Միջազգային բաժնի բոլոր հրապարակումները

Շվեդիայում պայթեցրել են թուրքական մշակույթի կենտրոնը

Feb 18, 2016 Comments Off on Շվեդիայում պայթեցրել են թուրքական մշակույթի կենտրոնը

Ստոկհոլմի արվարձանում գտնվող շենքում, որը պատկանում է թուրքական մշակութային կետրոնին, պայթյուն է որոտացել՝ հայտնում է Dagens Nyheter-ը։ Շվեդական պարբերականի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է Ստոկհոլմից հարավ-արևմուտք ընկած Բուտշիրկա կոմունայում։ Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի բոլոր ապակիները։ Բուտշիրկայում Թուրքիայի մշակութային ասոցիացիայի ղեկավարը պարբերականին հայտնել է, որ դա պետք է պայթուցիկ սարք եղած լինի, քանի որ շենքը ներսից […]

Ամբողջը

Անկարայում պայթյունի զոհերի թիվը ավելանում է

Feb 18, 2016 Comments Off on Անկարայում պայթյունի զոհերի թիվը ավելանում է

Առնվազն 28 մարդ է զոհվել, 61-ը վիրավորվել, ըստ ծանրության տարբեր աստիճանների Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մյուեզինօղլուն: «Մենք 61 վիրավոր ունենք, նրանք հասցվել են քաղաքի 14 հիվանդանոցներ: Զոհերի հստակ թիվն ասել չեմ կարող, դա ՆԳՆ-ի լիազորությունն է, սակայն նրանք իմ տվյալներով 28 մարդուց քիչ չեն: 3 մարդ […]

Ամբողջը

Թուրքական ընկերությունը ռադիոակտիվ նյութեր է բաց թողնում Իրաք

Feb 18, 2016 Comments Off on Թուրքական ընկերությունը ռադիոակտիվ նյութեր է բաց թողնում Իրաք

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Իրաք հասած ռադիոակտիվ նյութերի պահպանման համար պատասխանատու է եղել թուրքական ընկերությունը, պնդում է ամերիկյան Weatherford նավթային ընկերությունը: Իրաքի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տվյալներով՝ «ծայրահեղ վտանգավոր» ռադիոակտիվ նյութը ամերիկյան Weatherford ընկերության պահեստից դեռևս նոյեմբերի վերջին է անհետացել: «Weatherford-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ գործով, քանի որ մեզ չի պատկանում, մենք չենք ղեկավարում […]

Ամբողջը

Վրաստանի վարչապետն ընդունել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին

Feb 18, 2016 Comments Off on Վրաստանի վարչապետն ընդունել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին

Վրաստանի և Թուրքիայի վարչապետները մոտ ապագայում կանցակցնեն ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը: Այդ մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գրում է «Գրուիզա օնլայն»-ը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական համագործակցության հիմնական հարցերը և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Մևլյութ Չավուշօղլուն վարչապետի հետ հանդիպման ժամանակ ևս հաստատել […]

Ամբողջը

Դատապարտել են Անկարայի ահաբեկչությունը

Feb 18, 2016 Comments Off on Դատապարտել են Անկարայի ահաբեկչությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը և Թուրքիային հայտնել է իր աջակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է RIA Novosti-ն: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներինը` 61-ի: «Կառավարությունը խստորեն դատապարտում է այդ նոր ահեբկչությունը: Ես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ առողջացում: Թուրք ժողովրդին ես ասում եմ. մենք, […]

Ամբողջը

Անկարայում սպանվածների թիվը 18-ի է հասել

Feb 17, 2016 Comments Off on Անկարայում սպանվածների թիվը 18-ի է հասել

Թուրքիայի մայրաքաղաքի զորամասերից մեկի մուտքի մոտ փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած պայթունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ անձը կամ անձիք պայթյունը կազմակերպել են ռումբով բեռնված մի մարդատար մեքենայով։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ անցել են զինվորներ տեղափոխող մեքենաներ։ Բացի սպանվածներից, կան նաեւ 45 վիրավոր։

Ամբողջը

Իրինա Շեյքը`նոր ֆոտոսեսիայում

Feb 17, 2016 Comments Off on Իրինա Շեյքը`նոր ֆոտոսեսիայում

Գեղեցկուհի Իրինա Շեյքը նոր` սեքսուալ ֆոտոսեսիայի է մասնակցել wimsuit Issue ամսագրի համար: Ռուս սւպերմոդելն իր ինսթագրամում նոր լուսանկարներ է հրապարակել այդ ֆոտոսեսիայից:    

