Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

Խաչատուրովի հեռացման «գինը»

Jul 12, 2016 Comments Off on Խաչատուրովի հեռացման «գինը»

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի վերնախավում, ի թիվս այլ անհաջող «սովորությունների», ձեւավորվել է եւս մեկը: Պաշտոնյա հորը փոխել որդով կամ հակառակը: Այսինքն, խնդիր է դրված չնեղացնել յուրայիններին: Այս մեխանիզմն է աշխատելու նաեւ Յուրի Խաչատուրովի պարագայում: Մինչ փակագծերը բացելը՝ հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը մի շարք փոփոխություններ է կատարել պաշտպանության նախարարությունում, ազատել-նշանակելով կորպուսի հրամանատարների: Նախագահի հրամանագրով […]

Ամբողջը

Հայերը շատ ուժեղ ազգ են, մենք ստիպված ենք ընդունել դա. «Գորշ գայլեր»-ի հրամանատար

Jul 09, 2016 Comments Off on Հայերը շատ ուժեղ ազգ են, մենք ստիպված ենք ընդունել դա. «Գորշ գայլեր»-ի հրամանատար

Ադրբեջանական «Գորշ գայլեր» էլիտար զինվորական ստորաբաժանման հրամանատար Նուրեդին Հոջան (Իսմայիլով), ով մասնակցել է արցախյան պատերազմին, հարցազրույց է տվել Interpress.az-ին: Վերջինիս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել Ադրբեջանում: Ներկայացում ենք հարցազրույցից մի քանի հատված: – Պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է: Սպանե՞լ են արդյոք ադրբեջանցի զինվորները հայ երեխաների: – Սպանել են: Չէ՞ որ դա պատերազմ է: Իսկ հիմա […]

Ամբողջը

Արդեն 12000-ից ավելի հայ զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա

Jul 09, 2016 Comments Off on Արդեն 12000-ից ավելի հայ զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա

«168 ժամ» թերթի համարում կարդում ենք.«Ամառային հանգստի սեզոնին ամեն տարի ակտիվանում են քննարկումները զբոսաշրջության, հանգստյան ուղղությունների վերաբերյալ: Բոլոր այդ քննարկումներում գերակշռում է այն կարծիքը, որ զբոսաշրջային տասնյակ ռազմավարություններ ու ծրագրեր ընդունած, զբոսաշրջությունը՝ որպես գերակայություն, առաջնահերթություն հռչակած Հայաստանը ոչ միայն գրավիչ չի դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների, այլ առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիների համար: Ընդ որում, եթե օտարերկրացիներին Հայաստանը […]

Ամբողջը

«ՉԻ». Սամվել Բալասանյանին փորձում են տապալել

Jul 09, 2016 Comments Off on «ՉԻ». Սամվել Բալասանյանին փորձում են տապալել

«Ի տարբերություն Վանաձորի, որտեղ ՀՀԿ-ն հստակեցրել է, թե ՏԻՄ ընտրություններում ով է գլխավորելու ավագանու ցուցակը, Գյումրիում իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում, թե ո՞վ է լինելու իրենց առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն:   Սպասվում էր, որ այս հարցով կոնկրետություն կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Գյումրի այցից հետո: Հիմա այդ այցից անցել է արդեն երկու շաբաթ, բայց պաշտոնապես չկա որևէ […]

Ամբողջը

«Հրապարակ». Շիրակի մարզպետը խաղադրո՞ւյք է կատարել

Jul 09, 2016 Comments Off on «Հրապարակ». Շիրակի մարզպետը խաղադրո՞ւյք է կատարել

«Գյումրիից մեր աղբյուրները հայտնում են, որ Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։ Ըստ երևույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Մեր աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով սև Toyota Prado ամենագնացը, հետո տեսել է նաև մարզպետին ու վարորդին՝ […]

Ամբողջը

«Հրապարակ». Բաղդասարյանի կազմակերպությունը ՌԴ-ում նոր գրասենյակներ է բացել

Jul 09, 2016 Comments Off on «Հրապարակ». Բաղդասարյանի կազմակերպությունը ՌԴ-ում նոր գրասենյակներ է բացել

«Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» հասարաական կազմակերպությունը Ռուսաստանում ակտիվ գործունեություն է ծավալել, այդ թվում՝ տարբեր մարզերում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջոցով և ջանքերով նոր գրասենյակներ են բացվել: Իսկ օրերս «Վերածննդի» ռուսական կառույցի ներկայացուցիչը դարձել է ՌԴ նախագահի աշխատակազմի կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի անդա: Մեր տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանն առաջիկա օրերին կրկին Մոսկվա է մեկնելու, որտեղ […]

Ամբողջը

Որդու արկածները. «ՀԺ»

Jul 09, 2016 Comments Off on Որդու արկածները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հինգշաբթի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Խաչատուրովի տեղակալ: Որդի Խաչատուրովի նշանակումը բավական բացասական արձագանք ունեցավ հասարակական շրջանակներում այն […]

Ամբողջը

Աբրահամյանը երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած մտել է ԿԳՆ. «ՉԻ»

