Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

Դաշնակցության «զադնին». ՀՅԴ-ի խաղը մինչեւ ՀՀԿ-ի մարագ հասնելն էր

Feb 03, 2016 Comments Off on Դաշնակցության «զադնին». ՀՅԴ-ի խաղը մինչեւ ՀՀԿ-ի մարագ հասնելն էր

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ հեղինակազրկված էր որակել իշխանություններին, ինչից հետո հայտնվել էր ՀՀԿ-ի պատասխանների տարափի տակ: Իսկ այսօր էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ եթե Ռուստամյանը մի անգամ էլ կրկնի, ապա հետեւություններ կանեն: Եվ ահա այսօր Ռուստամյանը սկսել է արդարացումներ փնտրել եւ լղոզել իր հայտարարությունը ՀՀԿ-ի հեղինակազրկվածության մասին՝ ըստ էության հայտարարելով, որ […]

Ամբողջը

Լարվել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները

Feb 03, 2016 Comments Off on Լարվել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում խիստ լարվել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, Սարգսյանը պնդում է, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի Արծվիկ Մինասյանին: Ըստ նույն աղբյուրների, սակայն, վարչապետը համառում է՝ հակադարձելով՝ Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք նախարար, որ հիմա հեռացնե՞նք: «ՀԺ»-ն երեկ տեղեկացել էր, որ Աբրահամյանն ամեն ինչ անում […]

Ամբողջը

Բախումներն անխուսափելի կլինեն

Feb 03, 2016 Comments Off on Բախումներն անխուսափելի կլինեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, 2 թեկնածություն է քննարկում՝ մեկը նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանի, մյուսը՝ դաշնակցական Դավիթ Երիցյանի։ Դեռեւս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր։ Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել էին իրենց կուսակիցներին, գյուղապետերի թվում էլ քիչ չէին ՀՅԴ-ականները։ Արագածոտնի մարզում […]

Ամբողջը

Մենք պրոմխներ տվող մարդիկ չենք. «կորած» դատավորը հայտնվել է

Feb 03, 2016 Comments Off on Մենք պրոմխներ տվող մարդիկ չենք. «կորած» դատավորը հայտնվել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանին «ասել են», որ ազատման դիմում գրի, բայց նա արձակուրդ է մեկնել։ Ենթադրվում էր, որ Ուզունյանը արձակուրդից վերադառնալուց հետո պետք է հրաժարական ներկայացներ։ Բայց արի ու տես, որ նա արձակուրդից վերադարձել է եւ առավել […]

Ամբողջը

«Անկարելի է որևէ մարդու ասած լինեմ, որ իրեն չբուժեք, թող մահանա»

Feb 02, 2016 Comments Off on «Անկարելի է որևէ մարդու ասած լինեմ, որ իրեն չբուժեք, թող մահանա»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վիրահատությանն ու ապաքինմանն ԱՄՆ-ում հետևում էին բոլորը, ոմանք շունչները պահած, ոմանք անտարբեր, բայց այնուամենայնիվ հետևում էին:

Ամբողջը

«Այլ վայրը» պալատների փակ կաբինետներն են

Feb 02, 2016 Comments Off on «Այլ վայրը» պալատների փակ կաբինետներն են

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հաճախ են հանդես գալիս այս կամ այն խնդիրը «չքաղաքականացնելու» կոչով: Բանը հասել է նրան, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հորդորել է չքաղաքականացնել օրենսդրական նախաձեռնությունները: Բայց պետք է հաշվի առնել, որ խորհրդարանը մի մարմին է, որտեղ հավաքվում են (պետք է հավաքվեն) քաղաքական […]

Ամբողջը

Որտեղ է այժմ Վահան Մարտիրոսյանը. «Հրապարակ»

Feb 02, 2016 Comments Off on Որտեղ է այժմ Վահան Մարտիրոսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթկ գրում է. «Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր» Վահան Մարտիրոսյանը դեռ անցնող տարվա վերջերին շարունակում էր մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների «մատի փաթաթանը»։ Վերջին շրջանում, սակայն, նրա մասին մոռացել են։ Որտեղ են հիմա Վահան Մարտիրոսյանը, կինն ու փոքրիկ երեխան։ Նրանց կտեղափոխե՞ն այլ երկիր, թե՞ կապրեն Ադրբեջանում։ Հայաստանի առաջին օմբուդսմեն, այժմ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը […]

Ամբողջը

Սերժ Սարգսյանը լսել է բոլորին. «Հրապարակ»

Feb 02, 2016 Comments Off on Սերժ Սարգսյանը լսել է բոլորին. «Հրապարակ»

Չնայած բոլորն անհամբեր սպասում էին ԳՄ նիստին, սակայն ուրբաթ օրն այն շատ կարճ է տևել, ի տարբերություն նախորդի, որը տևել էր 3 ժամ, և որի ժամանակ Սերժ Սարգսյանը հատ-հատ լսել էր բոլորին, ավելին` պահանջել, որ բոլորն արտահայտվեն երկրի, պետության զարգացման, բարեփոխումների առնչությամբ: Մեզ հետ զրուցող ԳՄ-ականն ասաց. «Շեֆը ոչ մի բան չէր ասում, մենակ մեզ […]

