Վերլուծություն բաժնի բոլոր հրապարակումները

Որոշում կայացնելու ժամը

Sep 25, 2016 Comments Off on Որոշում կայացնելու ժամը

Սերժ Սարգսյանը երեկ ելույթ ունեցավ Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Զինված ուժերի զորահանդեսում: Նա կարևորեց անկախությունը` նշելով. «Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել: Մենք ընտրել ենք ազատությունը դեռ […]

Ամբողջը

Պուտինն ինչպե՞ս շահի նրա սիրտը

Sep 25, 2016 1 Comment

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը բողոք է հղել Աղդամում հայկական ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների դեմ, պնդելով, թե այդ նախաձեռնությունը հարցականի տակ է դնում Հայաստանի իշխանությունների՝ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը: ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչությունը կոչ է արել կառույցում նախագահող Գերմանիային ու Մինսկի խմբի անդամ երկրներին քննադատել ու հորդորել պաշտոնական Երևանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել […]

Ամբողջը

Բատկան նորից կատաղեց. «Զզվեցրել են…»

Sep 25, 2016 Comments Off on Բատկան նորից կատաղեց. «Զզվեցրել են…»

Պաշտոնական Մինսկը դժգոհ է Եվրասիական միության գործունեությունից: Այս մասին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք այժմ մանրակրկիտ կերպով վերլուծում ենք նախևառաջ Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությունը: Եթե այսպես շարունակվի, էլ ի՞նչ իմաստ ունի Եվրասիական միության այսպես կոչված կառավարությունում աշխատող ավելի քան հազար չինովնիկների գործունեությունը: Ո՞րն […]

Ամբողջը

Ով է ուզում տիրանալ ընդդիմության ձայներին

Sep 25, 2016 Comments Off on Ով է ուզում տիրանալ ընդդիմության ձայներին

 Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդդիմադիր դաշտը զավթելու գրոհը եւ ոջիլի հայտնի պատմության սկզբունքով ընդդիմադիրների հետ ցանկացած հարաբերության ժամանակ դնում է իրական ընդդիմություն լինել-չլինելու հարցը: Հոկտեմբերի 2-ին Վանաձորի ընտրությունների պատճառով նորից իրար միս են ուտում Փաշինյանի ու Մարուքյանի կուսակիցները, առավելապես՝ լիդերները: Ամեն ինչ նորից սկսվեց երեկ Էդմոն Մարուքյանի կոչից, որը նա արել էր Վանաձորի ՏԻՄ ընտրություններին […]

Ամբողջը

Կարեն Կարապետյանը կգնա՞ բյուջեի կրճատման

Sep 25, 2016 Comments Off on Կարեն Կարապետյանը կգնա՞ բյուջեի կրճատման

Հայաստանի նորանշանակ վարչապետի առաջին գնահատականը երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ ամենևին չէր համապատասխանում հանրության մոտ ձևավորված դրական տեղաշարժերի սպասելիքներին: Վարչապետը

Ամբողջը

Փոփոխությունների ձևն ու բովադակությունը

Sep 25, 2016 Comments Off on Փոփոխությունների ձևն ու բովադակությունը

  Սեպտեմբերի 22-ին կայացած կառավարության նիստի ընթացքում հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ամբողջը

Կերպարանափոխություն՝ ինչու եւ ինչպես

Sep 24, 2016 Comments Off on Կերպարանափոխություն՝ ինչու եւ ինչպես

 Դաշնակցություն-Կարեն Կարապետյան հարաբերությունները ակնթարթային ձեւափոխման են ենթարկվում։ Իսկզբանե նորանշանակ վարչապետին սվիններով դիմավորած «հին ընկերները» հիմա նրա գովքն են անում։ Եթե հիշում եք կառավարության հենց առաջին նիստում Կարեն Կարապետյանը հասկացրեց Արծվիկ Մինասյանին, որ նա չի տիրապետում այն ոլորտին, որը ղեկավարում է: Կարապետյանը ակնարկեց, որ Մինասյանը բյուրոկրատական քաշքշուկ է ստեղծում ներդրողների համար, մինչդեռ իր նախարարությունը պետք է […]

Ամբողջը

Վտանգավոր բան չեմ տեսնում

Sep 24, 2016 Comments Off on Վտանգավոր բան չեմ տեսնում

Այսօր կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ որոշում կայացվեց: Ըստ այդմ՝ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է` «տեղեկատվական տեխնոլոգիաների», քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:

Ամբողջը

Ուռճացրել է համակարգը

Sep 24, 2016 Comments Off on Ուռճացրել է համակարգը

Կառավարության վերջին  նիստում կայացված որոշումը, ըստ որի, Քաղաքաշինության նախարարությունն ու Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը վերամիավորմաբ ստեղծելու է  Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե, իսկական շոկ է եղել քաղաքաշինության նախարարության աշխատակազմի համար:

Ամբողջը

Կարեն Կարապետյանն այդ հարցը պետք է տար Սերժ Սարգսյանին

Sep 24, 2016 Comments Off on Կարեն Կարապետյանն այդ հարցը պետք է տար Սերժ Սարգսյանին

Կառավարության նիստերը սկսել են թեթև ժանրի ներկայացումների վերածվել: Նորանաշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի  ու նախարարների ակտիվ երկխոսությունները կարծես թե դառնում են կայուն  ավանդույթ, ապահովելով տեսարան և բարձր տրամադրություն՝ առայժմ առանց հարցի: 

Ամբողջը

Կրիմնալ էլ կա, կրիմնալ էլ

Sep 24, 2016 2 Comments

Սեւանում ընտրական գործընթացներն անկառավարելի են դառնում։ Քիչ առաջ լրատվամիջոցները հայտնեցին գործող քաղաքապետ ու թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդո մականվամբ, բերման ենթարկելու մասին։ Ղուկասյանին հարցաքննել են մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու փաստով։ Այս գործի մասին վերջերս ակնարկել էր նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, նա եւ Սեւանի քաղաքապետը գրեթե թշնամական հարաբերությունների մեջ են։

Ամբողջը

Կարեն Կարապետյանի կարեւոր վրիպումը

Sep 23, 2016 Comments Off on Կարեն Կարապետյանի կարեւոր վրիպումը

Հայտնի դարձան կառավարության կազմում առաջին փոփոխությունները, և անմիջապես վեր բարձրացան սրերը՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից դա չէին սպասում: Մասնավորապես, Վաչե Գաբրիելյանի ու Դավիթ Հարությունյանի վերանշանակումը ի չիք դարձրեցին այն ճոռոմ խոստումները, թե կառավարման համակարգը թարմացման ու արագ զարգացման է տարվելու: Կառավարության կազմը համալրած նոր դեմքերը ոչ մի բանով աչքի չընկած, գործնական կենսագրություն չունեցող երիտասարդներ են: […]

Ամբողջը

Բոլորից խռոված և բոլորի վրա «մուննաթ» գալով

Sep 23, 2016 Comments Off on Բոլորից խռոված և բոլորի վրա «մուննաթ» գալով

Ադրբեջանում հակաարևմտյան արշավը շարունակվում է ողջ ուժով… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին ու Եվրախորհրդարանին մեղադրել է Ադրբեջանի հանդեպ «կանխակալ» դիրքորոշման համար: Նա քննադատել է արևմտյան այլ կառույցների, որոնք հայտարարություններ են տարածում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին: Ալիևը «թշնամական ակտ» է որակել մեկ տարի առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը հարված […]

Ամբողջը

Իսկ Ադրբեջանում ջղաձիգ են

Sep 22, 2016 Comments Off on Իսկ Ադրբեջանում ջղաձիգ են

Ռուսաստանյան մամուլը շարունակում  է անդրադառնալ` Հայաստանին «Իսկանդեր» համալիրի տրամադրման թեմային` շարունակաբար նշելով, որ այն օգտագործելու է Ադրբեջանին զսպելու համար: Ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը՝ անդրադառնալով զենքի ցուցադրմանը Երևանում՝ Անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձին գրում է, որ թեև պաշտոնական աղբյուրներն այս մասին հրապարակավ դեռ չեն խոսում, սակայն «Ռոսօբորոնէքսպորտ»-ի երկու ղեկավար պաշտոնյաներ «Վեդոմոստի»-ի հետ զրույցում հաստատել են, որ Հայաստանին բանակի […]

Ամբողջը

Լեզվաբա՞ն, թե վարչապետ

Sep 22, 2016 Comments Off on Լեզվաբա՞ն, թե վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի փորձության շրջանն ընթացքի մեջ է։ Նախ պետք է արձանագրել, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից եւ հաջորդիվ Կարեն Կարապետյանն աչքի է ընկել լրագրողների նկատմամբ հարգալից վերաբերմունքով, հայաստանյան պաշտոնյաներին ոչ բնորոշ վարք է դրսեւորել՝ որեւէ անգամ չմերժելով լրագրողներին։ Նա կառավարության կադրային փոփոխություններից, ծառացած խնդիրների ու այլ հարցերի մասին խոսել է անգամ անկախության […]

Ամբողջը