Լուրեր բաժնի բոլոր հրապարակումները

Ինչու է «գինու հայրենասիրության» ալիքը նվազել

Jan 20, 2018 No Comments

Tass-ի փոխանցմամբ, Ռուսաստանում գինու արտադրության ծավալները նվազել են և հասել 10 տարվա ամենացածր ցուցանիշին: «Գինու հայրենասիրության» ալիքը նվազել է, և սպառողը նախընտրում է ներմուծվող էժան արտադրանքն ու մրգային գինին,հայտնում են փորձագետները:2017 թվականին Ռուսաստանում 31.97 միլիոն շիշ գինի է արտադրվել, որը 13.4%-ով քիչ է անցած տարվա ցուցանիշից:Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն արտադրության ծավալների անկումը բացատրում է 2017 թվականի […]

Ամբողջը

Գազաբալոնի պայթյունի առնչությամբ նախարարը հանձնարարական է տվել

Jan 20, 2018 No Comments

Հունվարի 19-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայություն ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող “Քար Գազ Սերվիս” ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը. կա մեկ տուժած:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է […]

Ամբողջը

Սերբիայի նախագահի աննախադեպ այցը Կոսովո

Jan 20, 2018 No Comments

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Կոսովո և արդեն իսկ այցելել Բանսկա վանական համալիր, որը տեղակայված է ինքնավարության հյուսիսում գտնվող նույնանուն քաղաքում:Վուչիչի՝ Կոսովո այցի կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության մեծածավալ միջոցառումներ: Սադրանքների փորձեր դեռևս չեն գրանցվել: Վուչիչը նախագահի պաշտոնում առաջին անգամ է ժամանում Կոսովո: Վանական համալիրի մոտ են ժամանել Բանսկայում ապրող 500 սերբեր: Նրանցից […]

Ամբողջը

Բենզինն ու դիզվառելիքը կրկին թանկացան

Jan 20, 2018 No Comments

Հունվարի 1-ից ակցիզային հարկի նոր դրույքաչափով պայմանավորված՝ թանկացել էին բենզինը, դիզվառելիքն ու սեղմված գազը: Պարզվում է դա վերջը չէ: Այսօր 10 դրամով թանկացել են բենզինն ու դիզվառելիքը:  Ռեգուլյար տեսակի բենզինն ընդամենը օրեր առաջ, թանկանալով մոտ 30-40 դրամով, դարձել էր 430 դրամ, այժմ արժե 440 դրամ։ Պրեմիում տեսակի բենզինը նախկին 450-ի փոխարեն արժե 460 դրամ։ Դիզվառելիքը […]

Ամբողջը

ՀԱԿ-ը զանգվածային միջոցառումներ է սկսում

Jan 20, 2018 No Comments

Հունվարի 20-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ։Օրակարգում են եղել 1988թ․ղարաբաղյան շարժման 30-ամյակին և 2008թ․մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումների կազմակերպման հարցերը։Վարչությունը որոշել է․1․ 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։2․ Հայաստանի ժողովրդական […]

Ամբողջը

Քառօրյայի ժամանակ Ադրբեջանը ՌԴ-ից ստացվող ռազմատեխնիկան է կիրառել .Ադրբեջանի ՊՆ

Jan 20, 2018 No Comments

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել,որում տեղեկացրել է. « Ռուսաստանից  Բաքվի նավահանգիստ հասցվել է ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք, հնարավորինս սեղմ ժամկետներում այն կընդունվի ու կհանձնվի զինվորական ստորաբաժանումներին, որոնք տեղակայված են ռազմաճակատների երկայնքով: Այդ  տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին: Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների […]

Ամբողջը

Թուրքիայի ՀՕՊ ուժերը վարժանքներ կանեն տեղական միջին հեռահարության հրթիռներով

Jan 20, 2018 No Comments

Հունվարի 22-ից փետրվարի 4-ը Թուրքիայի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը վարժանքներ կանեն երկրի մայրաքաղաք Անկարայից հարավ՝ Թուզ լճի մոտ ընկած զորավարժարանում: Կկկիրառվեն տեղական արտադրության մինչև 25 կմ հեռահարությամբ «Հիսար-Օ» ՀՕՊ համակարգեր: Զորավարժության անցկացման, ինչպես նաև վայրի մասին հայտնում է Թուրքիայի զՈւ ԳՇ կայքը: Ինչպես հիշեցնում է Ռազմինֆոն, Թուրքիայում արտադրված ՀՕՊ համակարգերը փորձարկվել էին 2016 թ. դեկտեմբերին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Փորձարկման […]

