Վերլուծություն բաժնի բոլոր հրապարակումները

Տարածքների հարցը Պուտինի ու Էրդողանի հանդիպման օրակարգում

Jul 29, 2016 Comments Off on Տարածքների հարցը Պուտինի ու Էրդողանի հանդիպման օրակարգում

Օգոստոսի 9-ը կարող է ճակատագրական օր դառնալ Հայաստանի ու Արցախի ապագայի համար: Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում իրենց դերն են խաղացել Ադրբեջանն ու Ղազախստանը: Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան ճիշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ՝ սկսելով երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց: […]

Ամբողջը

Դասեր կքաղե՞ն սխալներից

Jul 29, 2016 Comments Off on Դասեր կքաղե՞ն սխալներից

«Սասնա ծռերի» կողմից Հայաստանում հուլիսի 17-ից ի վեր հաստատված իրավիճակը կարծես մոտենում է հանգուցալուծման, որքան էլ ցավալի է, կանխատեսվում է ոչ խաղաղ հանգուցալուծում, որում մեղքի բաժին ունեն ինչպես իշխանությունները, այնպես էլ իրավիճակի համակարգումը ստանձնած լիդերները։

Ամբողջը

Իսկ Մաշային կոպտելու «դուխ» չկա՞

Jul 27, 2016 Comments Off on Իսկ Մաշային կոպտելու «դուխ» չկա՞

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում կատարված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսում ինչպես հայտնի է, խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին:

Ամբողջը

Երեք թափանցիկ «մեսիջ» հայերին` Թուրքիայից

Jul 27, 2016 Comments Off on Երեք թափանցիկ «մեսիջ» հայերին` Թուրքիայից

Երկու-երեք օր է, ինչ Թուրքիան կազմակերպված լրատվական արտահոսք է կազմակերպել: Թեման` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է, հայ-թուրքական սահմանի բացումը, անշուշտ` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կոնտեքստում:

Ամբողջը

Հերոսն ու հակահերոսները

Jul 27, 2016 Comments Off on Հերոսն ու հակահերոսները

«Սասնա ծռեր»-ի և իշխանության բանակցություններում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելությանը հանրությունը բացասական գնահատական տվեց: Վիտալի Բալասանյանի տարիների վաստակը փորձ է արվում մեկ դիպվածի համար հողին հավասարեցնել՝ նրան անվանելով ստախոս։ Բալասանյանին քարկոծելու առիթը դարձավ նրա հայտարարությունն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանը հետ է կանգնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։

Ամբողջը

«Լավրովի պլանի» 2-րդ սերիան

Jul 27, 2016 Comments Off on «Լավրովի պլանի» 2-րդ սերիան

Ուշագրավ տեղեկություններ են սկսել ի հայտ գալ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ վերջին շրջանում ինտենսիվացել են «Ադրբեջանի օկուպացված տարածքների» հարցի շուրջ հանդիպումները. «Այդ հարցի լուծման համար մեծ ջանքեր են գործադրում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Հետաքրքիր զուգադիպությամբ թուրքական Hürriyet-ը հոդված է […]

Ամբողջը

Ինչու են Մոսկվայի նյարդերը տեղի տալիս

Jul 27, 2016 Comments Off on Ինչու են Մոսկվայի նյարդերը տեղի տալիս

Հուլիսի 22-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը մի հայտարարություն էր տարածել, որում մեղադրել էր Եվրամիությանը՝ Հայաստանում իրադրությունը սրող ուժերին սիրաշահելու մեջ: Բանն այն է, որ ԵՄ պատվիրակությունը հայտարարություն էր տարածել Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ, որում իշխանություններին կոչ էր արել հարգել «համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների ժամանակ»: Եվրամիության այս հայտարարությունը ավելի […]

Ամբողջը

Կստանա՞նք աջակցություն Ադրբեջանի ագրեսիայի դեպքում

Jul 26, 2016 Comments Off on Կստանա՞նք աջակցություն Ադրբեջանի ագրեսիայի դեպքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգտագործմանն է փոխանցում Բաքվից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանի տերմինալը, ինչպես նաև որոշ տարածքներ Գիզիլ Շյարգ կոչվող զինվորական ավանում:

