Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

Օրհասական վիճակ. Ռուսաստանը Հայաստանից հանում է կապիտալը

Dec 02, 2016 Comments Off on Օրհասական վիճակ. Ռուսաստանը Հայաստանից հանում է կապիտալը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել: Սրան զուգահեռ, Հայաստանից սկսվել է նաև օտարերկրյա կապիտալի մեծ արտահոսք: Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44.4 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին՝ 80.2 մլրդ դրամ: ԱՎԾ տվյալներից պարզ է դառնում, […]

Ամբողջը

ՀՀԿ-ն շարունակաբար փոխվում է. Գեղարքունիքի մարզպետ

Dec 02, 2016 Comments Off on ՀՀԿ-ն շարունակաբար փոխվում է. Գեղարքունիքի մարզպետ

«Իրատես de facto» թերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: «ՀՀԿ-ն նպատակ ունի վերափոխվելու. Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում: -ՀՀԿ-ն շարունակաբար փոխվում է: Համագումարում նախագահը խոսեց նաև գլոբալ փոփոխությունների մասին: Կարող եմ ներկայացնել, թե վերջին հինգ տարում մեր մարզում ինչ է փոխվել: Չառաջնորդվելով պարտադիր կուսակցական լինելու հանգամանքով, էական փոփոխություններ կատարեցինք և կրթական, և առողջապահական ոլորտներում, […]

Ամբողջը

Հ2 հեռուստաընկերությունում աշխատավարձ չեն տալիս

Dec 02, 2016 Comments Off on Հ2 հեռուստաընկերությունում աշխատավարձ չեն տալիս

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկրում տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ վատանում է նաեւ լրատվամիջոցների, անգամ բավականին պաշտպանվածների ֆինանսական վիճակը։ Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Հ2 հեռուստաընկերությունում մոտ 2 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել, վճարելիս էլ մի քանի մասով են տալիս: Աշխատակիցներից տեղեկացանք, որ եթե նախորդ տարիներին իրենց աշխատավարձը համարվում էր բարձր եւ ժամանակին վճարվում էր, ապա այժմ […]

Ամբողջը

Ինչու է Վարդան Հարությունյանն աշխատակիցներին առաջարկել իրենց հանգիստը կազմակերպել Ծաղկաձորի «Մարիոթ»-ում

Dec 02, 2016 Comments Off on Ինչու է Վարդան Հարությունյանն աշխատակիցներին առաջարկել իրենց հանգիստը կազմակերպել Ծաղկաձորի «Մարիոթ»-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը համակարգի աշխատակիցներին առաջարկել է 20 տոկոս զեղջով կազմակերպել իրենց հանգիստը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալիրի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ սերտ կապեր ունի, ինչն էլ ՊԵԿ նախագահին հնարավորություն է տվել նման առաջարկ անել աշխատակիցներին: Հավելենք, որ նշանակումից ի […]

Ամբողջը

Կրճատումների ալիքը չի հասնի միայն պաշտպանության նախարարություն, ոստիկանություն և ԱԱԾ

Dec 02, 2016 Comments Off on Կրճատումների ալիքը չի հասնի միայն պաշտպանության նախարարություն, ոստիկանություն և ԱԱԾ

«Ժամանակ». «Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում և գերատեսչություններում մեծ կրճատումներ են սպասվում: Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 5 ԾԻԳ է կրճատվել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատումները կարող են հասնել 22 տոկոսի:   «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներքին կարգով հրահանգվել է բոլոր նախարարություններին պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների: Մեր տեղեկություններով՝ կրճատումների ավելի […]

Ամբողջը

Մադրիդը խնայում է, Երևանը՝ ոչ

Dec 02, 2016 Comments Off on Մադրիդը խնայում է, Երևանը՝ ոչ

«Առավոտ»-ը գրում է. «Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկի՝ Պուերտա դել Սոլի տոնածառն արդեն երկրորդ տարին է, որ չի փոխվում: Մադրիդի քաղաքապետարանը շռայլություն է համարում անպատեհ ծախսեր անելը տնտեսական ճգնաժամ, արտագաղթ և աշխատատեղերի խնդիր ունեցող երկրում: Ի տարբերություն Մադրիդի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանը մեր մայրաքաղաքին տոնական տեսք տալու համար ամեն տարի 18-20 միլիոն դրամ է ծախսում: Ճիշտ է, […]

Ամբողջը

Թևան Պողոսյանը պարտվեց վերաքննիչ դատարանում. «Ժողովուրդ»

Dec 02, 2016 Comments Off on Թևան Պողոսյանը պարտվեց վերաքննիչ դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ երկու տարի տևած դատական քաշքշուկից հետո ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի և ճանապարհային ոստիկանության վեճը ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական […]

Ամբողջը

Ամենահարուստ և ամենաաղքատ մարզպետները. «Փաստ»

Dec 02, 2016 Comments Off on Ամենահարուստ և ամենաաղքատ մարզպետները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը բավական կոլորիտային, միմյանցից էապես տարբերվող մարզեր ունի: Բայց պարզվում է, որ մարզերի ղեկավարները նույնպես ունեն իրենց յուրահատկությունները և տարբերվող գծերը՝ մեկը միլիարդատեր է, մյուսը՝ «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց չունի, մյուսը երկուսն ունի, որից մեկն էլ` մոտոցիկլետ: Չորրորդն էլ՝ թանկարժեք ժամացույցների և նկարների սիրահար է: «Փաստը» փորձեց […]

