Միջազգային բաժնի բոլոր հրապարակումները

Մահացել է Սելին Դիոնի ամուսինը. լուսանկարներ

Jan 15, 2016 Comments Off on Մահացել է Սելին Դիոնի ամուսինը. լուսանկարներ

Կոկորդի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո Լաս Վեգասում կյանքից հեռացել է Ռենե Անջելիլը` կանադացի երգչուհի Սելին Դիոնի ամուսինը և պրոդյուսերը, գրում է Комсомольская правда-ն: Երգչուհու պաշտոնական էջում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը`«Խոր ցավով հայտնում ենք, որ Ռենե Անջելիլը մահացել է այսօր առավոտյան Լաս Վեգասի իր տանը` քաղցկեղի դեմ երկարատև և համառ պայքարից հետո: Ընտանիքն այժմ գտնվում […]

Ամբողջը

Ասորի մարտիկի հուղարկավորությունը. տեսանյութ

Jan 14, 2016 Comments Off on Ասորի մարտիկի հուղարկավորությունը. տեսանյութ

Քրդական ուժերի կողմից Սիրիայի Ղամիշլի գյուղաքաղաքում երկուշաբթի օրը տեղի ունեցավ այդ բախումների հետևանքով զոհված ասորի Գաբի Դաուդի հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը զինված բախումներ էին տեղի ունեցել քրդերի և Սիրիայի բնիկներ համարվող քրիստոնյա ասորիների միջև:

Ամբողջը

Ադրբեջանի դեսպանի կինը փորձել է կաշառել

Jan 14, 2016 Comments Off on Ադրբեջանի դեսպանի կինը փորձել է կաշառել

Լատվիայում տհաճ պատմություն է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կնոջ` Նազիրա Զեյնալովայի հետ: Նրա արարքն այն աստիճան է ցնցել օրինապահ լատվիացիներին, որ այժմ գործը քննում է երկրի Հակակոռուպցիոն բյուրոն: Ըստ haqqin.az-ի, դիվանագիտական շրջանակից կնոջը, պարզվում է, վարորդական իրավունք է անհրաժեշտ եղել եւ նա, հետեւելով Ադրբեջանի համար ավանդական ուղուն, փորձել է դա ստանալ առանց հատուկ […]

Ամբողջը

Սթիվ Ջոբսին ժամանակին հայուհի է որդեգրել. լուսանկարներ

Jan 14, 2016 Comments Off on Սթիվ Ջոբսին ժամանակին հայուհի է որդեգրել. լուսանկարներ

Պարզվում է՝ ամերիկացի ճարտարագետ, գործարար, «Apple» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի մայրը հայուհի է եղել: Նրա անունը Կլարա Հակոբյան է:Սթիվ Ջոբսը մեծացել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։ Կլարա Հակոբյանը Թուրքիայից արտագաղթած հայի աղջիկ է եղել: Կլարան ծնվել էր Նյու Ջերսիում: Կլարան ուներ մի գաղտնիք. նա մեկ անգամ արդեն […]

Ամբողջը

Լատվիան 10 զինվոր կուղարկի ԻՊ-ի դեմ պայքարի համար

Jan 14, 2016 Comments Off on Լատվիան 10 զինվոր կուղարկի ԻՊ-ի դեմ պայքարի համար

Լատվիայի իշխանությունները մոտ 10 զինվոր են ուղարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, հաղորդում է Delfi-ն: Սեյմում աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանը հաստատել է համապատասխան որոշումը: Նշվում է, որ Լատվիայի զինվորականները միացել են Դանիայի կոնտինգենտին՝ Իրաքում ՄԱԿ-ի առաքելության կազմում, որտեղ զբաղվելու են տեղացի զինվորների պատրաստմամբ:

Ամբողջը

Մերկելին ներգաղթյալներով լի ավտոբուս են ուղարկել

Jan 14, 2016 Comments Off on Մերկելին ներգաղթյալներով լի ավտոբուս են ուղարկել

Բավարացի քաղաքական գործիչը` Լանդսուխթ քաղաքի վարչակազմի ղեկավար Պետեր Դրայերը կանցլեր Անգելա Մերկելին ներգաղթյալներով լի ավտոբուս է ուղարկել: Այս մասին հաղորդում է Die Welt-ը: Պարբերականի հրապարակած ժապավեններում երևում է, թե ինչպես վերահսկողությամբ տասնյակ մարդիկ ավտոբուս են նստում` մինչև Բեռլին ընկած 550 կմ-ը հաղթահարելու համար: Հիշեցնենք, որ պատգամավորը նման քայլով կանցլերին սպառնում էր դեռևս 2015-ի հոկտեմբերին: «Եթե […]

Ամբողջը

Ուգանդայում Վլադիմիր Պուտինն ամենալավ աշակերտներից է

Jan 14, 2016 Comments Off on Ուգանդայում Վլադիմիր Պուտինն ամենալավ աշակերտներից է

Ուգանդայում դպրոցական ավարտական քննությունների արդյունքում Վլադիմիր Պուտին անունով աշակերտը ներառվել է լավագույն աշակերտների շարքում, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ Ուգանդայում երեխաներին հաճախ են անվանում հայտնի մարդկանց անուններով: ՌԴ նախագահը մի քանի անգամ որպես Ռուսաստանի նախագահ Աֆրիկա այցելել է, սակայն Ուգանդայում դեռևս չի եղել:

