Միջազգային բաժնի բոլոր հրապարակումները

Ռուսական դրոշը շրջված են դրել Քերրի-Լավրով հանդիպման սրահում

Jan 21, 2016 Comments Off on Ռուսական դրոշը շրջված են դրել Քերրի-Լավրով հանդիպման սրահում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպմանը,որն ընթանալու էր  ցյուրիխյան  այն սրահում,ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցները  ռուսական դրոշը սխալ են տեղադրել: tvzvezda.ru-ի  աշխատակիցը, այդ մասին զգուշացրել պետքարտուղարի օգնականին:Օպերատորը բացատրել է, որ դրոշի սպիտակ գույնը պետք է լինի վերևի մասում: «Լո՞ւրջ եք ասում»,-արձագանքել է պետքարտուղարի օգնականի մամուլի հարցով  տեղակալը: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել […]

Ամբողջը

Քեսաբում իրավիճակը կայուն է. «Արևելք»

Jan 21, 2016 Comments Off on Քեսաբում իրավիճակը կայուն է. «Արևելք»

Ներկա պահին իրավիճակը Քեսաբում կայուն է: Այս մասին գրում է «Արևելք»-ը՝ հղում անելով Քեսաբում իր աղբյուրին: Նշվում է, որ նախօրեին Քեսաբի վրա ընկած հրթիռներն ահ ու սարսափի մթնոլորտ էին ստեղծել բնակիչների մոտ, hայկական բնակավայրը երկար ժամանակ  չէր հրթիռակոծվել: Հրթիռակոծության հետևանքով սիրիական բանակի մեկ զինվոր է վիրավորվել: «Արևելք»-ը նաև գրում է, որ տարբեր աղբյուրների հաղորդմամբ, Քեսաբի […]

Ամբողջը

Դամասկոսի արվարձանների բնակիչները վերադառնում են իրենց տները /տեսանյութ/

Jan 21, 2016 Comments Off on Դամասկոսի արվարձանների բնակիչները վերադառնում են իրենց տները /տեսանյութ/

Սիրիայում LifeNews-ի հատուկ թղթակիցը հայտնում է,որ  Դամասկոսի հարավարևելյան մասում գտնվող արվարձանների՝ Յարմուտ, Կադան ու Խաջար-Ասուատ շրջանների խաղաղ բնակիչները զինյալների տարհանումից հետո վերադառնում են իրենց տները: Դա հնարավոր է դարձել շրջանից ԴԱԻՇ-ի ու «Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալների առաջին խմբաքանակի հեռացումից հետո: Ընդհանուր՝ պլանավորվում է տարհանել գրեթե 5 հազար մարդու, հիմնականում ծագումով ոչ սիրիացիներին: Համաձայնագրի պայմաններից մեկն […]

Ամբողջը

Ստամբուլում PKK-ի դեմ իրականացվել են համաժամանակյա գործողություններ

Jan 21, 2016 Comments Off on Ստամբուլում PKK-ի դեմ իրականացվել են համաժամանակյա գործողություններ

Ստամբուլի տարբեր թաղամասերում գտնվող 26 հասցեներում թուրք իրավապահ մարմինների ներկայացուցիչները համաժամանակյա գործողություն են իրականացրել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Այս մասին հայտնում է «Հաբերլեր»-ը: Գործողությունների արդյունքում թուրք իրավապահները ձերբակալել են քրդական կազմակերպությանն աջակցելու մեջ կասկածվող 20 անձի: Նրանք տարվել են Ստամբուլի անվտանգության վարչություն:

Ամբողջը

Սիրիայի օդուժը ոչնչացրել է ահաբեկիչների 1600 օբյեկտ

Jan 21, 2016 Comments Off on Սիրիայի օդուժը ոչնչացրել է ահաբեկիչների 1600 օբյեկտ

Սիրիայի ռազմաօդային ուժերը դեկտեմբերի վերջից ոչնչացրել են ահաբեկիչների 1662 օբյեկտ՝ ներառյալ հրամանատարական կետերը և արկերի արտադրության ընդհատակյա գործարանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով սիրիական բանակի հրամանատարության հայտարարությանը: «Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ահաբեկչական կազմակերպության 1662 օբյեկտ Դամասկոսի, Հոմսի, Համայի, Իդլիբի, Հալեպի և Դեյր էզ-Զորի շրջաններում… Անցյալ ամսվա 27-ից մինչև այսօր իրականացվել է […]

Ամբողջը

Նոր համաճարակ`Բրազիլիայում

Jan 21, 2016 Comments Off on Նոր համաճարակ`Բրազիլիայում

Բրազիլիայում շարունակում է ավելանալ միկրոցեֆալիայի դեպքերի թիվը։ Զիկա վիրուսով վարակված մայրերից ծնվում են շատ փոքր գլխով երեխաներ։ Վիճակագրության համաձայն՝ հոկտեմբերին գրանցվել է նման մոտ 4000 դեպք։ Վերջին շաբաթում թիվն ավելացել է 400-ով՝ հայտնում է BBC-ն։ Վիճակագրությունը թույլ է տալիս խոսելու Բրազիլիայի պատմության մեջ վիրուսի խոշորագույն համաճարակի մասին։ Զիկա վիրուսն անբուժելի է։ Ներկայում դրան դիմակայելու միակ […]