Ամբողջը

Էլիտար կանայք «Օրանժ» մարզասրահից գողություն են կատարել

Feb 02, 2016 Comments Off on Էլիտար կանայք «Օրանժ» մարզասրահից գողություն են կատարել

«Իրատես de facto» թերթը գրում է. «Գողություն տարբեր ժամերի և տարբեր օրերի, այն էլ որտե՞ղ, ոչ ավելի, ոչ պակաս, «Օրանժ» էլիտար մարզասրահում։ ՈՒ քանի որ համալիրն էլիտար է, գողերի ստատուսը ևս պետք է համապատասխան լինի։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Օրանժում» գողությունները նորություն չեն, հատկապես սրբիչների։ Եթե հաճախորդների դրամապանակների կորուստը ղեկավարության և աշխատակիցների համար գլխացավանք է դարձել, […]

Ամբողջը

«Ժամանակ». Կշարունակեն քանդել

Feb 02, 2016 Comments Off on «Ժամանակ». Կշարունակեն քանդել

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը մտահոգ է՝ որքան է շարունակվելու երեւանյան աղավաղությունը: «Պատմություն ունեցող քաղաքները կենտրոնը պահում են որպես արժեք, իսկ մեզ մոտ չկա այդպիսի բան, ախպեր-տղերքը չէին կարող մի քիչ թողնեին քաղաքին, պետք է ամբողջը բիզնեսի վերածել: Մեր քաղաքի ապերոները չեն կարող առանձին թաղամասերում բիզնես անեն, նրանք […]

Ամբողջը

«ՉԻ». ԱԺ գարնանային նստաշրջանի զավեշտալի մեկնարկը

Feb 02, 2016 Comments Off on «ՉԻ». ԱԺ գարնանային նստաշրջանի զավեշտալի մեկնարկը

«ԱԺ գարնանային նստաշրջանը երեկ սկսվեց զավեշտալի միջադեպով, միայն թե, իրենք՝ ԱԺ պատգամավորներն այդպես էլ գլխի չեն ընկել կատարվածի մասին։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շփոթել է և ԱԺ այս նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգը երկու անգամ է դրել  հաստատման, և պատգամավորներն էլ երկու անգամ քվեարկել են նույն հարցի օգտին:   Առաջին անգամ քառօրյան հաստատվել է 104 կողմ, […]

Ամբողջը

Գալուստ Սահակյանի անկեղծությունը. «168 Ժամ»

Feb 02, 2016 Comments Off on Գալուստ Սահակյանի անկեղծությունը. «168 Ժամ»

Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը, իսկ դրանք, խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի բարձր ու անհասկանալի ղեկավարությամբ՝ դարձել են սեզոնի ամենադիտարժան տեսարանները: Ավանդույթի համաձայն՝ Գալուստ Սահակյանն օրը կամ շաբաթը մի քանի անգամ ինչ-որ մտքեր է հայտնում, լրագրողներն անպտուղ փորձեր են անում դրանք վերծանելու համար, սոցիալական ցանցերը պայթում են այդ մտքերի իմաստի որոնմանն ուղղված մրցույթներից: Առաջին […]

Ամբողջը

Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութ սրահները խաբում են գցում սպառողներին. «Ժամանակ»

Feb 02, 2016 Comments Off on Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութ սրահները խաբում են գցում սպառողներին. «Ժամանակ»

ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» էլեկտրոնիկայի խանութ սրահները խաբում ու մոլորության մեջ են գցում սպառողներին՝ կազմակերպելով տարբեր ակցիանեի։ Այս առթիվ մեր հարցին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ ստեղծված վիճակը պայմանավոված է բացառապես ՏՄՊՊՀ-ի անգործությամբ։ Մի շարք բանալի բառեր կան՝ 100 տոկոս զեղչ, լրկվիդացիոն գներ, գնեք մի ապրանք և 3-ը […]

Ամբողջը

Հովհաննես Արգամիչը «լքել» է Արմեն Երիցյանին. «Իրատես de facto»

Feb 02, 2016 Comments Off on Հովհաննես Արգամիչը «լքել» է Արմեն Երիցյանին. «Իրատես de facto»

Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում բավականին վատացել են տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ Հովիկ Աբրահամյանի նախկինում շատ ջերմ հարաբերությունները: Ճիշտ է, հենց Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ունեցող ՀՀ ոստիկանապետ դառնալու մեծ ցանկություն ունեցող նախկին ՕԵԿ-ականը դառնա «սուպեր» նախարար, եւ նրանով «փոխարինվի» Վլադիմիր Գասպարյանը, բայց ինչպես […]

Ամբողջը

ԱԱԾ պետի նոր թեկնածուն. «ՀԺ»

Feb 02, 2016 Comments Off on ԱԱԾ պետի նոր թեկնածուն. «ՀԺ»

«Հժ» թղթակցին հայտնի է դարձել, որ երեկ ուշ երեկոյան Բադրամյան 26-ում նախատեսված էր Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը։ Օրակարգում, բնականաբար, ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն էին։ Մենք արդեն տեղեկացրել ենք, թե դաշնակցությանը որ նախարարություններն են տրվելու տեղեկություններ կային նաև ՀՅԴ-ին 2 մարզ հանձնելու մասին։ Երեկ հայտնի դարձավ, որ բացի Արմավիրի մարզից, քննարկվում է Շիրակի […]

Ամբողջը