Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Պատրիկ Նիլսենի հայացքների մենամարտը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-արենա»-ում: Այսօր՝ ապրիլի 26-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Օֆֆենբուրգում: Կայացել է նաև բռնցքամարտիկների հայացքների մենամարտը։