Ամբողջը

ՀՀ-ի մեծ բարեկամ նախկին սենատորը պարգեւատրվել է

Jan 20, 2018 No Comments

Հայաստանի մեծ բարեկամ, նախկին սենատոր Բոբ Դոլը պարգեւատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: Բոբ Դոլի ամբողջ կյանքը հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է, պարգեւատրման արարողությանը հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: 1996-ին երբ Դոլը դարձավ նախագահի թեկնածու, որպես սկզբունքայնության նշան նա որոշեց հրաժարվել սենատորի իր պաշտոնից: «Ես կմեկնեմ Սպիտակ տուն կամ […]

Ամբողջը

Բաքվի կենտրոնում բնակելի շենք է այվում

Jan 20, 2018 No Comments

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվի կենտրոնում այրվում է 4 հարկանի բնակելի շենք:Շենքի բոլոր բնակիչները տարհանվել են: Տուժածներ չկան:  Ադրբեջանի ԱԻՆ հակահրդեհային ծառայության ղեկավար Ֆյուզուլի Ասադովի խոսքով, հրդեհը բռնկվել է տանիքում ինչ-որ իրերի այրման հետևանքով: Այրվում է 2000 քառ.մ տարածք: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 10 հրշեք մեքենաներ։ Տեղում աշխատում են նաև շտապօգնության մեքենաներ։ Քամին խոչընդոտում […]

Ամբողջը

Արմեն Սարգսյան գիտնականն ու դեսպանը/տեսաշար/

Jan 20, 2018 No Comments

Պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել: Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ: Ավարտել […]

Ամբողջը

Արմեն Սարգսյանի բիզնես կայսրությունը

Jan 20, 2018 No Comments

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի  4-րդ նախագահի ՀՀԿ թեկնածուն է:Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել: Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ամուսնացած է, ունի […]

Ամբողջը

Մխիթարյանը Լոնդոնում բուժզննում կանցնի

Jan 20, 2018 No Comments

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ   միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում  է: Այս առնչությամբ  The Independent-ը գրում է, որ այս հանգստյան օրերին Հայաստանի ազգային թիմի ավագը բուժզննում կանցնի Լոնդոնում` «Արսենալ»-ում, իսկ Չիլիի ազգային թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին […]

Ամբողջը

Թիվ 131 մանկապարտեզի տնօրենը՝ամբաստանյալի աթոռին

Jan 20, 2018 No Comments

Խոշոր չափերի գումարների յուրացման մեջ մեղադրվող Երևանում գործող 131 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Մանկապարտեզի տնօրեն Գայանե Վարդանյանը յոթ տարի շարունակ տարբեր անձանց է ձևակերպել իբրև մանկապարտեզի աշխատակիցներ և այդկերպ յուրացրել է Երևանի քաղաքապետարանից հատկացված գումարները: Ըստ մեղադրանքի՝ Գայանե Վարդանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացում կատարելու մեկ […]

Ամբողջը

Թրամփը դավաճանում է առաջին տիկնոջը.սկանդալ ԱՄՆ նախագահի անվան շուրջ

Jan 20, 2018 No Comments

«Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» սկանդալային գրքի հեղինակ  ամերիկացի լրագրող Մայքլ Վոլֆը  նոր աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել: « Թրամփն այժմ էլ է դավաճանում իր կնոջը՝ Մելանյա Թրամփին Գրքում կա մի բան, որում նա միանգամայն համոզված է, սակայն քանի որ այդ փաստը սադրիչ է, վերջնական ապացույցներ այդպես էլ գտա», – Mediaite-ի փոխանցմամբ ասել է […]

Ամբողջը

Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 5 տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ 3-րդ օրն է, գտնվում են անօգնական վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Jan 20, 2018 No Comments

Այսօր՝ հունվարի 20-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը 2 տասնյակից ավելի հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից, ովքեր արդեն 3 օր է, հայտնվել են անօգնական և արհամարհված վիճակում։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «400-500 մեքենա շուրջ 3 օր է, արգելափակված է Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա: Ճանապարհը փակ է անհայտ պատճառներով: Արգելափակման մեջ գտնվող հայ վարորդները […]

Ամբողջը