Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

«ՉԻ». Նոր խմորումներ ԲՀԿ-ում

Feb 05, 2016 Comments Off on «ՉԻ». Նոր խմորումներ ԲՀԿ-ում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ներկուսակցական նոր խմորումներ են սկսվել: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, մի խումբ ԲՀԿ-ականներ, մասնավորապես, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանն ու գործարար թեւը փորձում են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելու գործընթաց իրականացնել. Երեկվանից նրանք ԲՀԿ տարածքային տարբեր կառույցներում այս թեմայով հանդիպումներ են սկսել, նույնիսկ փորձում են կուսակցության ղեկավարի դեմ ստորագրահավաք սկսել: Իսկ […]

Ամբողջը

«Ժամանակ». Ալիկ Սարգսյանը՝ ԱԱԾ տնօրե՞ն

Feb 05, 2016 Comments Off on «Ժամանակ». Ալիկ Սարգսյանը՝ ԱԱԾ տնօրե՞ն

«Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի հավանական թեկնածուներից Է համարվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը հիմա զբաղեցնում Է Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնը։ Նույն տեղեկությունների համաձայն, սակայն, Սարգսյանի թեկնածության առաջադրմանը դեմ Է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քանի որ վերջիններս տարիների հակասություններ ունեն»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամբողջը

Արա Աբրահամյանը որոշել է հետ կանգնել. «Ժամանակ»

Feb 05, 2016 Comments Off on Արա Աբրահամյանը որոշել է հետ կանգնել. «Ժամանակ»

««Ժամանակի» տեղեկություններով՝ Արա Աբրահամյանը որոշել Է հետ կանգնել կուսակցություն ստեղծելու գաղափարից նախագահական նստավայր այցելելուց և նախագահ Սարգսյանի հետ հանգամանալի զրույց ունենալուց հետո։ Աբրահամյանի փոխարեն հիմա կուսակցաշինության առաջին գծում Է հայտնվել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով այլևս անթաքույց հայտարարում Է, որ պատրաստվում Է կուսակցություն ստեղծել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամբողջը

Բակո Սահակյանը դեմ է. «Հրապարակ»

Feb 05, 2016 Comments Off on Բակո Սահակյանը դեմ է. «Հրապարակ»

Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների գործընթացն արդեն սկսե՞լ եք, հարցրինք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին։ «Ոչ, դեռևս որևէ տեղաշարժ չկա»։ Չի՝ լինելու, թե՝ դեռ չեք սկսել։ «Նկատի ունեմ, որ քաղաքական օրակարգում այդ հարցը չկա. եթե որոշ քաղաքական ուժեր կառաջարկեն, կորոշենք ինչ անել»։ Մեզ հետ զրույցում ԼՂ վարչապետն ասել էր, որ իր կուսակցությունը կառաջարկի նման […]

Ամբողջը

ՀՅԴ-ն քարտ բլանշ է ուզում. «Ժողովուրդ»

Feb 05, 2016 Comments Off on ՀՅԴ-ն քարտ բլանշ է ուզում. «Ժողովուրդ»

Չնայած, ողջ քաղաքական դաշտը կանխատեսում Էր, որ երեկ հստակություն կմտցվի ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի կայացման խնդրում, սակայն Էլի տեղի չունեցավ։ Երեկ գումարված ՀՀԿ ԳՄ գիշերային նիստում նոր կոալիցիայի վերաբերյալ որոշումն այդպես Էլ չկայացվեց։ «ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ կողմերը նախ չէին կարողանում համաձայնության գալ պաշտոնների շուրջ, քանի որ ՀՀԿ-ն չի ցանկանում ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ այն պաշտոնները, որոնք ՀՅԴ-ն […]

Ամբողջը

Ինչն է նրանց հարաբերությունների լարվածության պատճառը. «Իրատես de facto»

Feb 05, 2016 Comments Off on Ինչն է նրանց հարաբերությունների լարվածության պատճառը. «Իրատես de facto»

Ասում, են թե վերջին շրջանում ահավոր լարված են Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Շատերն են նկատել, որ գեներալ Մանվելի եղբոր հոգեհանգստին, ի տարբերություն երկու ժամ այնտեղ եղած Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանը մի քանի րոպեով մտել-դուրս է եկել, ինչն ուղղակի ապշեցրել է ներկաներին: Հաջորդը Հովիկ Աբրահամյանի «փախուստն» էր Հայաստանից` իր ծննդյան օրը, որպեսզի հայոց «էլիտայի» […]

Ամբողջը

Տիգրան Սարգսյանը զայրացել է. «Հրապարակ»

Feb 05, 2016 Comments Off on Տիգրան Սարգսյանը զայրացել է. «Հրապարակ»

ԵՏՄ «վարչապետի» պաշտոնում Տիգրան Սարգսյանի առաջին որոշումներից մեկը լինելու է Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ բացելը: Ըստ մեր աղբյուրների, Տիգրան Սարգսյանին զայրացրել է այն, որ հավասար իրավունքներ ունեցող Հայաստանի համար ԵՏՄ հանձնաժողովի 1100 աշխատակիցներից ընդամենը 6 հաստիք է տրամադրված եղել Հայաստանին: Առաջիկայում ուժի մեջ կմտնի համապատասխան որոշումը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն դեպարտամենտների […]

