Միջազգային բաժնի բոլոր հրապարակումները

Ռուսաստանը չպետք է խառնվի. ԵԽ

Jan 22, 2016 Comments Off on Ռուսաստանը չպետք է խառնվի. ԵԽ

Ռուսաստանը պետք է դադարեցնի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կոնֆլիկտներին, ինչպես նաև դադարի խոչընդոտել այդ երկրների` Եվրամիության հետ մերձենալու ձգտումներին, կարծում է Եվրոպական խորհրդարանը։ Հունվարի 21-ին ընդունված բանաձևում ողջունվում է նաև առաջընթացը, որը Թբիլիսին, Քիշնևը և Կիևը հասել են բարեփոխումների իրականացման գործում, որոնք նախատեսված էին նրանց կողմից մեկ տարի առաջ վավերացված ԵՄ-ի […]

Ամբողջը

Աֆղանստանում «Ալ Քաիդայի» ազդեցությունը վերականգնվել է

Jan 22, 2016 Comments Off on Աֆղանստանում «Ալ Քաիդայի» ազդեցությունը վերականգնվել է

«Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցն զգալի չափով վերականգնել Է ազդեցությունն Աֆղանստանում՝ հակառակ դրա թուլացման վերաբերյալ կանխատեսումներին: Այս մասին հայտարարել Է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունվարի 21-ին: Նա նշել Է, որ ահաբեկիչներն Աֆղանստան են ժամանում բազմաթիվ պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից եւ Մերձավոր Արեւելքի արաբական երկրներից: Գանին ընդգծել […]

Ամբողջը

Նախիջեւանում արտաքին հետախուզության ծառայություն է ստեղծվել

Jan 22, 2016 Comments Off on Նախիջեւանում արտաքին հետախուզության ծառայություն է ստեղծվել

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) խորհրդարանի ղեկավար Վասիֆ Թալըբովը արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտնել է ՆԻՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը: ՆԻՀ կառավարությանը հանձնարարվել է լուծել հրամանագրից բխող խնդիրները:

Ամբողջը

Կոլումբիան, Վենեսուելան ինքնարժեքից ցածր գնով են նավթ վաճառում

Jan 22, 2016 Comments Off on Կոլումբիան, Վենեսուելան ինքնարժեքից ցածր գնով են նավթ վաճառում

Նավթի գների նվազումը ստիպել է Կոլումբիային, Վենեսուելային և Էկվադորին նավթ վաճառել ինքնարժեքից ցածր գնով, տեղեկացնում է Ռոյթերզը: Ավելի վաղ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ երկիրը ստիպված է ինքնարժեքից՝ 24 դոլարից ցածր գնով վաճառել իր նավթը: Վենեսուելական Diluted Crude Oil նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 15 դոլարով, իսկ կոլումբիական Vasconia-ն՝ 21 դոլարով: Կոլումբիայի խոշորագույն […]

Ամբողջը

Լիտվինենկոյի գործը օրակարգում է. Daily Mail

Jan 22, 2016 Comments Off on Լիտվինենկոյի գործը օրակարգում է. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջին իսկ հնարավորության դեպքում մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով դատաքննության արդյունքները: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը: Քեմերոնը այդ հարցը կարծարծի Պուտինի հետ «առաջին իսկ հնարավորության դեպքում»,- նախարարի խոսքը մեջբերել է Daily Mail […]

Ամբողջը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը շուտով կհաղթահարվի

Jan 22, 2016 1 Comment

Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական ճգնաժամը շուտով կհաղթահարվի: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ: Քուրթուլմուշի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունն ուղղակիորեն կապված չէ (Սիրիայի տարածքում խփված) ռուսական ինքնաթիռի հետ: «Այդ ժամանակ մենք արտահայտեցինք մեր դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով: Եթե մենք վստահ լինեինք, որ այդ ինքնաթիռտ […]

