Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

Կապիտալը հեռանում է Հայաստանից

Apr 26, 2018 Չի մեկնաբանվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ լուրեր են հասնում, որ կապիտալը սկսել է արտահոսել Հայաստանից։ Տարբեր գործարարներ, ներդրումներ անելու ծրագրեր ունեցող անձինք այս օրերին կա՛մ սառեցնում են իրենց ներդրումները, կա՛մ արագ ռեստրուկտուրիզացիա անում, որ գույքն ու բիզնեսը վաճառեն եւ երկրից հանեն իրենց կապիտալը։ Նրանք մտավախություն ունեն, որ այս անկայուն վիճակը կարող է երկար շարունակվել, եւ նոր […]

Գլխավոր Թողարկում, Մամուլ Ամբողջը

Առնետավազքը ՀՀԿ-ից սկսված է

Apr 26, 2018 No Comments

Ժողովուրդ օրաթերթը գրում է.«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր, Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմ և սանիկ Մանվել Տեր-Առաքելյանը, կարծես, փորձում է փրկվել խորտակվող նավից: Մանավորապես, նա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների ժամանակ իր ֆեյսբուքյան էջում սկսել է ակտիվանալ: Գործարարը հայտարարել է. ««Հին Էրիվանի» ամբողջ անձնակազմը բոլորիդ հետ միասին սրտանց տոնում է Թավշյա Հեղափոխությունը…»: Մինչդեռ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականով […]

Ամբողջը

ՀՅԴ-ն թռել է

Apr 26, 2018 No Comments

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե սովորական օրերին ԱԺ-ում հատուկենտ ՀՀԿ-ականների կարելի էր հանդիպել, ապա երեկ, ընդհակառակը, ՀՀԿ-ականները տեղում էին գրեթե ողջ կազմով, բայց մյուս խմբակցություններից չկար որեւէ պատգամավոր: Ընդ որում, խոսքը ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ նրանց օգնականների մասին է: Աշխատակազմի անդամները, փորձագետները խորհրդարան չեն գալիս: Երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում անընդհատ անհանգիստ ելումուտ էին […]

Ամբողջը

Հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, և այդ թեկնածուին ընտրելու է ԱԺ-ն

Apr 26, 2018 No Comments

«Հայկական Ժամանակ» թերը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սպասվող եւ չափազանց տրամաբանական ընթացքը անսպասելիորեն խաթարվեց։ Քաղաքագիտական բոլոր կանոններով դրանից հետո պետք է սկսեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն եւ հնարավորինս արագ իրականացումը բխում է թե՛ երկրի, եւ թե՛ կողմերի շահերից։ Սա ուղղակի ակնհայտ է։ Բայց շատ շատերի համար անակնկալ այս գործընթացը կանգ է առել, […]

Ամբողջը

Ինչո՞ւ էր կառավարությունն այդքան անպատասխանատու մոտեցել ԱՄՆ դեսպանի խոսքի թարգմանությանը

Apr 26, 2018 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ու հանրապետության այլ քաղաքների փողոցներում նոր թափով ու ըստ էության՝ շարժմանը միացած նոր քաղաքական ուժերով վերսկսված գործընթացն ուղեկցվել է իշխանության թևում հետաքրքիր զարգացումներով: Մասնավորապես՝ վարչապետի պաշտոնակատար և երեկ օրվա գլխավոր հակահերոս Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրամիության և ԱՄՆ դեսպանների հետ՝ առանձին-առանձին: Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ […]

Ամբողջը

Համառ կասկածներ. դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»

Apr 26, 2018 No Comments

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին դատական համակարգում դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք տեղեկանք են ներկայացնում առ այն, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան: Միայն թե համառ կասկածներ կան, որ նրանք այդպես են վարվում այս օրերին անցկացվող հանրահավաքների եւ սպասվող իշխանափոխության պատճառով, առավել եւս, երբ դատական […]

Ամբողջը

Սամվել Բաբայանին կազատե՞ն

Apr 26, 2018 No Comments

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, առաջիկայում, իրավաբանական մի քանի վերանայումներից հետո, ազատ կարձակվի Սամվել Բաբայանը: Այսպես են պնդում «կոմանդույուշչիի» կողմնակիցները: Ավելին՝ըստ նրանց, Կարեն Կարապետյանի ներկայացուցիչները հանդիպել են Բաբայանին, եւ չի բացառվում, որ եթե Կարապետյանը վարչապետ դառնա, «մինի-ամնիստիա» անի որոշ քաղբանտարկյալների նկատմամբ, որպեսիզ դիվիդենտները գնան Կարեն Կարապետյանի եւ ոչ Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս առնչությամբ մեր […]

Ամբողջը

Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու»

