Լուրեր բաժնի բոլոր հրապարակումները

Նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում. նախարար

Nov 16, 2017 No Comments

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Ամբողջը

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը շուտով կհամալրվեն նոր զինատեսակով. razminfo

Nov 16, 2017 No Comments

ՀՀ զինված ուժերը ձեռք է բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով:Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել էՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:

Ամբողջը

ԿԸՀ-ն անելիք չունի. Տիգրան Մուկուչյան

Nov 16, 2017 No Comments

Սահմանադրական դատարանի վճիռը Վանաձորի ավագանու նիստերի հակասահմանադրական լինելու մասին արդեն ընդդիմադիրների ձեռքին է: Սակայն դեռ չգիտեն՝ որոնք են լինելու նրանց հաջորդ քայլերը, եթե Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարական չտա: Ընդդիմադիրներից ոմանք կարծում են՝ գնդակը հիմա ԿԸՀ-ի դաշտում է: ԿԸՀ-ը պետք է նոր ընտրությունների մասին հայտարարի:

Ամբողջը

Մենք երբեք չենք ասել, որ մի զարկով աղքատությունը կվերանա. Շարմազանովի արտահերթ ելույթը

Nov 16, 2017 No Comments

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով:

Ամբողջը

Ինչ է տեղի ունեցել Գևորգ Սաֆարյանի հետ բանտախցում

Nov 16, 2017 No Comments

Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե երեկ՝ երեկոյան, ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

Ամբողջը

Կառավարությունը փող է տալիս

Nov 16, 2017 No Comments

ՀՀ կառավարությունը ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կտրամադրի ֆինանսական աջակցություն:

Ամբողջը

Լավրովը «պասը» վերցրեց ու շտապում է Երևան

Nov 16, 2017 No Comments

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան և Ադրբեջան, երեկ այս մասին հայտարարել է ինքը՝ նախարարը: «Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսված են իմ այցերը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը նվիրված են ՌԴ կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ՀՀ և Ադրբեջանի հետ», – ասել է Լավրովն ու հավելել. «Օրակարգը կներառի երկկողմ հարաբերությունները, որոնք այդ երկրներից յուրաքանչյուրի […]

Ամբողջը

Մոսկվայից վերադարձող Սարգսյանի «դիպլոմատում» ի՞նչ կա

Nov 16, 2017 No Comments

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Ըստ նախագահականի տարածած մամլո հաղորդագրության` Ս.Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը […]

Ամբողջը

Կարեն Կարապետյանը խորացնում է ինտրիգը

Nov 16, 2017 No Comments

Վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է: Չնայած օրերս Սսամվել Կարապետյանի 1 միլիարդ ներդրումների մասին հայտարարությանը, որն ընկալվեց իբրեւ Կարեն Կարապետյանի ապագա փոխվարչապետության գին, այդուհանդերձ ներիշխանական հատվածում արշալույսները խաղաղ չեն: Ծառուկյան դաշինքը շարունակում է իշխանության թղտվության ներքո գրոհել Կարեն Կարապետյանի ուղղությամբ: Ազգային ժողովում բյուջեի քննարկումները, հետո կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը վերածվել էր ռազմաճակատի, որտեղ գրոհում էին Ծառուկյան […]

Ամբողջը

Ինչու են Հայաստանում ավիատոմսերի գներն ամենաթանկը

Nov 16, 2017 No Comments

Քաղավիացիայի ոլորտի խնդիրների քննարկումը խորհրդարանում անցավ բուռն մթնոլորտում: Քննարկումը սկսվեց «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանով, որը ընդդիմադիր ֆրակցիան արել էր ավելի վաղ: Հարցապնդումը վերաբերում էր Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններից իրականացվող չվերթներին: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ի պատասխան հայտարարեց, որ համապատասխան չվացուցակները ներկայացվել են, դրանք անընդհատ փոփոխության են ենթարկվում. «Այս պահին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից ունենք […]

Ամբողջը

Կառավարության հերթական «քցոցին»

Nov 16, 2017 No Comments

Տպավորություն է, թե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» սկզբունքով։ Եւ պատահական չէ, որ ցանկացած առաջին հայացքից լավ թվացող նախաձեռնության տակ թաքնված է միտքը, թե մի տեղ մեզ ուզում են քցել։ Այսպիսով՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, թե իբր պետությունն ուզում է օգնել աշխատող մայրերին, դայակի գումար է պատրաստ տալ, ավելի ճիշտ այն գումարի կեսը, […]

Ամբողջը

Գնդակոծում հայ-ադրբեջանական սահմանին. ի՞նչ են թաքցնում Պուտինն ու Էրդողանը

Nov 16, 2017 No Comments

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Տեղեկատվությունը երեկ տարածեց ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: Անցած շաբաթավերջին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել էր, որ ԵԱՀԿ միջնորդները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: «Ելնելով ղարաբաղյան կարգավորման հարցով ժնևյան գագաթնաժողովի արդյունքներից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչև […]

Ամբողջը