Ամբողջը

Իրանը չի խախտել միջազգային նորմերը. Զարիֆ

Jan 21, 2016 Comments Off on Իրանը չի խախտել միջազգային նորմերը. Զարիֆ

Իրանը կարծում է, որ չի խախտել միջազգային նորմերը՝ ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ հոկտեմբերին բալիստիկ հրթիռի փորձարկում անցկացնելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը։ «Դա չի խախտում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և նույնիսկ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը»,- հայտարարել է նա CNN-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդ բանաձևի շրջանակում Թեհրանը չպետք է անցկացնի հրթիռների […]

Ամբողջը

WTI տեսակի նավթի արժեքն այսօր

Jan 21, 2016 Comments Off on WTI տեսակի նավթի արժեքն այսօր

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակել են նվազել: Այս մասին վկայում են աճուրդի տվյալները: Նշվում է, որ Նյու Յորքի բորսայում WTI մակնիշի նավթի գներն ընկել են ավելի քան 5 տոկոսով` հասնելով մինչև 26.92 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1.18 դոլարով` մեկ […]

Ամբողջը

Ինչի համար է մեղադրվում Քլունին

Jan 21, 2016 Comments Off on Ինչի համար է մեղադրվում Քլունին

Ամերիկացի դերասան, երկակի օսկարակիր Ջորջ Քլունին մեկնաբանել է սկանդալն այն բանի շուրջ, որ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակում չեն հայտնվել սևամորթ դերասաններն ու դերասանուհիները, հաղորդում է BBC-ն: Քլունիի կարծիքով` կինոակադեմիան սխալ ուղղությամբ է շարժվում: Դերասանը հիշեցրել է, որ դեռ տասը տարի առաջ հավակնորդների շարքում զգալի էր աֆրոամերիկացիների թիվը: Իսկ այժմ, ըստ նրա, վերջիններս դժգոհության […]

Ամբողջը

Քննարկել են Սիրիայի և Հյուսիսային Կորեայի դրությունը

Jan 21, 2016 Comments Off on Քննարկել են Սիրիայի և Հյուսիսային Կորեայի դրությունը

Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորումը, Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկումը և միջազգային ու երկկողմանի օրակարգի այլ հարցեր Ցյուրիխում հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին ասել է պետդեպի մամլո ծառայության պետ Ջոն Քիրբին, գրում է TASS-ը: Նրա խոսքերով` երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ներկայիս բանակցություններում […]

Ամբողջը

Դալայ լաման հոսպիտալացվել է

Jan 21, 2016 Comments Off on Դալայ լաման հոսպիտալացվել է

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամա XIV-ը ԱՄՆ-ում հետազոտություն է անցնում՝ կապված շագանակագեղձի խնդիրների հետ։ Այս մասին հայտնել է Մեյո կլինիկան, որտեղ նա բուժվում է՝ փոխանցում է BBC-ն։ Խոսելով 80-ամյա Դալայ լամայի առողջական վիճակի մասին՝ բժիշկներն ասում են, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա։ Դալայ լաման «լավ է արձագանքում բուժմանը և լիովին կապաքինվի»՝ ասել են բժիշկները։ Անցած […]

Ամբողջը

Ռուսաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը պաշտոնապես դարձել է մեկ միլիոն

Jan 20, 2016 Comments Off on Ռուսաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը պաշտոնապես դարձել է մեկ միլիոն

Ռուսաստանում պաշտոնապես գրանցվել է 1 միլիոն ՄԻԱՎ վարակակիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին Իտերֆաքսին ասել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և պրոֆիլակտիկայի դաշնային գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրոսկին: Ավելի վաղ նա տեղեկացրել է, որ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի առաջին դեպքի արձանագրումից հետո 1987 թվականին տարբեր պատճառներով մահացել է մոտ 205 հազար ՄԻԱՎ […]

Ամբողջը

Իզմիրի բնակչուհին դատապարտվեց Էրդողանին վիրավորելու համար

Jan 20, 2016 Comments Off on Իզմիրի բնակչուհին դատապարտվեց Էրդողանին վիրավորելու համար

Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիրի բնակչուհի Ֆիլիզ Աքընջըն դատապարտվել է 11 ամսվա ու 20 օրվա բանտային ազատազրկման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար։ Միջադեպը գրանցվել էր 2014 թվականի մարտին Իզմիրում, երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը և լքում իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական հանդիպումը։ Պատշգամբում կանգնած Աքընջըն իբրև թե […]

Ամբողջը

Ռուսաստանը Սիրիայում իրականացնում է սխալ ռազմավարություն

Jan 20, 2016 Comments Off on Ռուսաստանը Սիրիայում իրականացնում է սխալ ռազմավարություն

Ռուսաստանը Սիրիայում իր գործողություններում սխալ ռազմավարության է հետևում:  Նման կարծիք Փարիզում արտահայտել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանը Սիրիայում գնում է սխալ ռազմավարական ճանապարհով»,-շեշտել է նա:    

Ամբողջը

Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը ռեկորդ է սահմանել

Jan 20, 2016 Comments Off on Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը ռեկորդ է սահմանել

Մոսկովյան բորսայի աճուրդների տվյալներով` դոլարը նոր բացարձակ ռեկորդ է սահմանել 1998-ի ճգնաժամից ի վեր առաջին անգամ: Ինչպես  հաղորդում է Gazeta.ru-ն` Երևանի ժամանակով 21:04-ի դրությամբ  դոլարի  փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով բարձրացել է ևս 3.49 ռուբլով` հասնելով 82.03 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 3.74 ռուբլով` հասնելով 89.459 ռուբլի ցուցանիշի:

Ամբողջը