Վերլուծություն բաժնի բոլոր հրապարակումները

Իշխանության կեղտոտ սպիտակեղենը բացվում է

Oct 22, 2017 Comments Off on Իշխանության կեղտոտ սպիտակեղենը բացվում է

Նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է ու առաջիկա օրերը Հայաստանում կարելի է հայտարարել կեղտոտ սպիտակեղենի ցուցադրման  շաբաթներ : Եւ քանի որ ՀՀԿ-ի ամենազոր ձեռքով ջարդուփշուր է արվել քաղաքական ներկապնակի ընդդիմադիր երանգները, ուստի այս ընտրությունները հատուկենտ բացառությամբ վերածվել են ՀՀԿ-ականների պայքարի: Գրեթե բոլոր համայնքներում ՀՀԿ-ականների մրցակիցները ՀՀԿ-ականներն են, որոնք մրցասպարեզ են դուրս եկել […]

Ամբողջը

Լևոն Հայրապետյանի ուսուցողական ողբերգությունը

Oct 21, 2017 Comments Off on Լևոն Հայրապետյանի ուսուցողական ողբերգությունը

  Մոսկվայի Մորդովիա կալանավայրում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Չնայած վերջին շրջանում գործարարի առողջությունը շատ վատ էր, նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ, սակայն ռուսական իշխանությունները նրան ազատություն չշնորհեցին:

Ամբողջը

Արտոնությունների համակարգ, թե ոնց անենք, որ փախչենք բանակից

Oct 21, 2017 Comments Off on Արտոնությունների համակարգ, թե ոնց անենք, որ փախչենք բանակից

Ազգային ժողովի կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ի շարս այլ հարցերի քննարկվեց նաեւ խորհրդարանական լսումներ հրավիրելու հարցը: Հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ որեշեց առաջիկայում անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Կրթական բարեփոխումների ընթացքը նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում. ձեռքբերումները, հիմնախնդիրները եւ դրանց բարելավմանն ուղղված առաջարկները» թեմայով: Սակայն հանձնաժողովի քննարկումը ծավալվեց հետաքրքիր ուղղությամբ եւ հանձնաժողովականները ներգրավվեցին  Զինապարտության […]

Ամբողջը

Մեր Հաց բերողն ու մեր Լեւոն Հայրապետյանը

Oct 21, 2017 Comments Off on Մեր Հաց բերողն ու մեր Լեւոն Հայրապետյանը

Այս գիշեր կալանավայրում վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Վերջինս չնայած վատառողջ էր, սակայն պատիժը կրում էր ընդհանուր խցում :Լևոն Հայրապետյանի վերջին ցանկության համաձայն, նրան կհուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների շիրիմի մոտ։ Հայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Անցած տարվա ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 […]

Ամբողջը

Ալիևին 3 օր էր պետք Ժնևը ջրելու համար

Oct 21, 2017 Comments Off on Ալիևին 3 օր էր պետք Ժնևը ջրելու համար

    Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված

Ամբողջը

«Դուբինկեքով» կմտնեն ԱԺ.Նիկոլ Փաշինյան

Oct 21, 2017 Comments Off on «Դուբինկեքով» կմտնեն ԱԺ.Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կրքերը չեն հանդարտվում։ Այսօր ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք»-ի նախագիծը` այս դեպքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Ըստ առաջարկի` հանձնաժողովը կազմված է լինելու 10 անդամներից: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, […]

Ամբողջը

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու Ղարաբաղի հարցը

Oct 21, 2017 Comments Off on Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու Ղարաբաղի հարցը

    Հրապարակվել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը, որի ստորագրումը տեղի կունենա նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաժողովում:

Ամբողջը

«Նոր տնօրենին էլի ներս չենք թողնելու»․թիվ 17 հատուկ դպրոցում չեն հանձնվում

Oct 21, 2017 Comments Off on «Նոր տնօրենին էլի ներս չենք թողնելու»․թիվ 17 հատուկ դպրոցում չեն հանձնվում

Երեւանի հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում կրքերը չեն հանդարտվել։ Ուսուցչական կոլեկտիվը կազմ-պատրաստ սպասում է եւ թույլ չի տալու, որպեսզի կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանը ամեն գնով այս դպրոցի տնօրեն նշանակի իր կուսակից եւ խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը՝ Վերգինե Եսայանին։ Այս դպրոցը տարեսկզբին հայտնվեց կրթության եւ գիտության նախարարության, որից հետո՝ […]

