Լուրեր բաժնի բոլոր հրապարակումները

Հակառակորդը դիմում է սադրիչ գործողությունների

Feb 19, 2016 Comments Off on Հակառակորդը դիմում է սադրիչ գործողությունների

Փետրվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ամբողջը

Ուղղաթիռի կործանման րոպեները. տեսանյութ

Feb 19, 2016 Comments Off on Ուղղաթիռի կործանման րոպեները. տեսանյութ

Bell 206 մասնավոր ուղղաթիռը, որում եղել է 5 մարդ, կոշտ վայրէջք է կատարել և սուզվել ծովը՝ Հավայան Օահու կղզում գտվող ամերիկյան ռազմածովային ուժերի բազայից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջիկների աչքի առաջ։ Անկման պահն ականատեսները տեսանկարահանել են։ Ուղղաթիռում գտնված անձանց փրկել են դեպքի ականատեսները։ Տուժածներից մեկը՝ 16-ամյա մի […]

Ամբողջը

Զբոսաշրջիկները տանջամահ են արել ափ նետված դելֆինին. լուսանկարներ

Feb 19, 2016 Comments Off on Զբոսաշրջիկները տանջամահ են արել ափ նետված դելֆինին. լուսանկարներ

Արգենտինայի Սանտա-Թերեզա հանգստավայրում զբեսաշրջիկները տանջամահ են արել ափ նետված դելֆինի ձագին: Մարդիկ նրա հետ սելֆիներ են արել, նեղել են, լողափով քաշքշել այնքան, մինչև նա սատկել է ջրազրկումից: Պարզվել է, որ դելֆինը պատկանել է վերացող տեսակին, հայտնում է Daily Mail-ը: Երբ նա դադարել է շնչել, շատերը դա չեն էլ նկատել և շունակել են նրա հետ նկարվել: […]

Ամբողջը

Պայթյունի սպառնալիք`Մոսկվայում

Feb 19, 2016 Comments Off on Պայթյունի սպառնալիք`Մոսկվայում

Ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Մոսկվայի տարբեր խանութներից և «Աշան» հիպերմարկետներից` պայթյունի սպառնալիքի պատճառով: Այդ մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին: Ավելի վաղ, Մոսկվայում 9 «Աշան» հիպերմարկետ են տարհանել պայթյունի սպառնալիքի պատճառով: Տարհանում է տեղի ունեցել նաև ՌԴ նախագահի վարչակազմում:

Ամբողջը

Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Feb 19, 2016 Comments Off on Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Շրջանային 2/2 հասցեի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանի մոտ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ժամանել է […]

Ամբողջը

ԱՄՆ-ն չգիտի, թե ով է Անկարայում ահաբեկչություն կատարել

Feb 19, 2016 Comments Off on ԱՄՆ-ն չգիտի, թե ով է Անկարայում ահաբեկչություն կատարել

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն տեղեկություններ չունի Անկարայի ահաբեկչության մեղավորների մասին, հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Մենք դեռ չենք կարող հաստատել կամ մերժել տեղեկությունն այն մասին, թե ով է պատասխանատու դրա համար»,- հայտարարել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ` ավելացնելով, որ ԱՄՆ-ի համար դա դեռևս «բաց հարց» է: Այդ ձևով նա մեկնաբանել է թուրքական իշխանությունների հայտարարությունը, […]

Ամբողջը

Նոր կարգ` երիտասարդների համար

Feb 19, 2016 Comments Off on Նոր կարգ` երիտասարդների համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարգադրել է, որ հանրապետության տարածքում 14-35 տարեկան յուրաքանչյուր երիտասարդ անցնի հոգևոր-բարոյական անձնագրավորում: Այդ մասին ասվում է Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի կայքում: «Տվյալ միջոցառումները նպատակուղղված են ճիշտ ժամանակին: Հոգևոր-բարոյական դաստիարակությունը երիտասարդության, չեչեն ժողովրդի մշակույթի հիման վրա նրանց ամրապնդման հիմնաքար է դառնում: Այսօր երիտասարդները ենթարկվում են ծայրահեղական խմբավորումների հարձակմանը, որոնք փորձում են կեղծ գաղափարներով […]

Ամբողջը

Որտե՞ղ է Հայրիկյանը /տեսանյութ/

Feb 19, 2016 Comments Off on Որտե՞ղ է Հայրիկյանը /տեսանյութ/

«Ազգային ինքնորոշում միավորման» մի քանի տասնյակ անդամներ  փետրվարի 18-ին Հանրապետության հրապարակից շարժվեցին Գառնի` ծաղիկներ դնելու 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությանը զոհված հերոսների գերեզմաններին: «Սա կարևոր օր է, խորհրդանշում է հայ ժողովրդի ազատասիրությունը: Այս օրը 1921թ. մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ, ազատագրեցին Երեւանը, մեր ժողովուրդն այդ քայլով հասկացավ, որ հնարավոր է ընդվզել եւ բռնապետության դեմ»,- նշեց ԱԻՄ […]