Ամբողջը

Լուրջ խմորումներ

Jul 26, 2016 Comments Off on Լուրջ խմորումներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել թուրքալեզու երկրների համագործակցության միությանը միանալու հարցը, դա հիմնավորելով Ռուսաստանում թուրքալեզու բնակչության առկայությամբ: Սակայն Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ոչ միայն տարբեր կազմակերպություններ մակարդակով փոխհարաբերություններ են ճշգրտվում, այլև պետական բարձր մակարդակով այդ հարաբերությունները նոր հիմքի վրա դնելու կոնկրետ քայլեր են իրականացվում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ակնկալում է օգոստոսի […]

Ամբողջը

Վերադառնում են ծաղկուն ժամանակները

Jul 25, 2016 Comments Off on Վերադառնում են ծաղկուն ժամանակները

Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը նոր պաշտոն ստացավ։ Նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարարական վարչության պետ: Նշենք, որ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի ապրիլին, զբաղվում էր բիզնեսով: Ի դեպ, Նազարյանի պաշտոնաթողության առիթով բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում: Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ […]

Ամբողջը

Սառույցը հալվո՞ւմ է

Jul 24, 2016 1 Comment

Սերժ Սարգսյանը երկարատեւ լռությունից հետո վերջապես անդրադարձավ  հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբի ապստամբության արդյունքում ստեղծված իրավիճակին, բայց չցրեց անորոշությունը, քանզի  չմատնանշեց իրավիճակից դուրս գալու ճանապարհներ: Միեւնույն ժամանակ նախագահի խոսքը բավականին զուսպ էր, բառերը զգուշորեն ընտրված, Սերժ Սարգսյանը խաղաղ հանգուցալուծման պատրաստակամության մասին հատուկ ընդգծեց, հետագա զարգացումները բացառապես սահմանադրականության դաշտում տեսնելու հավաստիացումներ տվեց, վրեժխնդրության բացառման երաշխիքով հանդես […]

Ամբողջը

Ինչի են պատրաստ Խորենացի փողոցի «մոդերատորները»

Jul 23, 2016 Comments Off on Ինչի են պատրաստ Խորենացի փողոցի «մոդերատորները»

Վերջին երկու օրերին Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունները արդեն պարզ ցույց են տալիս, որ ՊՊԾ գունդը գրավածների նպատակը միայն ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը չէ փողոցում: Նախ, բավական ցայտուն Նիկոլ Փաշինյանին այնտեղից «լիկվիդացնելու» կոնկրետ օպերացիա իրականացվեց, հաջորդը «զոհը» թերեւս Դավիթ Սանասարյանն է: Նիկոլն օրինակ հայտարարում էր, որ թույլ չի տա արյունահեղություն ու ամեն ինչ կանի, որ […]

Ամբողջը

Արցախի շուրջ ծանր բանակցությունները ու գրաված ՊՊԾ-ն

Jul 23, 2016 1 Comment

Այս օրերին շատերի մտքում են հարցեր պտտվում, թե այդ ինչպես եղավ, որ իշխանության անգործության պայմաններում հնարավոր դարձավ Էրեբունիում ՊՊԾ գունդ գրավել այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվեց` որոշակի կասկածներով: Հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  նա կազմակերպել է […]

Ամբողջը

Պարտադրված երկխոսությո՞ւն

Jul 23, 2016 Comments Off on Պարտադրված երկխոսությո՞ւն

Ուշագրավ ուղղությամբ երեկ ընթացան իրադարձությունները Խորենացի փողոցում: Երեկոյան ՊՊԾ գնդին հարակից տարածք՝ Խորենացի փողոց են ժամանել Համախմբում կուսակցության անդամները` Վարդան Օսկանյանի ուղեկցությամբ, որտեղ էլ վերջինս պատասխանել է լրագրողների հարցերին: Օսկանյանը նշել է, որ լուծում տեսնում է ստեղծված իրավիճակում. «Ժամանակն է իսկապես հարցը բերել քաղաքական հարթություն և փորձել տալ քաղաքական լուծում. ես միանշանակ մերժում եմ այն […]

Ամբողջը

Կառուցողական ներդրումը որտե՞ղ են տեսել

Jul 23, 2016 Comments Off on Կառուցողական ներդրումը որտե՞ղ են տեսել

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման նախապատրաստությունը քննարկվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարների տեղակալների մակարդակով»: ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինն օրերս հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Խալաֆ Խալաֆովի հետ: «Քննարկվել են Բաքվում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով բարձր մակարդակով Բաքվում կայանալիք հանդիպումները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակված հաղորդագրությունում: Մինչ […]

Ամբողջը