Գլխավոր Թողարկում բաժնի բոլոր հրապարակումները

Հրազդանում 13 հազար հոգի արդեն ընտրել է

Apr 17, 2016 Comments Off on Հրազդանում 13 հազար հոգի արդեն ընտրել է

Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդանում ընտրություններին մասնակցել է 13 հազար հազար մարդ: Այս թիվը արձանագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատրաստած «realelections.am» կայքում: Հրազդան քաղաքի 25/04 տեղամասում ընտրողների աննախադեպ մեծ ակտիվություն է: Այս պահի դրությամբ այս տեղամասում քվեարկել են ընտրողների կեսից ավելին: Սասուն Միքայելյանի վստահված անձ Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ունեն այս տեղամասում քվեարկությունն անվավեր ճանաչելու […]

Ամբողջը

Ժողովուրդն ապացուցեց, հերթը կառավարությանն է. Մկրտիչ Արզումանյան

Apr 17, 2016 Comments Off on Ժողովուրդն ապացուցեց, հերթը կառավարությանն է. Մկրտիչ Արզումանյան

Tert.am-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ քառօրյա այս պատերազմում ՀՀ քաղաքացիների ու իշխանության դասերի, այդ օրերի ընթացքում ի ցույց դրված հայկական ֆենոմենի ու ազգային այլ առանձնահատկությունների մասին: Ըստ Մկրտչի՝ ժողովուրդը, անկախ նրանից, թե ինչպես է ապրում, ապացուցեց, որ կառավարության կողքին է, և հիմա հերթը կառավարությանն է: «Ու բոլոր նրանց, ովքեր հպարտ հայտարարում են, որ […]

Ամբողջը

Մանրադիտակով էլ փնտրեք, չեք գտնի որևէ պաշտոնյայի երեխա սահմանում. Է.Բաղդասարյան

Apr 17, 2016 Comments Off on Մանրադիտակով էլ փնտրեք, չեք գտնի որևէ պաշտոնյայի երեխա սահմանում. Է.Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նորից քննարկվում է պաշտոնյաների երեխաները ծառայում են սահմանում, թե ոչ թեման։ Այս հարցը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում։ Ինչ որ լղոզված բացատրություններ, պատասխաններ, իհարկե, լինում են։ Բայց սա փակված թեմա է։ Մանրադիտակով էլ փնտրեք, չեք գտնի որեւէ պաշտոնյայի երեխա սահմանում։ Պետք է ասել չկան այդպիսի օրինակներ, բացառությունը […]

Ամբողջը

Նախկին մարզպետի զավեշտալի հայտարություն-զգուշացումը թալինցիներին

Apr 17, 2016 Comments Off on Նախկին մարզպետի զավեշտալի հայտարություն-զգուշացումը թալինցիներին

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, ով համարվում է Թալինի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի հովանավորը,Yerkir.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ իր համար շատ կարեւոր է Արամյանի՝ քաղաքապետի պաշտոնում վերընտրվելը: Նշենք, որ նախկին մարզպետին հանդիպեցինք ՀՀԿ-ի շտաբում, ուր մեծ եռուզեռ էր, նախկին մարզպետը համակարգում էր աշխատանքները, այս ու այն կողմ գնում: Մեր այն դիտարկմանը, թե Թալինը […]

Ամբողջը

Արամ Դանիելյանի վստահված անձին ծեծի են ենթարկել. պարզաբանում

Apr 17, 2016 Comments Off on Արամ Դանիելյանի վստահված անձին ծեծի են ենթարկել. պարզաբանում

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ ական թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձին ծեծի ենթարկելու տեղեկության կապակցությամբ: Ապրիլի 17-ին՝ ժամը 11.30 -ին, Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել Ոստիկանության Հրազդանի բաժնում, որ ժամը 10 .40-ի սահմաններում Հրազդանի թիվ 14 դպրոցում տեղակայված 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 […]

Ամբողջը

Հրազդանում իրավիճակը լարված է

Apr 17, 2016 Comments Off on Հրազդանում իրավիճակը լարված է

Հրազդանում քաղաքապետի ընտրություններում  հիմնական մրցակցությունն ընթանում է Սասուն Միքայելյանի ու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի միջև, որոնց հարաբերությունները լարված են: Այսօր առավոտյան ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն էր տարածել, որ Սասուն Միքայելյանը և իր վարորդը հարձակվել են Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանի վրա ու ծեծի ենթարկել: «Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ […]

Ամբողջը

Թեժ վիճաբանություն՝ Թալինում

Apr 17, 2016 Comments Off on Թեժ վիճաբանություն՝ Թալինում

Առավոտյան միջադեպ է գրանցվել Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Ինչպես Թալինից հայտնում է Yerkir.am–ի լրագրողը, այդ ընտրատեղամասում 2 տարբեր ուժերի` ՀՀԿ-ին եւ «Հայկական վերածննդին»/ՕԵԿ/ սատարող հարազատների միջեւ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել. հարազատներից մեկը, ով սատարում է իր ազգակից թեկնածուին, վիճաբանության մեջ է մտել քաղաքապետարանում աշխատող հարազատի հետ, ով, հասկանալի պատճառներով, ղեկավարի քարոզն […]

