Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

Վահան Բադասյան. Եթե ռեալ իշխանափոխության փորձ լինի, ապա արցախցիները միանալու են

Apr 12, 2018 Comments Off on Վահան Բադասյան. Եթե ռեալ իշխանափոխության փորձ լինի, ապա արցախցիները միանալու են

Արցախցիները, նաև ես, տեսնում ենք, որ անպտուղ է պայքարը, և այս անպտուղ պայքարին միանալը կբերի նոր անհաջողություն և հիասթափության ալիք։ Եվ ես համոզված եմ, որ եթե ռեալ իշխանափոխության փորձ լինի, ապա արցախցիները միանալու են… Մի խոսքով, եթե մեխանիզմները և նպատակները ճիշտ դրվեն, արցախցիները մասնակցելու են, ավելին՝ հեղափոխությունն արցախցիներն են անելու։ Մեր աշխարհագրական դիրքն է բերելու […]

Ամբողջը

Ալիևը հովանավոր է փնտրում իր ռազմական դիվանագիտության համար

Apr 12, 2018 Comments Off on Ալիևը հովանավոր է փնտրում իր ռազմական դիվանագիտության համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հույսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության: Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի կողմից, խնդիր չեն:  Նրա համար […]

Ամբողջը

Ով է ձերբակալված «օրենքով գող» Բջեն՝ Վարդան Ասատրյանը. մանրամասներ

Apr 12, 2018 Comments Off on Ով է ձերբակալված «օրենքով գող» Բջեն՝ Վարդան Ասատրյանը. մանրամասներ

«Փաստ» թերթի տվյալներով, երկու օր առաջ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի որոշմամբ կալանավորվել է 56–ամյա նախկին «օրենքով գող» Վարդան Ասատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր պահպանելու համար: «Իրավապահ մարմինները հանցավոր աշխարհում Բջե անունով հայտնի Ասատրյանի մոտ հայտնաբերել էին 15 գրամ հերոին: Եթե Բջեի մեղադրանքը հաստատվի, նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:  «Պրայմ Կրայմ» ռուսական կայքի հաղորդմամբ՝ Վարդան […]

Ամբողջը

«Օմեգայում պարել են Օլյան, Վալյան, Դաշան, Իրան…». Վարչապետի հանձնարարականն անտեսվում է

Apr 12, 2018 Comments Off on «Օմեգայում պարել են Օլյան, Վալյան, Դաշան, Իրան…». Վարչապետի հանձնարարականն անտեսվում է

«Փաստ» թերթը գրում է. Մոտավորապես այս վերնագրով մենք նյութ ենք հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը անցյալ տարվա նոյեմբերի 10–ի կառավարության նիստում երեք նախարարությունների խիստ հանձնարարական տվեց. «Համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբներն այլ վայրեր տեղափոխելու հարցը: «Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու […]

Ամբողջը

ԱԺ պատվիրակության այցը Սիրիա հետաձգվել է՝ սպասում են ավելի պատեհ ժամանակի

Apr 12, 2018 Comments Off on ԱԺ պատվիրակության այցը Սիրիա հետաձգվել է՝ սպասում են ավելի պատեհ ժամանակի

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 20-ին ԱԺ պատվիրակությունը պետք է մեկներ Սիրիայի Արաբական Հանրապետություն, որտեղ պլանավորված էին հանդիպումներ ինչպես այդ երկրի ղեկավարության, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: <Սակայն Սիրիայի շուրջ իրավիճակի կտրուկ սրումը ստիպել է ԱԺ ղեկավարությանը ժամանակավորապես հետաձգել այցը և սպասել ավելի պատեհ ժամանակի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Ամբողջը

Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում

Apr 12, 2018 Comments Off on Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում: Եվ հիմա այս ամենի արդյունքում, ինչպես իր զեկույցում երեկ նկատել է միջազգային իրավապաշտպան «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է»: Միայն թե արձանագրենք. ժողովրդավարական արժեքներ դավանող […]

Ամբողջը

Հայաստանում կարագի 1 կիլոգրամը գերա­զանցում է 9 դոլարը` միջազգային շու­կայում սահմանված գնից մոտ 4 դոլա­րով ավելի

Apr 12, 2018 Comments Off on Հայաստանում կարագի 1 կիլոգրամը գերա­զանցում է 9 դոլարը` միջազգային շու­կայում սահմանված գնից մոտ 4 դոլա­րով ավելի

«Ժո­ղովուրդ» թերթը գրում է. «Պարզեց, որ կա­րագի մեկ կիլոգրամը միջազգային շու­կայում ապրիլի 3-ի դրությամբ վաճառ­վել է ավելի քան 5.4 դոլարով: Իսկ Հա­յաստանի ներքին շուկայում կարագի գինը շարունակում է բարձր մնալ: Երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4450-4500 դրամով, իսկ «Անքոր» տե­սակի կարագը` 4500-4600 դրամով: Պարզվում է, որ մեր հանրապետությու­նում կարագի մեկ կիլոգրամը գերա­զանցում […]

Ամբողջը

Առաջին տիկին ասվածը վերջին տասնամյակում մենաշնորհ էր, որը Ռիտա Սարգսյանը տարավ իր հետ

Apr 12, 2018 Comments Off on Առաջին տիկին ասվածը վերջին տասնամյակում մենաշնորհ էր, որը Ռիտա Սարգսյանը տարավ իր հետ