Ամբողջը

«ԴԱԻՇ-ի նավթի նախարար»-ը` սկանդալի կենտրոնում

Feb 17, 2016 Comments Off on «ԴԱԻՇ-ի նավթի նախարար»-ը` սկանդալի կենտրոնում

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի որդի՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ։ Բոլոնիայի դատախազությունը կասկածներ ունի, որ նա Իտալիա է ժամանել ոչ թե Ջոն Հոփկինսի համալսարանի դոկտորական աստիճան ստանալու, այլ «փողեր լվանալու» համար։ Բիլալ Էրդողանն Իտալիա է ժամանել նախորդ տարվա աշնանը, սակայն դրանից անմիջապես անց հաղորդումներ եղան, որ նրան մեղադրում են ահաբեկչությանը […]

Ամբողջը

Մեքսիկացի հավատացյալները քաշքշել են Ֆրանցիսկոս պապին

Feb 17, 2016 Comments Off on Մեքսիկացի հավատացյալները քաշքշել են Ֆրանցիսկոս պապին
Ամբողջը

Նոր մանրամասներ Անկարայում հնչած պայթյունից. կան զոհեր /թարմացված

Feb 17, 2016 Comments Off on Նոր մանրամասներ Անկարայում հնչած պայթյունից. կան զոհեր /թարմացված

 Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքն Անկարայում թնդացած պայթյունն ահաբեկչություն է անվանել: Կան տեղեկություններ, որ պայթյունը տեղի է ունեցել կայանված մեքենայում գործի դրված պայթուցիկ նյութի պատճառով: Hurriyet-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետը հետաձգել է Բրյուսել կատարելիք իր այցը` պայթյունների կապակցությամբ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում ուժգին պայթյուն է թնդացել: […]

Ամբողջը

ՆԱՏՕ-ն ընդդեմ Ռուսաստանի

Feb 17, 2016 Comments Off on ՆԱՏՕ-ն ընդդեմ Ռուսաստանի

ՆԱՏՕ-ի կարծիքով Մոսկվայի և Անկարայի հակամարտությունը ծագել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքի բազմակի խախտումների հետևանքով: Interfax-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարություն է արել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Բաքվում: Ապատուրան ընդ որում նշել է, որ բոլոր խախտումների դեպքում Թուրքիան Ռուսաստանին նախազգուշացում է արել: ՆԱՏՕ-ն կողմերին ևս մեկ անգամ […]

Ամբողջը

Իրանը 7.1 մլն բարել նավթ է բեռնաթափել

Feb 17, 2016 Comments Off on Իրանը 7.1 մլն բարել նավթ է բեռնաթափել

Իրանը Պարսից ծոցում իր նավթային տերմինալներից 48 ժամվա ընթացքում ավելի քան 7.1 մլն բարել նավթ է բեռնաթափել: Այս մասին հայտնել է Իրանի նավթային տերմինալների ազգային ընկերության գլխավոր տնօրեն Փիրուզ Մուսավին: «Իրանը 48 ժամվա ընթացքում ավելի քան 7.1 մլն բարել նավթ է բեռնաթափել՝ յուրօրինակ ռեկորդ սահմանելով»,- ասել է նա, փոխանցում է ԻՐՆԱ գործակալությունը: Նա նաեւ նշել […]

Ամբողջը

Azadliq թերթի հրատարակումը կդադարեցվի

Feb 17, 2016 Comments Off on Azadliq թերթի հրատարակումը կդադարեցվի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջան» պետական հրատարակչատունը ընդդիմադիր Azadliq («Ազատություն») թերթից պահանջել է շուտափույթ մարել տպագրման ու կոմունալ ծառայություններից գոյացած պարտքը։ Հակառակ դեպքում թերթը չի տպագրվի փետրվարի 18-ից։ Այդ մասին նշված է Azadliq թերթի խմբագրության տարածած հայտարարությունում։ Փետրվարի 1-ի դրությամբ տպագրական ծառայությունների համար թերթի պարտքը կազմում է 18.342 մանաթ։ Հրատարակչատունը եվս 1064 մանաթ պահանջում […]

Ամբողջը

Խոշոր պայթյուն`Թուրքիայում. տեսանյութ

Feb 17, 2016 Comments Off on Խոշոր պայթյուն`Թուրքիայում. տեսանյութ

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հզոր պայթյուն է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ պայթյունը գրանցվել է զինվորականների հանրակացարանի հարևանությամբ ու հենց զինվորական փոխադրամիջոցի անցման պահին։ Պայթյունի պատճառներն անհայտ են։ Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ։ Ընդգծվում է, որ պայթյունն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբից ընդամենը 300 մետր հեռավորության վրա։

Ամբողջը

Սիրիայի հարցը կախված է ԱՄՆ-ից

Feb 17, 2016 Comments Off on Սիրիայի հարցը կախված է ԱՄՆ-ից

 ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կախված է ամերիկյան կողմից: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Ըստ համաձայնությունների` Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները պետք է դադարեն մեկ շաբաթվա ընթացքում:

Ամբողջը