Ամբողջը

Հայաստանի չգնած զենքերը. տեսանյութ

Apr 17, 2016 Comments Off on Հայաստանի չգնած զենքերը. տեսանյութ

Ապրիլյան քառօրյա պատերազմը հայ հանրության շրջանում բազմաթիվ հարցեր առաջացրեց: Ինչո՞ւ հակառակորդի հզոր զինատեսակների դեմ հայ զինվորը կռվում էր 80-ականների զենքով, ինչո՞ւ այդքան կորուստ ունեցանք կարճատև պատերազմի ընթացքում և այլն: Այս պատկերին ՍիվիլՆեթը ի մի է բերել, թե ովքեր և ինչպես են հարկային արտոնություններ ստանում Հայաստանում:  

Ամբողջը

Թալինում քաղաքացին ընտրության է եկել տեխզննման կտրոնով. լուսանկարներ

Apr 17, 2016 Comments Off on Թալինում քաղաքացին ընտրության է եկել տեխզննման կտրոնով. լուսանկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ 8 մարզերում ՏԻՄ ընտրություններ են: Հանրապետության 3 քաղաքում, այդ թվում` Թալինում քաղաքապետի ընտրություններ են: Ինչպես հայտնում է Yerkir.am-ի լրագրողը, քաղաքում գործող 3 ընտրատեղամասերում առավոտից ընտրողների ակտիվություն է նկատվում: Կենտրոնական ընտրատեղամասում, որն ունի 1864 ընտրող, արդեն ընտրել է մոտ 10 տոկոսը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Գրիգորյանը հայտնեց, որ այս […]

Ամբողջը

Սպիտակում քվեարկել է ընտրողների 12.18 տոկոսը

Apr 17, 2016 Comments Off on Սպիտակում քվեարկել է ընտրողների 12.18 տոկոսը

Սպիտակի քաղաքապետի ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ 13278 ընտրողներից քվեարկել է 1617-ը, կամ ընտրողների 12.18 %-ը: Ընտրության մասնակիցների ամենացածր ցուցանիշ է գրանցվել Սպիտակի 29/3 տեղամասում, որտեղ 1627 ընտրողից քվեարկել է ընդամենը 115-ը, կամ 7.07 տոկոսը: Նշենք, որ Սպիտակ համայնքի ղեկավարի ընտրության մեկնարկը տրվել է ճիշտ ժամանակին. առավոտյան 08:00-ին բացվել են քաղաքի թվով 9 տեղամասերը: Ընտրական տեղամասերից […]

Ամբողջը

Հրազդանում քաղաքացին փորձում էր կենսաչափական անձնագրով քվերակել

Apr 17, 2016 Comments Off on Հրազդանում քաղաքացին փորձում էր կենսաչափական անձնագրով քվերակել

Հրազդանի թիվ 25/01 ընտրատեղամասում (Կոճոռ թաղամաս) ժամը 10:00-ի սահմաններում ընտրողներից մեկը ընտրատեղամաս էր եկել կենսաչափական անձնագրով եւ փորձում էր քվեարկություն կատարել: Քաղաքացին հասցրեց նույնիսկ ստորագրել գրանցամատյանում իր անվան դիմաց, սակայն ընտրական հանձնաժողովի անդամենրի մի մասը փորձեց թույլ չտալ, որ նա քվեարկություն կատարի: Երկար քննարկելուց հետո ԸԸՀ անդամների համար պարզ դարձավ, որ քաղաքացին չի կարող քվեարկել […]

Ամբողջը

Ադրբեջանական կողմն այս գիշեր կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականանետ

Apr 17, 2016 Comments Off on Ադրբեջանական կողմն այս գիշեր կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականանետ

Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 5 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականանետ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, […]

Ամբողջը

ՀՀ 8 մարզերի 33 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Apr 17, 2016 Comments Off on ՀՀ 8 մարզերի 33 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՀՀ 8 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի 33 համայնքում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս համայնքների մեջ առավել խոշոր քաղաքների թիվը 3-ն է՝ Հրազդան, Սպիտակ և Թալին: Առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է ընտրական գործընթացը: Այն կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին և կամփոփվեն արդյունքները: […]

Ամբողջը

Սիրիահայերն ընտրվել են Սիրիայի խորհրդարանում

Apr 17, 2016 Comments Off on Սիրիահայերն ընտրվել են Սիրիայի խորհրդարանում

Yerakouyn.com. Սուրիոյ խորհրդարանական ընտրութիւններու դատական բարձրագոյն յանձնախումբը հրապարակեց խորհրդարանական ընտրութիւններուն արդիւնքով ընտրուած 250 երեսփոխաններուն անունները։ Ընտրութեան մասնակցած են քուէարկութեան իրաւունք ունեցող Սուրիոյ բնակչութեան 57.56 առ հարիւրը։ Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան ընտրուեցան երկու սուրիահայեր՝ Հալէպէն ազգի թեկնածու Ժիրայր Րէիսեան եւ Դամասկոսէն ազատ թեկնածու դոկտ. Նորա Արիսեան։  

Ամբողջը

Արձանագրվել են առաջին խախտումները ՏԻՄ ընտրություններում

Apr 17, 2016 Comments Off on Արձանագրվել են առաջին խախտումները ՏԻՄ ընտրություններում

Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական վերահսկողություն է իրականացնում Տիմ ընտրություններում: Նախաձեռնությանը մաս կազմող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում արդեն իսկ կան արձանագրված երկու խախտումների մասին տեղեկություններ: Մասնավորապես՝ Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում գտնվող ընտրատեղամասում 09:56-ին արձանագրվել են անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ: Իսկ Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքում գտնվող ընտրատեղամասում 08:15-ին արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի […]

Ամբողջը