Ամբողջը

Գալուստ Սահակյանի առողջությունից մինչև օպտիմալացման հարցեր.նախարարը մեկնաբանեց

Feb 19, 2016 Comments Off on Գալուստ Սահակյանի առողջությունից մինչև օպտիմալացման հարցեր.նախարարը մեկնաբանեց

«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից»,- երեկ լրագրողների հետ զրույցում  հայտնեց  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը նշեց, որ որոշ ժամանակ է հարկավոր, որ ԱԺ նախագահը  լրիվ ապաքինվի: Նախարարի փոխանցմամբ՝  Գալուստ Սահակյանի վիճակն այս պահին լավ է, որևէ խնդիր չկա, ուղղակի բժիշկների հսկողության տակ է գտնվում: Նշենք, որ Գալուստ Սահակյանը հիվանդանոց է […]

Ամբողջը

Մեջլիսի հայ պատգամավորը ներողություն է ակնկալում

Feb 19, 2016 Comments Off on Մեջլիսի հայ պատգամավորը ներողություն է ակնկալում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը երեկ «ՀԺ»-ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ-ում իր եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ անդրադարձել է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին իր քվեարկությանը: Հիշեցնենք, Եսայանը կողմ էր քվեարկել այդ զեկույցին, որից հետո Նաիրա […]

Ամբողջը

«Վերեւների» հետ կա պայմանավորվածություն

Feb 19, 2016 1 Comment

«Իրատես de facto» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2018-ին քաղաքապետ է դառնալու: Մեր աղբյուրի պնդմամբ, այդ հարցում «վերեւների» հետ կա որոշակի պայմանավորվածություն: Սակայն այդ փաստը ՀՀԿ-ում միանշանակ չի ընկալվում, հատկապես երիտթեւում, քանի որ վերջիններս Տարոն Մարգարյանին են ցանկանում «պահպանել»: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Գագիկ Բեգլարյանի […]

Ամբողջը

«Ժողովուրդ». Ինքնաձիգներով հսկողությունը շարունակվում է

Feb 19, 2016 Comments Off on «Ժողովուրդ». Ինքնաձիգներով հսկողությունը շարունակվում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել: Մինչեւ անցած տարվա նոյեմբերը կառավարության, խորհրդարանի եւ նախագահականի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները կրում էին միայն ատրճանակներ: Այդ փոփոխությունը կապվեց անցած տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «հանցախմբի» հետ: Բայց տարօրինակն այն է, որ չնայած այդ գործով մի քանի տասնյակ մարդիկ […]

Ամբողջը

«Կդառնա՞ք պատգամավոր». «Հրապարակ»

Feb 19, 2016 Comments Off on «Կդառնա՞ք պատգամավոր». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ ԱԺ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել եւ «կդառնա՞ք պատգամավոր» հարցին օդիոզ պատասխաններ է տալիս: Ի պատասխան այդ հարցին` Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ […]

Ամբողջը

«Ժամանակ». Երկրորդ ուժի խնդիրը

Feb 19, 2016 Comments Off on «Ժամանակ». Երկրորդ ուժի խնդիրը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը փաստորեն հաստատել է ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Դաշնակցության երեք նախարարների մասին մամուլի տեղեկությունները. Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի, իսկ Լեւոն Մկրտչյանը՝ կրթության ու գիտության: Արմեն Ռուստամյանը հաստատել է նաեւ, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կնքելու է քաղաքական երկարատեւ համագործակցության համաձայնություն: Այսինքն՝ խոսքը իսկապես վերաբերելու է նաեւ հետընտրական […]

Ամբողջը

Մեծ չարաշահումներ է հայտնաբերել. «Հրապարակ»

Feb 19, 2016 Comments Off on Մեծ չարաշահումներ է հայտնաբերել. «Հրապարակ»

Մարզերի սոցիալական ծառայություններում եւ տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի ստուգումները դեռ չեն ավարտվել: Որոշ կառույցներում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք կհայտնվեն իրավապահների սեղանին: Անցած շաբաթ վարչապետը կառավարության նիստում նշեց, որ պաշտոնանկություններ կլինեն: Ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում, երեկ հարցրինք կառավարության մեր աղբյուրին։ Պարզվեց՝ ոչ բոլոր մարզերում են ստուգումներն ավարտվել, սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով […]

Ամբողջը