Ամբողջը

«ՉԻ». Կարեն Կարապետյանը կուլակաթափման մեխանիզմներ է փնտրում

Dec 02, 2016 Comments Off on «ՉԻ». Կարեն Կարապետյանը կուլակաթափման մեխանիզմներ է փնտրում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարել է Հյուսիս-Հարավ մայրուղու ֆինանսավորման մեխանիզմներ գտնել, որինակ՝ մասնավոր ներդրողներ գտնել, որոնք ճանապարհի ինչ-որ հատվածներ կկառուցեն եւ հետագայում այդ ճանապարհները կդարձնեն վճարովի: «ՉԻ» – Փաստորեն Կարեն Կարապետյանը ոչ թե մայրուղու այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ է փնտրում, այլ կուլակաթափման այլընտրանքային մեխանիզմներ: Եւ իսկապես, եթե մի […]

Ամբողջը

«Ջակուզի փարթիի» հերոսը Բավրայի մաքսայինի պետ է նշանակվել. «Հրապարակ»

Dec 02, 2016 Comments Off on «Ջակուզի փարթիի» հերոսը Բավրայի մաքսայինի պետ է նշանակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունների հաջորդ թիրախը մաքսակետերն են: Օրերս Վարդան Հարությունյանը Բավրայի մաքսայինի պետ է նշանակել Երեմ Մարգարյանին: Նա համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, սրընթաց կարիերայի համար պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հարկայինի մեր աղբյուրը մի ուշագրավ պատմություն հիշեց՝ կապված նորանշանակ պետի […]

Ամբողջը

Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում. Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու մասին. «Իրավունք»

Dec 02, 2016 Comments Off on Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում. Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու մասին. «Իրավունք»

«Զանգահարեք իմ տղային, հարցրեք։ Ինձ հարցնում եք, ես ի՞նչ պետք է ասեմ»,- այսպես պատասխանեց «Իրավունքին» Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու պատգամավոր դառնալու մտադրության մասին «Իրավունք»-ի հարցին: Ենթադրում ենք Դուք տեղյակ եք, սատարում եք ձեր որդուն: Իմ տղան հասուն մարդ է, գրագետ, զարգացած, դաստիարակված։ 33 տարեկան է եւ որոշումներ կարող է կայացնել։ […]

Ամբողջը

ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի գործերը լավացել են. «Հրապարակ»

Dec 02, 2016 Comments Off on ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի գործերը լավացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանն աննախադեպ ակտիվացել է մարզում, նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ նոր վարչապետի նշանակումից հետո գործերը լավացել են, կարողանում է բենզին ներկրել ու պատրաստվում է նորից պատգամավոր դառնալ հարազատ Արագածոտնի մարզից։ Մանուկյանը «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, թե կառաջնորդվի այնպես, ինչպես կուսակցությունը կորոշի։ «Միայն […]

Ամբողջը

«Իրատես». Ինչ է ուզում Հովիկ Աբրահամյանը

Dec 02, 2016 Comments Off on «Իրատես». Ինչ է ուզում Հովիկ Աբրահամյանը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջերս ստեղծված «Միասնություն» հասարակական կազմակերպությունը փորձում է հայտնվել Ծառուկյանի եւ նախագահականի «կողքին» կամ «միջեւ»: Իր հերթին Հովիկ Աբրահամյանն էլ ցանկանում է ԲՀԿ ռեյտինգային ցուցակներում ներառել հայտնի օդիոզ ֆիգուրների, որոնց համար ՀՀԿ-ում արդեն իսկ տեղ չկա, իսկ օդիոզներն ունեն ռեալ ձայն ու չեն ցանկանում փողոցում մնալ, ծայրահեղ դեպքում իրենց […]

Ամբողջը

Նարեկ Սարգսյանը միլիոնից ավելի գումար է շահել.«Փաստ»

Dec 02, 2016 Comments Off on Նարեկ Սարգսյանը միլիոնից ավելի գումար է շահել.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այս տարի վիճակախաղով կամ մրցույթով 1 միլիոն դրամից ավելի գումար է շահել: Մոտ մեկ ամիս առաջ նախարարից կոմիտեի նախագահ դարձած Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ առանձնատուն, մեկ ավտոտնակ և երկու հողամաս: Պաշտոնը ստանձնելու՝ հոկտեմբերի 17–ի դրությամբ պաշտոնյայի արժեթղթերը կազմել են 50 հազար […]

Ամբողջը

Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական «բազարներում» թանկացնում է իր կուսակցության գինը». «Հրապարակ»

Dec 02, 2016 Comments Off on Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական «բազարներում» թանկացնում է իր կուսակցության գինը». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական «բազարներում» թանկացնում է իր կուսակցության գինը՝ սեղանին դնելով այն փաստարկը, որ ինքը «հաղթած» նախագահ է, եւ իր կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում ներկայացվածություն ունի, այս կուսակցության պաշտոնական կայքը մատնում է, թե իրականում ինչ վիճակ է տիրում «Ժառանգությունում»։ Այստեղ դեռեւս նախկին վարչության կազմն է ներկայացված՝ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանով, որը […]

Ամբողջը