Jul 09, 2016 Comments Off on Աբրահամյանը երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած մտել է ԿԳՆ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այցելել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Թե ինչ է կորցրել ռուսաստանաբնակ գործարարը Հայաստանի ԿԳ նախարարությունում՝ դժվար է ասել, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ առավոտյան նա նախարարություն է մտել երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած: Մեզ չհաջողվեց ԿԳ նախարարությունից պարզաբանում ստանալ այս առնչությամբ, սակայն […]

Ամբողջը

Սևանում խմորումները սկսվել են. ովքեր են առաջադրվել. «Հրապարակ»

Jul 09, 2016 Comments Off on Սևանում խմորումները սկսվել են. ովքեր են առաջադրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, բացի Գյումրի եւ Վանաձոր քաղաքներից, ընտրություններ կլինեն նաեւ մի շարք այլ խոշոր համայնքներում: Օրինակ` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Թեեւ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի թեկնածուի մասով, սակայն խմորումներն սկսվել են: Մեր տեղեկություններով`քաղաքապետ դառնալու ցանկություն ունեն 4 տարի Սեւանը կառավարող Ռուդիկ Ղուկասյանը` «Ուդո» մականունով, Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը` «Մողես» մականունով: […]

Ամբողջը

Զինվորը հասել է Գերմանիա, բայց այժմ անելանելի վիճակում է հայտնվել

Jul 08, 2016 Comments Off on Զինվորը հասել է Գերմանիա, բայց այժմ անելանելի վիճակում է հայտնվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգյանը, ով տեղափոխվել է Գերմանիա՝ բուժում ստանալու, կրկին անելանելի վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ զինծառայողն իր հարազատների և «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի երկարատև պայքարից հետո, ի հեճուկս պաշտպանության նախարարության և բուժանձնակազմի, կարողացավ Գերմանիայում բուժվելու հնարավորություն ստանալ: Պարզվում է՝ այստեղ […]

Ամբողջը

Մանվել Գրիգորյանի որդու 8 միլիոնանոց ավտոմեքենան

Jul 08, 2016 Comments Off on Մանվել Գրիգորյանի որդու 8 միլիոնանոց ավտոմեքենան

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի 3.1 մլն դրամով վաճառել է իր Toyota Corolla 1.6 մակնիշի ավտոմեքենան և 8 մլն դրամով գնել է «Audi Q5 3.2» տեսակի ավտոմեքենա: Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ՀՀ […]

Ամբողջը

«ՉԻ». Հոգեբուժարանի տնօրենն ուզում է իր որդուն տեսնել Սեւանի քաղաքապետի պաշտոնում

Jul 08, 2016 Comments Off on «ՉԻ». Հոգեբուժարանի տնօրենն ուզում է իր որդուն տեսնել Սեւանի քաղաքապետի պաշտոնում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ սեպտեմբերին կայանալիք Սեւանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաեւ Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի տնօրեն Գագիկ Կարապետյանի որդին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պայքարը թեժ է լինելու, քանի որ Գագիկ Կարապետյանը ջանքեր չի խնայում որդուն ապագա քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար: Նշենք, որ քաղաքապետի նախկին ընտրություններում […]

Ամբողջը

Դատական համակարգում անհաշտ պայքար է. «Հրապարակ»

Jul 08, 2016 Comments Off on Դատական համակարգում անհաշտ պայքար է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում անհաշտ պայքար է վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների միջեւ: Թե վերաքննիչ քաղաքացիական, թե քրեական դատարանները չեն ենթարկվում, անգամ բանի տեղ չեն դնում վճռաբեկ դատարանին, գործում են լրիվ անկախ: Հակամարտությունը հասել է այն աստիճանի, որ առանձին դատավորներ չեն թաքցնում իրենց վերաբերմունքը վերաքննիչի դատավորների հանդեպ: Երիտասարդների եւ ավագ սերնդի դատավորների միջեւ պայքարն […]

Ամբողջը

ՃՈ տեսուչները «կզինվեն» տեսախցիկներով. «Ժողովուրդ»

Jul 08, 2016 Comments Off on ՃՈ տեսուչները «կզինվեն» տեսախցիկներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ոստիկաններից բացի՝ նաեւ ճանապարհային ոստիկանության տեսուչները «կզինվեն» անհատական տեսախցիկներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեսախցիկները պատվիրված են Հոնկոնգից, դրանք ունեն հայաֆիկացված ծրագիր, չեն կոտրվում, ջրադիմացկուն են, դիմանում են անգամ շատ բարձր ջերմությանը: Այս տեսախցիկներն ունակ են երեք օր շարունակ նկարահանել 180 աստիճանի տակ, եւ ՃՈ աշխատակիցները չեն կարող այն […]

Ամբողջը

ՏԻՄ ընտրություններին կմասնակի նաեւ «Ժառանգությունը». «Հրապարակ»

Jul 08, 2016 Comments Off on ՏԻՄ ընտրություններին կմասնակի նաեւ «Ժառանգությունը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշնանը ՏԻՄ ընտրություններում իր մասնակցությունն է ունենալու նաեւ «Ժառանգությունը»: «Մենք, հնարավոր է՝ դաշինքով մասնակցենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Ոչ թե մեկս մյուսին սատարելու մասին է խոսք գնում, այլ միասնական ճակատով պայքարի մասին»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ներկայումս քննարկում են Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին մասնակցելու հարցը, եւ արդեն […]

Ամբողջը