Apr 26, 2018 No Comments

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում: Խմբակցության նիստ անելուց հետո մեծամասնությունը գնում-գալիս էր ԱԺ շենքով: Նրանք նաեւ միմյանց հետ կատակում էին՝ ասելով. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու», «բա ուտելիք այստեղ […]

Ամբողջը

Թուրքիայում իշխանափոխությունից հետո հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները կբացվեն. Բասքըն Օրան

Apr 26, 2018 No Comments

«168 ժամ» թերթը գրում է. ««Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,-«168 ժամ»-ի հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը: «Նրա խոսքով` քանի դեռ Թուրքիան պաշտոնա­պես անկեղծ ներողություն չի խնդրել հայերից և ունեցվածքի փոխհատուցման հարց քննարկել Հայաստանի հետ, շարունակելու է աշխարհից տարատեսակ հարվածներ ստանալ հակաժողովրդավարականության վերաբերյալ, չկարողա­նալով առաջ շարժվել […]

Ամբողջը

ՀՀԿ-ում առճակատումներ են. Կարեն Կարապետյանը զայրացրել է կուսակիցներին

Apr 26, 2018 No Comments

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն որբացել է ու սկսել է քանդվել: Ավելին՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության միջև երեկ ողջ օրը առճակատում է եղել. Կարապետյանը ցանկացել է, որ ՀՀԿ-ն իրեն առաջադրի վարչապետ, որպեսզի որոշ ժամանակ էլ ունենա լիազորություններ: Սակայն այս ամենը նա ոչ […]

Ամբողջը

Գյուղատնտեսության նախարարությունը զբաղվել է պետական միջոցները վատնելով

Apr 26, 2018 No Comments

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես փաստում են ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016-2017թթ. սերմեր գնելիս նախարարությունը շուկան չի ուսումնասիրել, ինչպես նախահաշիվային գին չի կազմել, արդյունքում պայմանագրով փաստացի վճարված գումարի և շուկայական գնի մեջ եղել է մեծ տարբերություն: Պարզվել է նաև` […]

Ամբողջը

Ցանկալի է, որ հանրապետական­ները իրենց դրսևորեն որպես ընդդիմադիրներ

Apr 26, 2018 No Comments

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որևէ քաղաքական նախընտրություն չունենա­լով և ավելին` չտեսնելով հետագայում Փաշինյանին վարչապետի աթոռին` ասեմ, թե ինչու է պետք գնալ երկրորդ ճանապարհով: Ենթադ­րենք, ամեն ինչ ընթանում է ՀՀԿ-ի սցենարով, և արտահերթ խորհրդարանական ընտրություննե­րում հաղթում է ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Մենք դարձ­յալ կունենանք ընտրություններ, որոնց արդյունք­ներին ոչ ոք չի հավատում: Դա անխուսափելի­որեն բերելու է նոր […]

Ամբողջը

«Իմ ժողովրդի ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն

Apr 26, 2018 No Comments

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ-ականները միացել էին քայլերթին և իրարամերժ հարցազրույցներ էին տալիս։ Վարդան Բոստանջյանն ասում էր՝ սխալվել եմ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելով, Նաիրա Զոհրաբյանը՝ ես և իմ ընկերները դեմ ենք քվեարկել, ժողովրդի հետ ենք և Նիկոլ Փաշինյանի դեմ ոչինչ չունենք։Ապա լուր տարածվեց, որ Սամվել Կարապետյանն է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով վարչապետի պաշտոնը՝ իրենց […]

Ամբողջը

Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. ով ում է առաջ «բրթում»

Apr 26, 2018 No Comments

Օլիգարխիկ մի շարք շրջանակներ ցանկանում են այդ պաշտոնում տեսնել կամ Գագիկ Ծառուկյանին, կամ Հովիկ Աբրահամյանին` իբրև այլընտրանքային թեկնածուների։ Իհարկե չի կարելի բացառել, որ նշված անուններից որևէ մեկի թեկնածությունը չառաջադրվի, սակայն այս պարագայում շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կարող են ունենալ Մոսկվան և Վաշինգտոնը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Մոսկվայի կողմից ամենաընդունելի տարբերակը «Տաշիր […]

Ամբողջը

Սամվել Կարապետյանը աննախադեպ ակտիվ է. Ցանկանում են համազգային համախմբման իմիտացիա ստեղծել

Apr 26, 2018 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ստեղծել է մի խումբ, որը հանդիպում է Հայաստանի տարբեր արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ՝ փորձելով նրանց համոզել, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ոչ թե հրապարակում, այլ հանրային համախմբման այլ հարթակում: Իրենք էլ պատրաստակամ են ստեղծել այդ հարթակը՝ դրա համար անհրաժեշտ […]

Ամբողջը