Միջազգային բաժնի բոլոր հրապարակումները

ԴԱԻՇ-ի զինյալը մահապատժի է ենթարկել սեփական մորը

Jan 08, 2016 Comments Off on ԴԱԻՇ-ի զինյալը մահապատժի է ենթարկել սեփական մորը

CNN-ը՝ վկայակոչելով տեղի իրավապաշտպան կազմակերպություններին  հայտնում է,որ Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը հրապարակավ մահապատժի է ենթարկել իր մորը հավատուրացության համար, 20-ամյա ահաբեկիչ Ալի Սաքրը սպանել է իր մորը՝ Լեենու ալ-Կասիմին հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Նրան հավատուրացության մեջ մեղադրել են ԴԱԻՇ-ի տեղի ղեկավարներն այն բանից հետո, երբ որդին անձամբ է հանձնել մորը նրանց դատին: Կինը […]

Ամբողջը

Չավեսի նկարները փակցնել բոլոր փողոցներում.Կարակասի քաղաքապետի հրահանգը

Jan 08, 2016 Comments Off on Չավեսի նկարները փակցնել բոլոր փողոցներում.Կարակասի քաղաքապետի հրահանգը

Lenta.ru-ն տեղեկացնում է,որ  Կարակասի քաղաքապետ Խորխե Ռոդրիգեսը հրահանգել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի և երկրի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի նկարները փակցնել «բոլոր փողոցներում, սյուներին ու դարպասներին»:   Նա ընդգծել է, որ «Չավեսի ու Բոլիվարի անունները սրբացված են» վենեսուելացիների համար, և ոչ ոք չի կարող ատելություն տարածել նրանց դեմ:   Հունվարից մեկնարկել են վենեսուելական նոր խորհրդարանի […]

Ամբողջը

Ամերիկացի հաղորդավարը կրկնօրինակել է Պուտինի «ԿԳԲ-ական» քայլվածքը/տեսանյութ/

Jan 08, 2016 Comments Off on Ամերիկացի հաղորդավարը կրկնօրինակել է Պուտինի «ԿԳԲ-ական» քայլվածքը/տեսանյութ/

«Ես միակ մարդը չեմ աշխարհում, ով քայլում է: Այդպես է վարվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա քայլվածքն այնքան նկատելի է, որ մի խումբ նյարդաբան գիտնականներ այդ մասին անգամ հոդված են հրապարակել»,- Ամերիկյան հայտնի The Daily Show հեռուստաշոուի հաղորդավար Սթիվեն Քոլբերթը կատակել է  , որ առանց «ԿԳԲ»-ում տարիների փորձի կարող է քայլել՝ ինչպես Ռուսաստանի նախագահ […]

Ամբողջը

Սանայում Իրանի դեսպանատանն ավիահարված հասցնելու մասին լուրերը հերքել են

Jan 08, 2016 Comments Off on Սանայում Իրանի դեսպանատանն ավիահարված հասցնելու մասին լուրերը հերքել են

РИА Новости գործակալությունը տեղեկացնում է ,որ  Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիան հերքում է մեղադրանքը, թե Եմենի մայրաքաղաք Սանայում ավիահարված է հասցրել Իրանի դեսպանատանը: «Քննությունը ցույց է տվել, որ այդ հաղորդագրությունները կեղծ են, և դեսպանատան շրջանում որևէ գործողություն չի անցկացվել»,-ասված է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում: Ավելի վաղ լրատվամիջոցները՝ կոալիցիայի ներկայացուցիչների հղումով, հայտնել էին, որ ավիահարվածները Սանայում ուղղված […]

Ամբողջը

Սիրիական Մադայայի բնակիչները սովամահ են լինում

Jan 08, 2016 Comments Off on Սիրիական Մադայայի բնակիչները սովամահ են լինում

ՏԱՍՍ գործակալությունը  գրում է,որ  Սիրիայում հումանիտար գործունեության գծով ՄԱԿ-ի համակարգողներ Յակուբ Հելուն և Քևին Քենեդին նախազգուշացրել են,որ  սիրիական Մադայա քաղաքի բնակիչները մահանում են սովից և հումանիտար օգնության շտապ կարիք ունեն: Վերջին անգամ սննդամթերքը Մադայա է բերվել նախորդ տարվա հոկտեմբերին։ Դեկտեմբերի վերջին, համաձայն կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև գործարքի պայմանների, Մադայայից և Զաբադանիից դուրս են բերվել […]

Ամբողջը

Անհրաժեշտ Է արտաքսել հանցագործություն կատարած ներգաղթյալներին.Մերկել

Jan 08, 2016 Comments Off on Անհրաժեշտ Է արտաքսել հանցագործություն կատարած ներգաղթյալներին.Մերկել

BBC-ին հայտնում  է,որ    ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պետք է մեկ անգամ եւս քննի այն օտարերկրացիների արտաքսման հնարավորության հարցը, որոնք դատապարտվել են հանցագործությունների համար: «Գերմանիան չի հանդուրժի նման զազրելի հանցագործություններ, Պատկերացրեք՝ ինչ են զգացել անպաշտպան, կամայականությունների զոհ դարձած կանայք: Անձամբ ինձ համար դա անթույլատրելի է:Իշխանությունները վերստին պետք է ուսումնասիրեն Գերմանիայից արտաքսման […]

Ամբողջը

Թուրքիան բողոքի նոտա է հղել Իրանին

Jan 08, 2016 Comments Off on Թուրքիան բողոքի նոտա է հղել Իրանին

Թուրքիայի արտգործնախարարությունը բողոք է հղել Թեհրանին:Դա  պայմանավորված է այն բանի հետ,որ  իրանական լրատվամիջոցների հրապարակումներում նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ: Թուրքիայում Իրանի դեսպանն այդ հրապարակումների առնչությամբ կանչվել է երկրի ԱԳՆ: «Մենք դատապարտում ենք մեր նախագահի վերջին այցը մահապատիժների […]

