Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

Էսպես օր էրթա, Բալասը վայ թե զորամաս տանող փողոցները անձամբ կփակե, կնստի տանգերի առաջ

Jul 10, 2018 Comments Off on Էսպես օր էրթա, Բալասը վայ թե զորամաս տանող փողոցները անձամբ կփակե, կնստի տանգերի առաջ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե յուր անձնական ճակատին ՕԵԿ, ԲՀԿ, ՀՀԿ գրած Սամվել Բալասանյանն այնքան է տարվել օրվա թրենդով, որ եթե ոչ վաղ անցյալում Ռուսաստանի անունը տալիս ծնկները ծալվում էին, ճակատը՝ հալվում, այս օրերին կացինը վերցրել ու պապից կաթոլիկ հարվածներ է տեղում Գյումրիի` ռուսական ռազմաբազայի ղեկավարության հասցեին, ավելին, ասում են՝ անգամ նամակ է […]

Ամբողջը

Հաջորդը Խաչատուրովն է

Jul 10, 2018 Comments Off on Հաջորդը Խաչատուրովն է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը եւ ըստ տեղեկությունների՝ մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։ Հենց […]

Ամբողջը

Եթե չեն զեկուցում կամ խաբում են, քշեք դրանց

Jul 10, 2018 Comments Off on Եթե չեն զեկուցում կամ խաբում են, քշեք դրանց

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնեց բանակ: Ինչպես իր դերերից մեկում ասում էր փաշինյանամոլ, բայց հեղափոխությունից հետո անհետացած Հայկ Մարությանը, դա «լավ չի, դա նորմալ ա»: Նորմալը՝ նորմալ, սակայն մեր հասարակությանը դեռ երկար ժամանակ հնարավոր է զարմացնել նման բաներով: Չենք տեսել, սովոր չենք, ուրեմն պիտի զարմանանք, գուցե՝ հիանանք: Տարիներ են պետք, ըստ […]

Ամբողջը

Տարոն Մարգարյանի հրաժարականը Փաշինյանի հորդորո՞վ է եղել

Jul 10, 2018 Comments Off on Տարոն Մարգարյանի հրաժարականը Փաշինյանի հորդորո՞վ է եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Սա միանգամայն սպասելի իրադարձություն էր. տեւական ժանանակ է՝ Մարգարյանը փաստացի դադարեցրել էր գործունեությունը: Հունիսի 28-ին չի մասնակցել ավագանու նիստին, թեեւ բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվեց վատառողջությամբ: Միաժամանակ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ գնալով սեղմվում էր օղակը. ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է […]

Ամբողջը

Անհայտ է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ կունենա Բրուսելում կայանալիք այցի ընթացքում

Jul 07, 2018 Comments Off on Անհայտ է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ կունենա Բրուսելում կայանալիք այցի ընթացքում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ դեռ հայտնի չէր, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու հուլիսի 11-12-ին Բրյուսել կատարելիք այցի ընթացքում։ Մասնակցելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ստորագրելո՞ւ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կողմից ընդունելիք կոմյունիկեն, ուր, որպես օրինաչափություն, ամրագրվում է տարածքային ամբողջականության նորմը, ինչի պատճառով շատ դեպքերում Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ գագաթնաժողովներին։ Հանդիպելո՞ւ է նա […]

Ամբողջը

Ռուս-ադրբեջանական հարվածներն ու հայկական անգործությունը

Jul 07, 2018 Comments Off on Ռուս-ադրբեջանական հարվածներն ու հայկական անգործությունը

ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում օրեր առաջ ասել է, թե «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները վերադարձնի Ադրբեջանին»: Հիշեցնենք, որ Դմիտրի Սավելևը և մի քանի ռուս հասարակական-քաղաքական գործիչներ այցելել էին Լալե Թեփեի բարձունքի ադրբեջանական դիրքեր: Արցախի հետ կապված ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները չեն համապատասխանում ՌԴ-ի […]

Ամբողջը

«Կանանց հո զոռով տնից չե՞ն հանելու բերեն ԱԺ»

Jul 07, 2018 Comments Off on «Կանանց հո զոռով տնից չե՞ն հանելու բերեն ԱԺ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քննարկումներում առաջարկում են կանանց մասնակցությունն ԱԺ-ում նախկին 25 տոկոսի փոխարեն դարձնել 40: Իրավաբանական շրջանակներում երեկ բուռն քննարկվում էր այս առաջարկը, ԸՕ-ում փոփոխությունների շուրջ տարիներ ի վեր աշխատած մասնագետները նշում են, որ ամեն ինչ պետք է հասարակությանը նման լինի, իսկ մենք այսօր նման հասարակություն չունենք: «Հայ […]