Ամբողջը

Կանաչ ճանապարհ կազինոներին՝ 21 տարեկանից բարձրերի համար 

Oct 21, 2017 1 Comment

Կառավարությունը մերժել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Ելք խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գևորգ Գորգիսյանի և Արտակ Զեյնալյանի առաջարկը: Պատգամավորներն առաջարկել էին արգելել այն քաղաքացիների մուտքը  խաղատներ, ովքեր նախապես լիազոր մարմնին այդ մասին տվել էին գրավոր հավաստում: Ըստ այդմ՝ առաջարկվում էր օրենքում կատարել լրացում […]

Ամբողջը

Իսկ դուք հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի թվերին

Oct 19, 2017 Comments Off on Իսկ դուք հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի թվերին

  ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհի բնակչության թիվը կազմում է շուրջ 7 մլրդ մարդ: Վերջին տասնամյակում զգալիորեն ավելացել է Աֆրիկայի բնակչության թիվը։ Փորձագետների կանխատեսմամբ՝ 2050թ. «սև մայրցամաքի» բնակչության թիվը 6 անգամ

Ամբողջը

Ի՞նչ նոր մասնագիտություններ են ներդրվում բուհերում

Oct 19, 2017 Comments Off on Ի՞նչ նոր մասնագիտություններ են ներդրվում բուհերում

    Գալիք տարվանից ՀՀ  բուհերում երկու նոր մասնագիտություն կներմուծվի: Բուհական մասնագիտությունների ցանկը վերանայելու որոշումն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում: Մասնագիտությունների ցանկի վերանայման

Ամբողջը

Սուրիկ Խաչատրյանն անցնում է հակագրոհի

Oct 19, 2017 Comments Off on Սուրիկ Խաչատրյանն անցնում է հակագրոհի

Այն պահից, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բաց տեքստով հայտարարեց, թե չի պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածու, Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանին, արդեն իսկ պարզ էր, որ մինչեւ նոյեմբերի 5-ը այստեղ արշալույսները խաղաղ չեն բացվելու: Լիսկան ձեռքերը ծալած չի նստելու եւ հետեւի գործող մարզպետ Վահե Հակոբյանի ինքնադրսեւորման գործընթացին: Սկսենք սկզբից: Սեպտեմբերին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը պարտադրված […]

Ամբողջը

Ինչու՞ է անդունդ ձևավորվում հայ-վրացական հարաբերություններում

Oct 19, 2017 Comments Off on Ինչու՞ է անդունդ ձևավորվում հայ-վրացական հարաբերություններում

Նախօրերին ուշագրավ բանակցություններ են տեղի ունեցել Թբիլիսիում: Ճիշտ նույն օրը, երբ Ժնևում հանդիպում էին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի։ Հասանովը մեկնել էր Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։ Մինչ եռակողմ հանդիպումը, սակայն, Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցը: Ադրբեջանի […]

Ամբողջը

Նոր սկանդալ. Պայթեցրին Ալիևյան կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին

Oct 19, 2017 Comments Off on Նոր սկանդալ. Պայթեցրին Ալիևյան կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին

Օրերս սարսափելի ու դաժան սպանություն է տեղի ունեցել, որը կարող է միջազգային սկանդալի վերաճել: Սպանվել է Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողը: Մալթայի ամենահայտնի հետաքննող լրագրողը սպանվել էր` մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Ադրբեջանի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննությանը կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային […]

Ամբողջը

Իշխանության պահպանման ևս մեկ երաշխիք

Oct 19, 2017 Comments Off on Իշխանության պահպանման ևս մեկ երաշխիք

Որքան մոտենում է «Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության» համաձայնագրի ստորագրման ժամանակը, որը նախատեսված է նոյեմբերի 24-ին ԱլԳ բրյուսելյան գագաթնաժողովում, այնքան խորանում են այն ստորագրելու կասկածները: Մեկ բան պարզ է. Հայաստանի իշխանություններն, իսկապես, ցանկանում են ստորագրել համաձայնագիր, երկրորդ անգամ տապալումը վստահաբար Սերժ Սարգսյանի պլանների մեջ չի մտնում: Ու այստեղ է, որ հարց է առաջանում, թե ԵՄ-ում […]

Ամբողջը