Գլխավոր Թողարկում բաժնի բոլոր հրապարակումները

Արմեն Գևորգյանն այլևս փոխվարչապետի պաշտոնակատար չէ

Apr 26, 2018 No Comments

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել,որով ուժը կորցրած է ճանաչվում Հանրապետության նախագահի՝ 2018 թվականի ապրիլի 18-ի «Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի նախագահի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել էր փոխվարչապետ: Նշենք, որ Արմեն Գևորգյանը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ […]

Ամբողջը

Էմիլ Տարասյանը պաշտոն է ստացել

Apr 26, 2018 No Comments

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր և կարգադրություն է ստորագրել: Այս մասին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահի կարգադրության մեջ մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի […]

Ամբողջը

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Apr 26, 2018 No Comments

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում:

Ամբողջը

1988-ի իշխանափոխություն և 2018 թ.- իշխանափոխություն. Համեմատում է Հովհաննես Իգիթյան (video)

Apr 26, 2018 No Comments
Ամբողջը

«Իմ ժողովրդի ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն

Apr 26, 2018 No Comments

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ-ականները միացել էին քայլերթին և իրարամերժ հարցազրույցներ էին տալիս։ Վարդան Բոստանջյանն ասում էր՝ սխալվել եմ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելով, Նաիրա Զոհրաբյանը՝ ես և իմ ընկերները դեմ ենք քվեարկել, ժողովրդի հետ ենք և Նիկոլ Փաշինյանի դեմ ոչինչ չունենք։Ապա լուր տարածվեց, որ Սամվել Կարապետյանն է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով վարչապետի պաշտոնը՝ իրենց […]

Ամբողջը

Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. ով ում է առաջ «բրթում»

Apr 26, 2018 No Comments

Օլիգարխիկ մի շարք շրջանակներ ցանկանում են այդ պաշտոնում տեսնել կամ Գագիկ Ծառուկյանին, կամ Հովիկ Աբրահամյանին` իբրև այլընտրանքային թեկնածուների։ Իհարկե չի կարելի բացառել, որ նշված անուններից որևէ մեկի թեկնածությունը չառաջադրվի, սակայն այս պարագայում շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կարող են ունենալ Մոսկվան և Վաշինգտոնը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Մոսկվայի կողմից ամենաընդունելի տարբերակը «Տաշիր […]

Ամբողջը

Սամվել Կարապետյանը աննախադեպ ակտիվ է. Ցանկանում են համազգային համախմբման իմիտացիա ստեղծել

Apr 26, 2018 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ստեղծել է մի խումբ, որը հանդիպում է Հայաստանի տարբեր արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ՝ փորձելով նրանց համոզել, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ոչ թե հրապարակում, այլ հանրային համախմբման այլ հարթակում: Իրենք էլ պատրաստակամ են ստեղծել այդ հարթակը՝ դրա համար անհրաժեշտ […]

Ամբողջը

Մարզպետը 2 մեքենա է գնել, որից մեկը տարվա ընթացքում վաճառել է

Apr 26, 2018 No Comments

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Սարգսյանի հայտարարագրի համաձայն, նա նախորդ տարի 240 հազար դրամով ձեռք է բերել հողամաս, միաժամանակ 41 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա: Ըստ հայտարարագրի՝ նախորդ տարի նա 21 հազար դոլարով […]

Ամբողջը

Արմեն Սարգսյանը եւս պատրաստում է սեփական կուսակցություն ստեղծել

Apr 26, 2018 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը եւս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել եւ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ապագա քաղաքական իրադարձություններին: Նա հանդիպում է տարբեր փորձագետների, հասարակական եւ մշակութային գործիչների հետ՝ փորձելով ուսումնասիրել նրանց տրամադրությունները: Սարգսյանը հասկանում է, որ նախագահի լիազորությունները Հայաստանում այնքան ողորմելի են, որ ավելի լավ է լինել որեւէ համայնքի գյուղապետ, քան ՀՀ […]

Ամբողջը

Զենքերը վայր դնել առայժմ չեն պատրաստվում. Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին

Apr 26, 2018 No Comments

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր Սարգսյանը գրեթե չի պատասխանել հեռախոսազանգերին, չի ցանկացել հանդիպել իրեն հանդիպման խնդրանքով դիմածներին։ Միակ բացառությունը եղել են ուժայինները` Վլադիմիր Գասպարյանը, Վիգեն Սարգսյանը, Գեորգի Կուտոյանը, որոնց հետ քննարկել է երկրի, սահմանների վիճակը: Երեքշաբթի արդեն ինքն է նախաձեռնել ԳՄ նիստը, որի ընթացքում «բավականին սառը, ինքնատիրապետումն ամբողջովին տեղը` ասաց, որ առաջ ենք գնալու, […]

Ամբողջը

Օլիգարխիայի սիրտը դող է ընկել. բիզնեսները վտանգի տակ են

Apr 26, 2018 No Comments

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից եւ այլն, արդեն օգուտ է տվել: Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առեւտուրը քիչ է: […]

Ամբողջը

«Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի»․ Նավալնի

Apr 25, 2018 No Comments

Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին: «Դեռ անցած ամիս Սերժ Սարգսյանը հպարտանում էր, որ իրեն աջակցում է Հայաստանի բնակչության ավելի քան 76 տոկոսը: Նա հեշտությամբ հաղթանակ էր տանում ընտրություններում, նա վերահսկում էր ամեն ինչ, սկսած բանկերից մինչև ֆուտբոլ: Նա Հայաստանը վերածել է […]

Ամբողջը

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Apr 25, 2018 No Comments

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ամբողջը

« Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմում Կարեն Կարապետյան,եկել ես սատանի մայլեն քյանդրբազությո՞ւն ես անում». Նիկոլ Փաշինյան

Apr 25, 2018 No Comments

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այս շենքում նստած ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան զարմացած ու բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ նախորդ օրվա տոնախմբությունից հետո մոռացել է, թե ինչի համար է հավաքվել:Փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հույս ուներ, որ ապրիլի 23-ի տոնակատարությունից, ապրիլի 24-ի հիշատակի արարողություններից հետո՝ մարդիկ այլևս […]

Ամբողջը

Սերժ Սարգսյանն այս պահին ՀՀԿ նիստ է անում

Apr 25, 2018 No Comments

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը քիչ առաջ հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ հիմա պարտավոր է միջամտել քաղաքական գործընթացին, որքան էլ որ հակառակ կարծիքին էրև։ Եվ այդ պատճառով էլ իր թիմակիցներին հրավիրում է հանդիպման։ «Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության […]

Ամբողջը