Ամբողջը

Շոտլանդացին 44 մլն եվրո է շահել վիճակախաղով

Jan 14, 2016 Comments Off on Շոտլանդացին 44 մլն եվրո է շահել վիճակախաղով

Շոտլանդացի  ամուսնական զույգը դարձել է 88 մլն եվրոյի  ռեկորդային վիճակախաղի ջեքփոթի կեսի շահողը: Ինչպես նշում է  Euromag-ը` 88 մլն եվրո մրցանակային ֆոնդով  Camelot վիճակախաղը  բաշխվել է 2 տոմսերի միջև, որոնցում ընդամենը 6 շահող թիվ է եղել: Տոմսերից մեկը ձեռք է բերել շոտլանդացի զույգը: Ինչպես նշում է աղբյուրը` տոմսի հաջողակ տերերը մտադիր են վայելել իրենց շահումը […]

Ամբողջը

Լավրովը եւ Քերրին կհանդիպեն հունվարի 20-ին

Jan 14, 2016 Comments Off on Լավրովը եւ Քերրին կհանդիպեն հունվարի 20-ին

ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանձնարարականի համաձայն՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին կհանդիպեն Ցյուրիխում հունվարի 20-ին: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Ամբողջը

«Հարավային հոսք» գազատարի կառուցման ծրագիրը դադարեցվել է

Jan 14, 2016 Comments Off on «Հարավային հոսք» գազատարի կառուցման ծրագիրը դադարեցվել է

 «Հարավային հոսք» գազատարի կառուցման ծրագիրը դադարեցվել է. ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Այդ ծրագիրն այս պահին դադարեցված է, բանակցություններ չեն ընթանում»,- ասել է Նովակը:    

Ամբողջը

Իրանցի հրամանատարը սպանվել է Սիրիայում

Jan 14, 2016 Comments Off on Իրանցի հրամանատարը սպանվել է Սիրիայում

Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության բարձրաստիճան հրամանատարներից, 0բրիգադի գեներալ Սաիդ Սեյահ Թահիրին։ Այդ մասին նշված է Իրանի գլխավոր շտաբին պատկանող defapress.ir ինտերնետային կայքում։ Միևնույն ժամանակ չի հաղորդվել, թե Սիրիայի որ շրջանում և երբ է զոհվել իրանցի գեներալը։ Հաղորդվում է, որ Թահիրին մասնակցել է 1980-1988 թվականներին տեղի ունեցած Իրանաիրաքյան […]

Ամբողջը

Ռազմական համագործակցություն`Ադրբեջանի հետ

Jan 14, 2016 Comments Off on Ռազմական համագործակցություն`Ադրբեջանի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մոհամեդ Զակաուլլահին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության բարձր կարևորությունը։ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ պակիստանյան պատվիրակության այցը կնպաստի ռազմական կապերի հետագա ընդլայնմանը։ Ավելի վաղ պակիստանցի […]

Ամբողջը

Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները

Jan 14, 2016 Comments Off on Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները

Լոս Անջելեսում  հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները: Ամերիկյան կինոակադեմիայի 2016-ի «Լավագույն ֆիլմ» տիտղոսին կարող են արժանանալ «Մարսեցին», «Բրուքլին»«Լրտեսների կամուրջը», «Փրկվածը», «Խելահեղ Մաքսը. ճանապարհների կատաղությունը», «Կիզակետում», «Սենյակը» և այլ ֆիլմեր: «Լավագույն ռեժիսոր» կարող են ճանաչվել Ադամ Մաքքեյը, Ջորջ Միլերը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Թոմ Մաքքարթին եւ Լեոնարդ Աբրահամսոնը: «Լավագույն դերասան» տիտղոսի հավակնորդներն են  Բրայան Քրենսթոնը,  Մեթ Դեյմոնը, […]

Ամբողջը

Անբարեխիղճ շահարկում`ընդդեմ ՌԴ-ի

Jan 14, 2016 Comments Off on Անբարեխիղճ շահարկում`ընդդեմ ՌԴ-ի

ՌԴ ԱԳՆ-ն անբարեխիղճ շահարկում է որակել արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանի ազգային անվտանգության թարմացված ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ն որակվում է որպես սպառնալիք ՌԴ ազգային անվտանգությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ինչ վերաբերում է փաստաթղթում ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք համարող ձևակերպումներին, ապա նման բան չկա: Շատ ուշադիր ուսումնասիրել եմ այդ փաստաթղթի […]

Ամբողջը

Թուրքիայում զբոսաշրջությունը վտանգի եզրին է

Jan 14, 2016 Comments Off on Թուրքիայում զբոսաշրջությունը վտանգի եզրին է

Թուրքիայում զբոսաշրջությունը կորցրել է իր հիմնական հաճախորդներին. Սու-24-ի միջադեպից հետո այն զրկվել է ռուս ճանապարհորդներից, իսկ այժմ` Ստամբուլի ահաբեկչական գործողություններից հետո, ուղեւորություններից հրաժարվում են նաեւ գերմանացիները: Հետեւանքները աղետալի կլինեն երկրի տնտեսության համար,   գրում է Die Zeit-ը: ԳԴՀ-ի ԱԳՆ-ն ճանապարհորդներին խորհուրդ է տվել Թուրքիայում «ժամանակավորապես խուսափել» հանրային վայրերում եւ զբոսաշրջային տեսարժան վայրերի մոտակայքում մարդկանց կուտակումներից:  Միանգամայն […]

Ամբողջը