Ամբողջը

Կանխվել է Էրդողանին թունավորելու փորձը

Jan 08, 2016 Comments Off on Կանխվել է Էրդողանին թունավորելու փորձը

Թուրքիայում արգելված համարվող «Գյուլենական շարժման» ներկայացուցիչները պլանավորել էին թունավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական Sozcu պարբերականի կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն: Նախարարը հաղորդել է, որ Գյուլենի շարժման որոշ անդամներ հաջողացրել են աշխատանքի տեղավորվել Թուրքիայի պետական կառույցներում: Սակայն հատուկ ծառայությունների զգոն աշխատանքի շնորհիվ՝ նրանք չեն կարողացել իրականացնել իրեն պլանները: […]

Ամբողջը

Կանանց նկատմամբ հարձակումներ ոչ միայն Գերմանիայում, այլև Շվեյցարիայում և Ավստրիայում

Jan 08, 2016 Comments Off on Կանանց նկատմամբ հարձակումներ ոչ միայն Գերմանիայում, այլև Շվեյցարիայում և Ավստրիայում

РИА Новости-ն գրում է ,որ  Ամանորի գիշերը կանանց նկատմամբ հարձակումներ են իրականացվել  ոչ միայն Քյոլնում, այլև Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաև Ավստրիայում և Շվեյցարիայում, Որոշ կանայք դիմել են Զալցբուրգի ոստիկանություն: Ցյուրիխում ոստիկանություն է դիմել մոտ 6 կին: Տուժածները հայտարարել են, որ դարձել են ոտնձգությունների և կողոպուտների զոհ մուգ մաշկով տղամարդկանց կողմից:   Համբուրգում 70 […]

Ամբողջը

Սաուդյան Արաբիայում թույլ չեն տա Իրանի հետ ուղիղ հակամարտություն

Jan 07, 2016 Comments Off on Սաուդյան Արաբիայում թույլ չեն տա Իրանի հետ ուղիղ հակամարտություն

Սաուդյան Արաբիան չի ենթադրում Իրանի հետ ուղղակի զինված հակամարտության սկիզբ: Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Մուհամադ իբն Սալման Ալ-Սաուդը Economist թերթին տված հարցազրույցում: Սաուդյան Արաբիան հանգստյան օրերին խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվել են Թեհրանում թագավորության դեսպանատան և Մեշհեդում հյուպատոսարանի վրա: «Զինված հակամարտությունը այն է, ինչը մենք […]

Ամբողջը

Լատվիական AirBaltic ավիաընկերությունը ճանաչվել է ամենաճշտապահն աշխարհում

Jan 07, 2016 Comments Off on Լատվիական AirBaltic ավիաընկերությունը ճանաչվել է ամենաճշտապահն աշխարհում

  Լատվիական AirBaltic ավիաընկերությունը կրկին ճանաչվել է ամենաճշտապահն աշխարհում Այս մասին վկայում են ավիացիոն ոլորտում համաշխարհային առաջատար` OAG ընկերության հրապարակած տվյալները: Վերջինս կազմել է լավագույն ավիաընկերությունների ցուցակը ավելի քան 50 մլն թռիչքների վերլուծության հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Համաձայն OAG-ի տվյալների` AirBaltic-ը նախորդ տարի հասել է ճշտապահության ցուցանիշի մինչև 94.4% այն չվերթներում, որոնք միավորում […]

Ամբողջը

Ասադի հեռանալու ժամկետները չեն համաձայնեցվել. Ռուսաստանի ԱԳՆ

Jan 07, 2016 Comments Off on Ասադի հեռանալու ժամկետները չեն համաձայնեցվել. Ռուսաստանի ԱԳՆ

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների՝ Ռուսաստանի հատուկ հանձնակատար, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ 2017-ի մարտին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` պաշտոնից հեռանալու հարցը, ինչպես սպասում է ԱՄՆ-ն, չի համաձայնեցվել Վիեննայում Սիրիային աջակցության միջազգային խմբերի հանդիպումների շրջանակներում, հաղորդում է Interfax-ը: «Կարող է` նրանք ինչ-որ ծրագրեր կազմել են, բայց Վիեննայում դա չի համաձայնեցվել և չէր կարող համաձայնեցվել»,- […]

Ամբողջը

Կիսամերկ Իրինա Շեյքն լուսանկար է հրապարակել

Jan 07, 2016 Comments Off on Կիսամերկ Իրինա Շեյքն լուսանկար է հրապարակել

Հայտնի մոդել Իրինա Շեյքն իր միկրոբլոգում կիսամերկ և սեքսուալ լուսանկար է հրապարակել` գրելով. «2016. սկսեցինք…»:

Ամբողջը

Պուտինը գոլի հեղինակ է դարձել

Jan 07, 2016 Comments Off on Պուտինը գոլի հեղինակ է դարձել

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի «Գալակտիկա» համալիրում  հոկեյի մարզման է մասնակցել: Ավելին`  Պուտինը նաև գոլի հեղինակ է դարձել:

Ամբողջը

Ամերիկուհին պարել է մեղուների հետ

Jan 07, 2016 Comments Off on Ամերիկուհին պարել է մեղուների հետ

ԱՄՆ բնակչուհի Սարա Մապելին ավելի քան 10 հազար մեղուների հետ մեդիտացիայի պար է կատարել: Սարայի խոսքով՝ մեղուները նրան հաղորդում են էներգիա և տոկունություն են հաղորդում:  

Ամբողջը