ բաժնի ծառայողները գողություն […]

Ամբողջը

Ավետիսյանների սպանությունից 1 տարի անց հարազատներն առաջին անգամ մտան նրանց տուն /տեսանյութ/

Jan 12, 2016 Comments Off on Ավետիսյանների սպանությունից 1 տարի անց հարազատներն առաջին անգամ մտան նրանց տուն /տեսանյութ/

Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներն այսօր՝ հունվարի 12-ին, սպանությունից 1 տարի անց կարողացան ներս մտնել տուն: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տանը ոչինչ չի փոխվել, միայն Ավետիսյանների լուսանկարներն են ավելացել: Դեպքից հետո իրավապահները կողպել են դարպասը, եւ հարազատները հնարավորություն չունեին՝ ներս մտնելու: Նշենք, որ ժամը 13:00-ին Գյումրիի քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա հոգեհանգստյան կարգ, որից հետո` ժամը […]

Ամբողջը

Տղամարդը բենզին է լցրել նախկին կնոջ վրա եւ այրել նրան

Jan 12, 2016 Comments Off on Տղամարդը բենզին է լցրել նախկին կնոջ վրա եւ այրել նրան

Lifenews-ը փոխանցում է,որ  Մոսկվայում տղամարդը բենզին է լցրել նախկին կնոջ վրա եւ այրել նրան։ Բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար, իսկ տղամարդուն որոնում է ոստիկանությունը։ Ոստիկանությանը պատմել են տուժածի հարեւանները, 36-ամյա էլվիրա Կ.-ն ընկերուհու հետ տուն վերադառնալիս է եղել, երբ տան շքամուտքի մոտ նրա է վրա է հարձակվել նախկին ամուսինը, Կրակի մեջ այրվող կնոջն օգնության են […]

Ամբողջը

«Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչը, ով մասնակցել է «Մուսալեռ»-ում աղմկահարույց սպանությանը,կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Jan 12, 2016 Comments Off on «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչը, ով մասնակցել է «Մուսալեռ»-ում աղմկահարույց սպանությանը,կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը կալանքի վերահաստատման նպատակով միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նաիրա Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական […]

Ամբողջը

Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում Հայաստանի դեսպան

Jan 12, 2016 Comments Off on Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Չիլիում Հայաստանի դեսպան է նշանակվել Ալեքսան Հարությունյանը: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել […]

Ամբողջը

Կանանց դեմ բռնություն եղել է նաև մինչ փախստականների ժամանումը. Մոգերինի

Jan 12, 2016 Comments Off on Կանանց դեմ բռնություն եղել է նաև մինչ փախստականների ժամանումը. Մոգերինի

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Պրահա այցի ընթացքում հայտնել է,որ Եվրոպացի կանանց հանդեպ բռնություն եղել է նաև մինչ փախստականների զանգվածային հոսքը Եվրոպա. «Կան լավ և վատ մարդիկ՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից կամ ծագումից:Քաղաքական գործիչները Քյոլնի միջադեպն օգտագործում են որպես ինքնագովազդի միջոց: Անհրաժեշտ է վերջ տալ նման պահվածքին»:   Քյոլնում Ամանորի գիշերը […]

Ամբողջը

Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ

Jan 12, 2016 Comments Off on Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։   Նախագահը ստորագրել է  մասնավորապես՝ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու […]

Ամբողջը

Ես կնվաճեմ «Ոսկե գնդակ»-ը. Պոգբա

Jan 12, 2016 Comments Off on Ես կնվաճեմ «Ոսկե գնդակ»-ը. Պոգբա

«Հուսով եմ՝ կարող եմ նվաճել «Ոսկե գնդակ»-ը: Սակայն հեշտ չի լինի և ստիպված կլինեմ ջանքեր գործադրել՝ նպատակիս հասնելու համար: Ես պետք է շարունակեմ կատարելագործվել: Հիանալի է, որ ես ներկա էի «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությանը: Մանավանդ, եթե հիշենք, թե ինչից եմ սկսել: Ուրախ եմ ինձ համար և այն մարդկանց համար, ովքեր օգնել են ինձ հասնել այս […]

Ամբողջը

Հետաձգվել է Շերեմետևո-Երևան չվերթը

Jan 12, 2016 Comments Off on Հետաձգվել է Շերեմետևո-Երևան չվերթը

Ինչպես նշում Է LifeNews-ը, «Աերոֆլոտ» ընկերությունը անբարենպաստ եղանակի պատճառով հունվարի 12-ին հետաձգել Է Շերեմետևո-Երևան չվերթը:Այն կիրականացվի հունվարի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:05-ին: Ձյան առատ տեղումները և քամու ուժգնացումը ճշգրտումներ են մտցրել Մոսկվայի ավիահանգույցների աշխատանքի ռեժիմում: Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել 14 ներքին ու արտաքին չվերթներ, այդ թվում՝ դեպի Ստամբուլ, Փարիզ, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն, […]

Ամբողջը

Գյումրիի սպանդից մեկ տարի անց. հիշատակի հավաք Ավետիսյանների առանձնատան մոտ.ՈՒՂԻՂ

Jan 12, 2016 Comments Off on Գյումրիի սպանդից մեկ տարի անց. հիշատակի հավաք Ավետիսյանների առանձնատան մոտ.ՈՒՂԻՂ
Ամբողջը

Թուրքիայում Եգիպտոսի քաղաքացիներ են ձերբակալվել

Jan 12, 2016 Comments Off on Թուրքիայում Եգիպտոսի քաղաքացիներ են ձերբակալվել

Թուրքական իշխանությունները Ադանա քաղաքում ձերբակալել են Եգիպտոսի 12 քաղաքացիների, ովքեր ծրագրել էին հատել Սիրիայի հետ սահմանը և միանալ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը։ Այս մասին հայտնում է Today’s Zaman-ը՝ հղում անելով Եգիպտոսի ԱԳՆ հաղորդագրությանը։ Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները, որոնց թվում կան 3 երեխաներ, մոտ հարազատներ են։ Թուրքիայում Եգիպտոսի հյուպատոսությունը պարզում է քաղաքացիների ձերբակալության մանրամասները և նրանց՝ […]

Ամբողջը