Միջազգային բաժնի բոլոր հրապարակումները

Ռուս զինվորականները Սիրիայում մարդասիրական գործողություն են սկսում

Jan 15, 2016 Comments Off on Ռուս զինվորականները Սիրիայում մարդասիրական գործողություն են սկսում

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբից հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը մարդասիրական գործողություն են սկսում Սիրիայում, հաղորդում է gazeta.ru-ն:

Ամբողջը

Բժիշկները ծննդաբերած կնոջ որովայնում վիրահատական սավան են մոռացել

Jan 15, 2016 Comments Off on Բժիշկները ծննդաբերած կնոջ որովայնում վիրահատական սավան են մոռացել

НТВ-ն հայտնում է,որ    Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական համալսարանական կլինիկայի աշխատակիցները հիվանդի որովայնում վիրահատական սավան են մոռացել:ՌԴ դատախազությունը ստուգում է տեղեկատվությունը: Նոյեմբերի վերջին կինը կլինիկա է ընդունվել՝ ծննդաբերելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգը վճռել է կնոջը վիրահատության ենթարկել։ Սակայն վիրահատությունից հետո կինն ուշադրություն է դարձրել, որ հղիությունից հետո փորը ոչ միայն չի փոքրացել, այլև ավելի մեծ է դարձել: Բացի […]

Ամբողջը

Սիրիացի փախստականներին Թուրքիան արտաքսել է Սիրիա

Jan 15, 2016 Comments Off on Սիրիացի փախստականներին Թուրքիան արտաքսել է Սիրիա

BBC-ն հայտնում է,որ  Թուրքիաի կառավարությունը հերքել է միջազգային իրավունքի նորմերի խախտման մեղադրանքները՝ կապված սիրիացի փախստականներին հայրենիք արտահանձնման հետ:Փախստականները պատմել էին BBC-ին, որ սիրիացիները, որոնք փորձում էին տեղափոխվել Հունաստան, ձերբակալվել էին Թուրքիայի տարածքում, ինչից հետո նրանց պարտադրել էին հայտարարություն գրել Սիրիա կամավոր վերադարձի մասին: Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ իրեն հայտնի են դարձել նման դեպքերի մասին […]

Ամբողջը

Կատակերգու դերասանը՝ Գվատեմալայի նախագահ

Jan 15, 2016 Comments Off on Կատակերգու դերասանը՝ Գվատեմալայի նախագահ

Նախկին կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը ընտրվել է Գվատեմալայի նախագահի պաշտոնում:Նա այդ պաշտոնում փոխարինում է Ալեխանդրո Մալդոնադոյին: Կենտրոնական Ամերիկայի հանրապետության նոր ղեկավարի երդման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել մոտ 2.000 մարդ, այդ թվում` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս 1-ը, Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան հյուրեր:  

Ամբողջը

Ավտոբուսն ընկել է կիրճը. կա 11 զոհ

Jan 15, 2016 Comments Off on Ավտոբուսն ընկել է կիրճը. կա 11 զոհ

Press Trust of India-ն հայտնում է,որ  Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիրի նահանգի Ուդհամփուրի շրջանում ուղեւորատար ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետեւանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը, հայտնել է շրջանային ոստիկանության պետի տեղակալ Շահիդ Իքբալ Չոուդարին։«Ավտոբուսում եղել է մինչեւ 35 մարդ»,ասել է նա: Ուղեւորների հստակ թիվը պարզվում է։ Նախնական վարկածի համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի […]

Ամբողջը

Քերին ու Լավրովը քննարկել են Մինսկի պայմանավորվածություններ

Jan 15, 2016 Comments Off on Քերին ու Լավրովը քննարկել են Մինսկի պայմանավորվածություններ

TASS -ը հայտնում է,որ  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քաղաքական գործիչները կարևորել են Ուկրաինայում մինսկյան պայմանավորվածությունների կատարումը բոլոր կողմերի կողմից: «Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին՝ Լավրովն ու Քերին նույնպես ընդգծել են բոլոր կողմերի կողմից մինսկյան պայմանավորվածությունների լիակատար իրագործումը:ԼԵրկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ուկրաինայում ու Սիրիայում ստեղծված իրավիճակին առնչվող հարցերը կքննարկեն շվեյցարական […]

Ամբողջը

Թուրքիան ԴԱԻՇ-ից վրեժ է լուծել

Jan 15, 2016 Comments Off on Թուրքիան ԴԱԻՇ-ից վրեժ է լուծել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է,որ  Թուրքիայի ցամաքային զորքերը, վրեժ լուծելով Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության համար, 500 անգամ կրակել են ԴԱԻՇ-ի դիրքերի վրա Իրաքում ու Սիրիայում,սպանվել է ԴԱԻՇ-ի մոտ 200 զինյալ: «ԴԱԻՇ-ի շուրջ 200 անդամ, այդ թվում՝ այսպես կոչված շրջանի առաջնորդներ են ոչնչացվել վերջին 48 ժամվա ընթացքում: Հիմա ցանկացած սպառնալիք, որը ուղղված կլինի […]