Հայկական ժամանակը գրում է. Հայաստանում առաջին տիկին չկա: Պարզվում է, որ Արմեն Սարգսյանի նախագահ դառնալուց հետո նախագահականի կայքում ոչ միայն նախագահ բառն են սկսել փոքրատառ գրվել, այլ նաեւ առաջին տիկին հատվածն են հանել կայքից: Փաստորեն, առաջին տիկին ասվածը վերջին տասնամյակում մենաշնորհ էր, որը Ռիտա Սարգսյանը տարավ իր գնալուն զուգահեռ: Ուշագրավ է, որ մի շարք ՀՀԿ-ականներ նաեւ նշում են, […]

Ամբողջը

Դու ինչի՞ էիր թաշկինակով քիթդ ծածկել. Էդմոն Մարուքյանը`Գևորգ Գորգիսյանին

Apr 12, 2018 Comments Off on Դու ինչի՞ էիր թաշկինակով քիթդ ծածկել. Էդմոն Մարուքյանը`Գևորգ Գորգիսյանին

«Հրապարակ»-ը գրում է. ««Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանի աշխատասենյակ մտանք այն պահին, երբ Էդմոն Մարուքյանը հանդիմանում էր Գևորգ Գորգիսյանին` դու ինչի՞ էիր թաշկինակով քիթդ ծածկել, որ մի հատ էլ դա դառնա քննարկման առարկա: «Ալերգիա ունեմ, ծուխ չեմ կարողանում շնչել»: «Ընչի ընդդիմադիր մարդն ալերգիա՞ կունենա», — չէր հանգստանում Մարուքյանը: Ասել էիք, թե տեղյակ չեք, որ «ՔՊ»-ն նման […]

Ամբողջը

Ինչ կապ ունի հայ-ադրբեջանական սահմանային ակտիվացումը ՀՀ-ի քաղաքական պրոցեսների հետ

Apr 12, 2018 Comments Off on Ինչ կապ ունի հայ-ադրբեջանական սահմանային ակտիվացումը ՀՀ-ի քաղաքական պրոցեսների հետ

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Վերջին օրերին հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն է նկատվում: Նախ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 8-ին տեղեկություն տարածեց, որ նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ: Հաջորդ օրը՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դիպուկահարի արձակված կրակոցից, մահացու […]

Ամբողջը

Կարմրաթուշ միլիոնատերը. Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ

Apr 12, 2018 Comments Off on Կարմրաթուշ միլիոնատերը. Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ: Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ եւ 70 հազար 700 եվրո: Մինչդեռ կարմարթուշ Նալբանդյանը 2016 թվականին ունեցել է 12 մլն 140 հազար դրամ , […]

Ամբողջը

Խե՜ղճ Հայկազ. Բաղմանյանն «աննախանձելի» վիճակում է

Apr 12, 2018 Comments Off on Խե՜ղճ Հայկազ. Բաղմանյանն «աննախանձելի» վիճակում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Հայկազ Բաղմանյանն աննախանձելի վիճակում է գտնվում: Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան, ունեցած դրամական միջոցների մասին նույնպես տեղեկություն չկա: Իսկ տարեկան […]

Ամբողջը

Թաթոյանն իր զեկույցում մեղմ է մոտեցել ՔԿՀ-ների թեմային. պատճառը հայտնի է

Apr 12, 2018 Comments Off on Թաթոյանն իր զեկույցում մեղմ է մոտեցել ՔԿՀ-ների թեմային. պատճառը հայտնի է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին: Միայն թե, ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, ՄԻՊ Արման Թաթոյանը բավական մեղմ է մոտեցել այս թեմային: Պատճառը դժվար չէ ենթադրել. Թաթոյանը նախկինում եղել է արդարադատության փոխնախարար, ու […]

Ամբողջը

Բիզնես շահ. Բաբլոյանը կօգտվի երկրի ֆորմալ ղեկավարը լինելու իր մեկշաբաթյա արտոնությունից

Apr 12, 2018 Comments Off on Բիզնես շահ. Բաբլոյանը կօգտվի երկրի ֆորմալ ղեկավարը լինելու իր մեկշաբաթյա արտոնությունից

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այլևս չի թաքցնում, որ այդ պաշտոնն իրեն պետք է բացառապես փող աշխատելու եւ իր բիզնես շահերն առաջ մղելու համար: Հիմա նա ավելի մեծ ախորժակ է դրսևորում՝ համարելով, որ կարող է օգտվել երկրի ֆորմալ ղեկավարը լինելու իր մեկշաբաթյա արտոնությունից: Այսօր Հայաստանի խորհրդարանը կքվեարկի Դեղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու […]

Ամբողջը

Վարչապետի գլխավոր խորհրդականը 50 միլիոն դրամ վարկ է վերցրել

Apr 12, 2018 Comments Off on Վարչապետի գլխավոր խորհրդականը 50 միլիոն դրամ վարկ է վերցրել

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը նախորդ տարի վաճառել է մեքենան, գնել նորը, ձեռք է բերել նաեւ երկու նոր ավտոտնակ, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Մասնավորապես Դավթյանը նախորդ տարի գնել է երկու ավտոտնակ, որոնք երկուսն էլ արժեցել են 1 միլիոն դրամ: […]

Ամբողջը