Միջազգային բաժնի բոլոր հրապարակումները
Ծանր է լինելու.Մոսկվան ԱՄՆ-ին նախազգուշացրել է

«ԱՄՆ-ին ծանր հետեւանքներ են սպասում Սիրիայի դեմ ուժի կիրառման դեպքում: Համապատասխան կապուղիներով մենք արդեն ամերիկյան կողմին հայտնել ենք, որ շինծու առիթներով Սիրիայի դեմ ուժային գործողությունները, որտեղ այդ երկրի օրինական կառավարության խնդրանքով գտնվում են ռուս զինծառայողներ, կարող են հանգեցնել ամենածանր հետեւանքների»,- ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Դիվանագետն արեւմտյան քաղաքական […]
Երբ թուրք զինվորականները կհեռանան Աֆրինից. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։ «Մենք այնտեղ ենք եկել ոչ որպես զավթիչներ եւ չենք պատրաստվում այնտեղ մնալ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք Աֆրինը մաքրեցինք ահաբեկիչներից, այժմ շարունակվում են ականազերծման աշխատանքները: Սիրիայում այժմ իշխանության […]
Հաճելի է հանդիպել չքնաղ Այսելին՝ հարազատ Ադրբեջանից.Կիրկորով

Комсомольская правда-ի փոխանցմամբ,այս շաբաթ ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Մոսկվայի Եվրատեսիլյան երեկույթի ժամանակ ներկայացրել է իր հովանավորյալներին՝ Doredos խմբին, որը Լիսաբոնում ներկայացնելու է Մոլդովան: «Մենք Doredos»-ի հետ ներկայացնում ենք մեր երգը, որով երիտասարդները կներկայանան Մոլդովայի անունից միջազգային մրցույթում՝ Եվրատեսիլում: Անձամբ ինձ համար այս երեկո նաեւ չափազանց հաճելի էր հանդիպել չքնաղ դիվային հարազատ Ադրբեջանից՝ Այսելին: Ուզում […]
Մոսկվան խոստանում է պատասխան գործողություններ ամերիկյան պատժամիջոցներին

Ռուսաստանի պաշտոնյաներն արձագանքել են ամերիկյան կողմի սահմանած նոր պատժամիջոցներին: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել մի քանի տասնյակ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների, ինչպես նաև ռուսական մի շարք խոշոր ընկերությունների նկատմամբ: Պատժամիջոցների են ենթարկվել նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ: Պատճառների թվում է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ներգրավվածությունը: «Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Ռուսաստանի վարչապետ […]
«Հայաստանում սահմանափակ իշխանություն ունեցող նախագահը երդվեց». միջազգային լրատվամիջոցների արձագանքը

Այսօր Արմեն Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները։ Միջազգային լրատվամիջոցները ևս անդրադարձել են Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ Associated Press-ը գրում է. «Հայաստանը նոր նախագահ ունի, երկիրն անցում է կատարել մի համակարգի, որտեղ նախագահն ավելի քիչ լիազորություններ ունի։ Արմեն Սարգսյանը, պաշտոնապես անցնելով իր պարտականություններին, խոստացել է աշխատել արդարադատության համակարգի բարելավման համար և պայքարել կոռուպցիայի դեմ: […]
Թրամփին դատարան կտանեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա փաստաբանին կարող են կրկին դատարան կանչել հարցաքննության համար. nman հայց է ներկայացրել նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը,հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մարտի վերջին Կալիֆոռնիայի դատարանը մերժել է նախկին պոռնոդերասանուհու փաստաբանի հայցը։ Դերասանուհին պահանջում էր, որ Թրամփն ու նրա իրավաբան Մայքլ Կոհենը ցուցմունք տան` երդում տալով։ «Մենք հենց նոր միջնորդություն ենք ներկայացրել` […]
Մանկական պոռնոգրաֆիայի պատճառով Վատիկանում քահանային ձերբակալել են