Ամբողջը

Թուրքիայում 12 գիտնական է ձերբակալվել

Jan 15, 2016 Comments Off on Թուրքիայում 12 գիտնական է ձերբակալվել

Թուրքիայի նախագահին ուղղված քրդերի հետ խաղաղության կոչ անող տեքստի տակ ստորագրած 21 թուրք գիտնականները ձերբակալվել են: Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի կողմից իրեն խաղաղության կոչ անող գիտնականներին դավաճան անվանելուց հետո թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել գիտնականների դեմ։ Իսկ հունվարի 15-ի առավոտյան ոստիկանությունը համաժամանակյա գործողությունների ընթացքում Քոջաելիի համալսարանում դասավանդող 12 գիտնական է ձերբակալել։ Նշվում է, որ […]

Ամբողջը

Միգրացիոն ճգնաժամը կարող է էլ ավելի սրվել. Իտալիայի ԱԳՆ

Jan 15, 2016 Comments Off on Միգրացիոն ճգնաժամը կարող է էլ ավելի սրվել. Իտալիայի ԱԳՆ

Եվրամիության կողմից արդյունավետ կազմակերպչական միջոցառումների բացակայությունը արդեն այս տարվա գարնանը կարող է հանգեցնել միգրացիոն ճգնաժամի զգալի սրման: Այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին Le Figaro պարբերականին տված հարցազրույցում՝ փոխանցում է TASS-ը: «Միգրացիոն հոսքերը ժամանակավոր և վաղանցիկ երևույթ չեն: Դրանք կշարունակվեն այս տարի՝ հասնելով 2015 թվականի հետ համեմատելի մակարդակի»,- ասել է նա: «Եթե համապատասխան […]

Ամբողջը

Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը

Jan 15, 2016 Comments Off on Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը

Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում անօդաչուի հարվածի հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները` տեղի իշխանություններին հղումով: Անօդաչուն հարվածել է ահաբեկիչների դիրքերին Աչին շրջանում: Հարձակման հետևանքով սպանվել է 12 գրոհային, այդ թվում` նրանց հրամանատարը, ասվում է հաղորդագրությունում: Նանգարհար նահանգը, որտեղ ակտիվ են ԻՊ-ի գրոհայինները, համարվում է Աֆղանստանի ամենաանկայուն նահանգներից մեկը, […]

Ամբողջը

T-72-ի առաջին հանդիպումն ամերիկյան տանկերի հետ. կադրեր Սիրիայից

Jan 15, 2016 Comments Off on T-72-ի առաջին հանդիպումն ամերիկյան տանկերի հետ. կադրեր Սիրիայից
Ամբողջը

Իրավապաշտպանը դատի է տվել Ադրբեջանին

Jan 15, 2016 Comments Off on Իրավապաշտպանը դատի է տվել Ադրբեջանին

Իրավապաշտպան Էմին Հուսեյնովը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով Ադրբեջանի իշխանություններից, հաղորդում է Turan-ը: Աղբյուրի համաձայն, ներկայումս Շվեյցարիայում գտնվող Հուսեյնովը 10 ամիս թաքնվում էր Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը՝ վախենալով կալանավորումից: Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ երկարատեւ բանակցություններից հետո Հուսեյնովին թույլ են տվել հեռանալ երկրից՝ Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրհալթերի հետ միասին: Հիմա Էմին Հուսեյնովը պնդում է, որ […]

Ամբողջը

Նավթի համաշխարհային գները նորից նվազել են

Jan 15, 2016 Comments Off on Նավթի համաշխարհային գները նորից նվազել են

 Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,68 տոկոսով՝ հասնելով 30,51 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,86 տոկոսով՝ հասնելով 30,62 դոլարի՝ […]

Ամբողջը

Իտալիան արգելափակում է Թուրքիային 3 մլրդ եվրոյի հատկացումը

Jan 15, 2016 Comments Off on Իտալիան արգելափակում է Թուրքիային 3 մլրդ եվրոյի հատկացումը

 Իտալիան արգելափակում է Եվրամիության կողմից Թուրքիային 3 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու ծրագրի իրագործումը, որի դիմաց Անկարան պետք է օժանդակի Մերձավոր Արեւելքի երկրներից Եվրոպա գաղթականների ներհոսքի դեմ պայքարելուն: Այդ մասին,  Reuters գործակալությանը հայտնել են եվրոպական դիվանագիտական աղբյուրներ: «ԵՄ-ի անդամ միայն մեկ երկիր է առաջվա պես դեմ Թուրքիային ֆինանսական միջոցներ հատկացնելուն: Ես չգիտեմ՝ ինչու է Իտալիան արգելափակում […]

Ամբողջը

Ադրբեջանի կառավարությունը սառեցրել է հացի ու ալյուրի գինը

Jan 15, 2016 Comments Off on Ադրբեջանի կառավարությունը սառեցրել է հացի ու ալյուրի գինը

Ադրբեջանում ազգային արժույթի՝ մանաթի անկման ֆոնին սառեցվել են հացի և ալյուրի գները: Երկրի էկոնոմիկայի նախարարության հրապարակած հաղորդագրությունում նշվում են այն գները, որոնք կառավարությունը հաստատել է հացի և ալյուրի համար: 50 կգ-ոց ալյուրի պարկի արժեքն այժմ չի կարող գերազանցել մոտ 15 դոլարը, իսկ 0.5 կգ հացինը` մոտ 19 ցենտը փոխանցում է BBC-ն։ «Նշված գներից թանկ գներով […]

Ամբողջը