Ամբողջը

Գևորգ Մհերյանի սպանության գործը կբացահայտվի՞ նոր իրողությունների պայմաններում

Jul 07, 2018 Comments Off on Գևորգ Մհերյանի սպանության գործը կբացահայտվի՞ նոր իրողությունների պայմաններում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործը միացվել է պաշտոնատար անձանց կողմից դիրքի չարաշահման մասով հարուցված գործին, և Հատուկ քննչական ծառայության վարույթից գործն ամբողջությամբ տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը։ «Հիմա գործը միացրել են։ Էն երկրորդ մասը նախկինում էլ […]

Ամբողջը

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ի ծանուցումը պատշաճ կարգով ստացել է

Jul 07, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ի ծանուցումը պատշաճ կարգով ստացել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա և չի հարցաքննվի: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով առայժմ որպես վկա հարցաքննվելու: Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս […]

Ամբողջը

Հայկական կողմը պահանջել է ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից Արցախի վերաբերյալ կիրառել ԵԱՀԿ ՄԽ բառապաշարը

Jul 07, 2018 Comments Off on Հայկական կողմը պահանջել է ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից Արցախի վերաբերյալ կիրառել ԵԱՀԿ ՄԽ բառապաշարը

«168 Ժամ» թերթը գրում է. ««Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է: Հայաստանն ինչո՞ւ պետք է մասնակցի մի կառույցի գլխավոր հավաքին, եթե այդ կառույցը հաշվի չի առնում նաև իր իրավունքները: Տարիներ շարունակ հայկական կողմը պահանջել է կիրառել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը ԼՂ հակամարտության վերաբերյալ և դա պահանջել է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև՝ ԵՄ-ից», – այս […]

Ամբողջը

«Սոցցանցերի գետը» կարող է բերել թե՛ կեղտոտ և թե՛ մաքուր ջրեր

Jul 07, 2018 Comments Off on «Սոցցանցերի գետը» կարող է բերել թե՛ կեղտոտ և թե՛ մաքուր ջրեր

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս մասնակցեցի մի հանդիպման, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն էին հայտնում այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն նոր Ընտրական օրենսգրքի՝ մեզ վերաբերող կետերը: Հնչած մտահոգություններից մեկն այն էր, որ ընտրությունների ժամանակ հայտնվում են «կեղծ» կայքեր և «կեղծ» լրագրողներ, որոնք ստեղծվում են հենց այդ կարճ ժամանակահատվածի համար: «Կեղծ» կայքերը զբաղվում […]

Ամբողջը

Վտանգը կանխազգալով`շատերը լքել են Հայաստանը.ՀՔԾ-ն տարել է Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը

Jul 07, 2018 Comments Off on Վտանգը կանխազգալով`շատերը լքել են Հայաստանը.ՀՔԾ-ն տարել է Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը: Ինչպես հայտնի է` վերջինս եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահը` ջանքեր գործադրելով մասնակիցը դառնալ դեպքերը կոծկելու հարցում: Եվ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր թափ է ստացել Մարտի 1-ի […]

Ամբողջը

Փաշինյանը՝ երկու քարի արանքում.նա ծանր վիճակում է հայտնվել

Jul 07, 2018 Comments Off on Փաշինյանը՝ երկու քարի արանքում.նա ծանր վիճակում է հայտնվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդրել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործմանը, քանի որ աշխատանքների 80 տոկոսը արված է: Փաշինյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանը […]

Ամբողջը

Նախագահականից տեղափոխված վարչապետի խորհրդականն ունի բնակարաններ, հողամաս, ավտոմեքենա, նաեւ 1,4 միլիոն դրամ

Jul 07, 2018 Comments Off on Նախագահականից տեղափոխված վարչապետի խորհրդականն ունի բնակարաններ, հողամաս, ավտոմեքենա, նաեւ 1,4 միլիոն դրամ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 18–ին վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնած Ջեմմա Հակոբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հակոբյանը հայտարարագրել է երեք բնակարան եւ մեկ հողամաս: Նրան է պատկանում նաեւ «KIA RIO 1.4» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նոր պաշտոնին նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն […]

Ամբողջը

Երիտասարդ նախարարի ունեցվածքը. աշխատավարձ չի ունեցել, իսկ բանկային հաշվին 4500 եվրո է առկա

Jul 07, 2018 Comments Off on Երիտասարդ նախարարի ունեցվածքը. աշխատավարձ չի ունեցել, իսկ բանկային հաշվին 4500 եվրո է առկա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայրապետյանի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա: Նախարարը կառավարական պորտֆելը վերցնելու պահին որևէ ունեցվածք չի ունեցել: Հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 4 հազար 500 եվրո: Իսկ եկամուտներ, այսինքն՝ աշխատավարձ, չի ունեցել: Հայրապետյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում […]

Ամբողջը