Ամբողջը

ԱՄՆ-ն դիմել է ՆԱՏՕ-ին

Jan 22, 2016 Comments Off on ԱՄՆ-ն դիմել է ՆԱՏՕ-ին

ԱՄՆ-ն դիմել է ՆԱՏՕ-ին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու առաջարկով։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հաստատել է, որ համապատասխան առաջարկը ստացվել է։ Նրա խոսքով` այժմ նման հնարավորությունը քննարկվում է ՆԱՏՕ-ի անդամների կողմից, փոխանցում է Deutsche Welle-ն: Խոսքը կործանիչների և AWACS համակարգերով համալրված հետախուզական ինքնաթիռների տրամադրման մասին է: Այդ համակարգը ներառում է ռադիոտեղորոշիչ և կապի տեխնիկա, […]

Ամբողջը

Դատարանը մերժել է Էրդողանի հայցն ընդդեմ Քըլըչդարօղլուի

Jan 22, 2016 Comments Off on Դատարանը մերժել է Էրդողանի հայցն ընդդեմ Քըլըչդարօղլուի

Անկարայի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած հայցն ընդդեմ երկրի ընդդիմադիր գործիչ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի: Այս մասին տեղեկացնում է թուրքական SolHaber լրատվականը: Էրդողանը դատական հայցով պահանջում էր Քըլըչդարօղլուից բարոյական փոխհատուցում վճարել 200 հազար թուրքական լիրայի (շուրջ 66.7 հազար ԱՄՆ դոլար) չափով այն «վիրավորական» արտահայտությունների համար, որն ընդդիմադիր գործիչն […]

Ամբողջը

Ձյան պատճառով չվերթներ են հետաձգվել

Jan 22, 2016 Comments Off on Ձյան պատճառով չվերթներ են հետաձգվել

ԱՄՆ-ում Ատլանտյան օվկիանոսի ափերին ուժեղ ձյան ու բքի սպառնալիքի պատճառով շուրջ հազար չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել:

Ամբողջը

Շենգենը փրկելու համար Եվրոպան ունի առավելագույնը 8 շաբաթ. Financial Times

Jan 22, 2016 Comments Off on Շենգենը փրկելու համար Եվրոպան ունի առավելագույնը 8 շաբաթ. Financial Times

The Financial Times-ի փոխանցմամբ՝ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Եվրամիությանը մնացել է «6-8 շաբաթ»՝ Շենգենյան համակարգը փրկելու համար:

Ամբողջը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը շուտով կհաղթահարվի

Jan 22, 2016 Comments Off on Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը շուտով կհաղթահարվի

Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական ճգնաժամը շուտով կհաղթահարվի:

Ամբողջը

Brent նավթի գինն այսօր

Jan 22, 2016 Comments Off on Brent նավթի գինն այսօր

Նավթի գները շարունակում են բարձրանալ։

Ամբողջը

Սիրիական կառավարության ու ընդդիմության միջեւ բանակցությունները մտել են փակուղի. տեսանյութ

Jan 21, 2016 Comments Off on Սիրիական կառավարության ու ընդդիմության միջեւ բանակցությունները մտել են փակուղի. տեսանյութ
Ամբողջը

Շախմատը հակասում է իսլամին. մուֆթի

Jan 21, 2016 Comments Off on Շախմատը հակասում է իսլամին. մուֆթի

Շախմատը հակասում է իսլամին: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի Աբդուլ-Ազիզ իբն Աբդուլլահ աշ-Շեյխը` հեռուստաշոուի ընթացքում պատասխանելով հեռուստադիտողների հարցերին: Գերագույն մուֆթիի խոսքով, շախմատը ժամանակի անիմաստ վատնում է, ինչպես նաեւ խաղացողների միջեւ ատելություն եւ թշնամություն է բորբոքում: Աշ-Շեյխն ավելացրել է, որ շախմատը համապատասխանում է «մոլախաղ» ձեւակերպմանը, նշանակում է` արգելված է իսլամի ավանդույթներով, գրում է […]

Ամբողջը

Brent-ը գերազանցել է 29 դոլարը

Jan 21, 2016 Comments Off on Brent-ը գերազանցել է 29 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են աճուրդի տվյալները: WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում աճել են 4.09 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 29.51 դոլարի: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի մատակարարումները թանկացել են 4.85 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 29.16 […]

Ամբողջը