Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

Շուկայում ձվի դեֆիցիտ է, իսկ ներկր­վածներն էլ վաճառում են երկու անգամ թանկ գնով

Nov 22, 2017 No Comments

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ տեւական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են: Մեր տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբ­րիկան: Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով: Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խա­չատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր […]

Ամբողջը

Մեգատեռոր. ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանի բոլոր ձեռնարկություններում

Nov 22, 2017 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխան հարվածն են հասցնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ամբողջը

Վրաստանում տուգանում են Ռուսաստանից ժամանող հայ վարորդներին

Nov 22, 2017 No Comments

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս «Փաստը» ահազանգ էր ստացել, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ավտոմեքենա տեղափոխելու ժամանակ ՌԴ–Վրաստան սահմանը հատելիս Լարսի անցակետում մեքենաների վարորդներին տեղեկացրել են, որ ՌԴ տրանզիտ համարներով չեն կարող Վրաստանի տարածքում մեքենա վարել: Առաջարկել են վրացական տրանզիտ համարներ հանել, նոր շարունակել ճանապարհը:

Ամբողջը

Ռուսաստանահայ «էլիտայի» խայտառակ տապալումը

Nov 22, 2017 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում, թե ում արձանը դնի, իսկ ում արձանը՝ ոչ: Շարմազանովի հայտարարությունը վերաբերում է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված եւ աղմուկ հանած հայտնի հաղորդմանը, որում հաղորդավարուհին ֆաշիզմին աջակցող է որակել Նժդեհին, նրա արձանի տեղադրումը, փաստորեն, համարելով ֆաշիզմի դրսեւորում: […]

Ամբողջը

Եղնիկի միս. Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը

Nov 22, 2017 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում այցելել է Էջմիածին՝ հյուրընկալելով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը՝ Լալային:

Ամբողջը

Արտեմ Ասատրյանի եւ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները լարվել են

Nov 22, 2017 No Comments

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ լարված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները:

Ամբողջը

Արոնյանի կինը Հայաստանում հաջողված բիզնեսներ ունի

Nov 22, 2017 No Comments

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին Հայաստանի ամենից կայացած գործարարն ու պաշտոնյան կնախանձեն։

Ամբողջը

Գեներալները Նահապետյանին «երեսով են տվել» բանակում չծառայելը

Nov 22, 2017 No Comments

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստին մշտապես չեն ներկայանում գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, իսկ ժամանակ առ ժամանակ ներկա չէ նաեւ Քեթրինի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը: Այսօր այս պատգամավորներից զատ չկային նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը  եւ Արթուր Մանուկյանը, իսկ […]

Ամբողջը

Սերժ Սարգսյանը «խառնվել» է ԲՀԿ՝ Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին

Nov 22, 2017 No Comments

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ` Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է` ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել:

Ամբողջը

Մինչև վերջնական չբուժվես, Հայաստան չես գնա.Սեյրան Սարոյանն անհավանական քաշով նիհարել է

Nov 22, 2017 No Comments

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը, ով Չինաստանում բուժվելուց հետո բուժումը շարունակել է Մոսկվայում, ըստ ականատեսների, ահավոր նիհարել է` մոտ 30 կիլոգրամ, ինչի պատճառով

Ամբողջը

Սամվել Կարապետյանը լուրջ է տրամադրված

Nov 21, 2017 No Comments

«Ժամանակ» օրաթերթը գրում ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մտադիր է լուրջ ներդրումներ կատարել հայկական սպորտում, մասնավորապես՝ ֆուտբոլում: Հայտնի է, որ նա մտադիր է պահել միանգամից 2 ֆուտբոլային ակումբ, որոնցից յուրաքանչյուրի ստեղծման համար կներդրվի 10-ական մլն դոլար: Կարապետյանի ցանկությունն է, որ այդ ակումբերը հասնեն մինչև Չեմպիոնների լիգա»: Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամբողջը

ԱԺ բյուջեն հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս

Nov 21, 2017 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին: Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել: ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները […]

Ամբողջը

Պաշտպանության նախարարը շրջում է առանց թիկնապահների

Nov 21, 2017 No Comments

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը, Երևանի Արաբկիր թաղամասում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում: «Փաստի» թղթակիցը, նկատելով նրանց, ուշադիր փնտրեց թիկնապահներին: Ոչ մի թիկնապահ չկար: Իհարկե, սա «աշխարհացունց» միջադեպ չէր, սակայն Հայաստանում ժողովրդի աչքը սովոր է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու բիզնեսմենները զինված թիկնապահների «ոհմակով» շրջեն: Ինչպես ասում են՝ […]

Ամբողջը

ՀՀ ՊՆ պաշտոնյաների կողմից կատարված բազմապիսի չարաշահումների դեպքերով բացահայտումները շարունակվում են

Nov 21, 2017 No Comments

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարված բազմապիսի չարաշահումների դեպքերով բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզյոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, ցանկացել է զորամասի պատկանող դիզվառելիքից որոշ մաս յուրացնել: Արդյունքում, պաշտոնական փաստաթուղթ […]

Ամբողջը

«Ես եմ» ծրագիրը ոչ բոլորին է ձեռնտու. այն ինչ նրբություններ է պարունակում

Nov 21, 2017 No Comments

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու: «Ես եմ» ծրագիրը, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն:

Ամբողջը