Ամբողջը

Մարզպետարաններում տոտալ ստուգումներ են սկսվել. «Հրապարակ»

Feb 05, 2016 Comments Off on Մարզպետարաններում տոտալ ստուգումներ են սկսվել. «Հրապարակ»

Մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել։ Մոտ ապագայում բազմաթիվ «գլուխներ» են թռնելու՝ նվազագույնը մարզային գործակալության պետերի մակարդակով։ Ավելին, որոշներն Էլ հայտնվելու են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Գաղտնիք չէ, որ բողոքներն ամենից շատ այդ ծառայություններից են, դրանք մարզպետարանների ենթակայության տակ են։ Դրանց բյուջեները երբեմն քաղաքապետարանների բյուջեներից մեծ են։ Վերահսկիչ պալատն արդեն իսկ Կոտայքի […]

Ամբողջը

Սամվել Ալեքսանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Feb 04, 2016 Comments Off on Սամվել Ալեքսանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Երեկ խորհրդարանում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակեց իշխող վերնախավի անդամների մասին «օդում կախված» տեղեկություններ հրապարակելու շարքը: Այս անգամ հերթը ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանինն էր: Նիկոլ Փաշինյանի` «օդում կախված չստուգված» տեղեկությունների հիման վրա արված հայտարարության համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը ոչ թե շահագործում է Ախուրյանում գտնվող իր շաքարի գործարանը, այլ շաքար […]

Ամբողջը

ԸՕ-ի սողանցքները մշակում է Դավիթ Հարությունյանը

Feb 04, 2016 Comments Off on ԸՕ-ի սողանցքները մշակում է Դավիթ Հարությունյանը

<<Հրապարակ>> թերթը գրում է.<<Չնայած լուրերին, թե Ընտրական նոր օրենսգիրքը գրում է սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, ըստ որոշ տեղեկությունների, դրա վրա աշխատում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Ասում են՝ Հրայր Թովմասյանը «սեւ գործն» է անում՝ բուն տեքստն է գրում, իսկ ընտրակեղծիքների համար սողանցքներն ու նյուանսները մտածելու պատասխանատու գործը վստահված է կառավարության ներկայացուցչին>>: […]

Ամբողջը

Ի՞նչ են քննարկել ՀՅԴ երեկվա փակ նիստում

Feb 04, 2016 Comments Off on Ի՞նչ են քննարկել ՀՅԴ երեկվա փակ նիստում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն երեկ ԳՄ փակ նիստ է անցկացրել՝ կոալիցիայի շուրջ ՀՀԿ-ի առաջարկները քննարկելու նպատակով։ Ըստ տարածված լուրերի՝ ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետների պաշտոնները։ Բայց «Ժողովուրդ»–ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ում նման տարբերակին դեմ են։ Փոխարենը ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում ասում են, որ պատրաստ են զիջել Վայոց Ձորի, Շիրակի եւ Արմավիրի […]

Ամբողջը

«Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսևորել». Սուրիկ Խաչատրյանը՝ որդու մասին

Feb 03, 2016 Comments Off on «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսևորել». Սուրիկ Խաչատրյանը՝ որդու մասին

Հանրահայտ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից, որտեղ նշանակվել էր անցած տարվա նոյեմբերին։ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Սուրիկ Խաչատրյանը հորդորել է «մեծ- մեծ» պատճառներ չփնտրել որդու ազատման հարցում։ «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսեւորել, նստած մի տեղում, ինքը սիրում է […]

Ամբողջը

«Աբովյան» հեռուստաընկերությունը սնանկ ճանաչվեց

Feb 03, 2016 Comments Off on «Աբովյան» հեռուստաընկերությունը սնանկ ճանաչվեց

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով ««Աբովյան» հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն, որը գտնվում Է Աբովյանում, սնանկ Է ճանաչվել։ Իսկ սնանկության գործով կառավարիչ Է նշանակվել Գևորգ Ավագյանը։ Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել Է այս տարվա ապրիլի 4-ին։ Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը պատկանում Է ԲՀԿ նախկին առաջնորդ […]

Ամբողջը

ԲՀԿ-ն «ցավերի» մեջ է

Feb 03, 2016 Comments Off on ԲՀԿ-ն «ցավերի» մեջ է

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ-ական պատգամավորները խմբակցության նիստ էին հրավիրել եւ քննարկում էին կոալիցիա մտնել-չմտնելու հարցը: ԲՀԿ խմբակցությունում թեժ վիճաբանություն էր, այնքան թեժ, որ ԲՀԿ-ական պատգամավորների ձայնը լսելի էին անգամ միջանցքներում: ԲՀԿ-ականների մեծամասնությունը պնդում է, որ պետք է մտնել կոալիցիա, իսկ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը դեմ էր կուսակիցների դեպի իշխանություն մղումներին: Ի վերջո որոշվել […]

Ամբողջը

3 նախարար + 2 մարզպետ. այսօր կորոշվի ՀՅԴ-ի ճակատագիրը

Feb 03, 2016 Comments Off on 3 նախարար + 2 մարզպետ. այսօր կորոշվի ՀՅԴ-ի ճակատագիրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցության՝ կոալիցիա մտնելու հետ կապված վերջին քննարկումները, մեր տեղեկություններով, ընթանում են Սերժ Սարգսյան-Հրանտ Մարգարյան ֆորմատով։

Ամբողջը