BBC News-ը հայտնում է,որ Վատիկանի ոստիկանությունը մանկական պոռնոգրական նյութեր պահելու մեղադրանքով ձերբակալել է քահանա Կարլո Ալբերտո Կապելային, որը նախկինում աշխատում էր ԱՄՆ-ում Սուրբ գահի դեսպանատանը։ Վատիկանը տղամարդուն ամերիկյան դիվանագիտական առաքելությունից հետ է կանչել 2017-ի աշնանը՝ հնարավոր խախտման մասին Վաշինգտոնից տեղեկություն ստանալուց հետո։ ԱՄՆ կառավարությունը խնդրել է քահանային զրկել դիվանագիտական իմունիտետից, որպեսզի երկրի տարածքում նրան պատժելու […]
Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են այդ կենդանի Ասադին աջակցելու համար.Թրամփ

«Բազմաթիվ զոհեր, ներառյալ՝ կանայք և երեխաներ, Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով: Ասադի բանակը շրջափակել է Արևելյան Ղութան: Նախագահ Պուտինը, Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են այդ կենդանի Ասադին աջակցելու համար: Նրան աջակցելու համար մեծ գին են վճարելու»,- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Իրանի ղեկավարությանը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար […]
Դերասանուհի Լեյլա Աբաշիձեն մահացել է

ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Վրաստանի Մշակույթի պալատը հայտնել է,որ 89-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է խորհրդային ու վրաց դերասանուհի եւ կինոռեժիսոր Լեյլա Աբաշիձեն: «Լեյլա Աբաշիձեն մահացել է ծանր հիվանդության հետեւանքով, նա վերջին ժամանակներս գտնվում էր հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայտնի դերասանուհին 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նա նկարահանվել է կատակերգական եւ դրամատիկական […]
Հոմսի ավիաբազան ենթարկվել է հրթիռային հարվածի

Al Mayadeen հեռուստաալիքի վկայությամբ՝ zանգվածային հրթիռահարված է ապրիլի 9-ին հասցվել Սիրիայի Հոմսի նահանգի T-4 ռազմական օդանավակայանին: Kան զոհված ու վիրավոր զինծառայողներ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը գրոհը դիմագրավելիս խոցել են ութ հրթիռ: Թե դրանցից քանիսն են հասել իրենց նպատակակետին, առայժմ չի հաղորդվում: Aվիաբազայի շրջանում մի քանի ուժգին պայթյուն է որոտացել: Ինչպես պնդում է հեռուստաալիքը, հրթիռները օդանավակայանին […]
Սիրիական Դումայում քիմիական զենքի հետքեր չի հայտնաբերել

«Կարմիր մահիկ» միջազգային կազմակերպության մասնագետները հայտնել են,որ Սիրիայի Դումա քաղաքում չեն հայտնաբերել թունավոր նյութի մնացորդներ, հետքեր: Միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին , որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետեւանքով մի քանի տասնյակ մարդ էր հոսպիտալացվել: Արաբական «Կարմիր մահիկ»-ի ներկայացուցիչ Սեյֆ Ալդին Խոբիայի փոխանցմամբ, ինքը 7 տարի արդեն աշխատում է Դումայի հիվանդանոցում, ու այս տարիներին նման դեպք դեռ […]
Քրդերը պատմական նոր փուլ են թևակոխում. Կարեն Հովհաննիսյան

Քրդերը պատմական նոր փուլ են թևակոխում: Կարծում եմ՝ պետականություն ստեղծելու ճանապարհի այս փուլին ընտրել են ամենաճիշտ ճանապարհը՝ գործել փոխկապակցված, միասնական, իրար լրացնելով ու երբեք իրար չխանգարելով: Էրդողանը իր գործողություններով կարծես թե վերջնականապես քրդերին մղեց միավորման գաղափարին և այժմ նրանք կատարում են դրա առաջին քայլերը: Անշուշտ դժվար է լինելու, քանի որ քրդերի մոտ շատ խորն է […]