Դեպքեր և իրադարձություններ բաժնի բոլոր հրապարակումները

Սրբապղծություն՝ Երևանում. հրկիզել են Արաբկիր վարչական տարածքում նոր օծված «Սուրբ Աստվածածին» մատուռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Dec 23, 2017 Comments Off on Սրբապղծություն՝ Երևանում. հրկիզել են Արաբկիր վարչական տարածքում նոր օծված «Սուրբ Աստվածածին» մատուռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանում հրկիզել են «Սուրբ Աստվածածին» նորակառույց մատուռը։ Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքներն այրել են սրբապատկերը, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ավելի վաղ ֆոտոլագրողը նշված վայրից հայտնել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիր վարչական […]

Ամբողջը

«Հրազդան» մարզադաշտի մոտ ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն. վարորդներին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 23, 2017 Comments Off on «Հրազդան» մարզադաշտի մոտ ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն. վարորդներին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտ, ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի 35 NG 339 համարանիշի և Renault մակնիշի 20 PP 100 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին […]

Ամբողջը

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 12-րդ դասարանի աշակերտուհին մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Dec 23, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 12-րդ դասարանի աշակերտուհին մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում մարզի բժշկական կենտրոններից մեկից տեղի Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել տարածքի Ոստիկանության օպերատիվ խումբը՝ հետաքննչական և համայնքային բաժանմունքների ծառայողների գլխավորությամբ: Ոստիկանները պարզել […]

Ամբողջը

Առաջին կադրերը «Երևան Սիթի»-ում սպանության վայրից/տեսանյութ/

Dec 22, 2017 Comments Off on Առաջին կադրերը «Երևան Սիթի»-ում սպանության վայրից/տեսանյութ/

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում: Դանակահարված քաղաքացուն ծայրահեղ ծանր վիճակում փորձել են տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որի ճանապարհին էլ մահացել է։

Ամբողջը

Մանկավարժական համալսարանի մոտ բախվել են 30-ամյա վարորդի Mercedes-ը և 40-ամյա կին վարորդի Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Dec 22, 2017 Comments Off on Մանկավարժական համալսարանի մոտ բախվել են 30-ամյա վարորդի Mercedes-ը և 40-ամյա կին վարորդի Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, բախվել են 30-ամյա Արսեն Ալավերդյանի վարած Mercedes մակնիշի 51 ON 001 համարանիշի և 40-ամյա Ելենա Կարապետյանի վարած Toyota մակնիշի 01 FF 022 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր […]

Ամբողջը

«Չայնիի» ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ГАЗ 3110-ի 66-ամյա վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Dec 22, 2017 Comments Off on «Չայնիի» ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ГАЗ 3110-ի 66-ամյա վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, հիվանդանոցում մահացել է Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զանգվածի բնակիչ՝ 66-ամյա Ժուլվեր Խաչատուրովը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Չարենցավանի հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Վարդանյանի կողմից նյութերի նախապատրաստման […]

Ամբողջը

Սպանություն Երևանում. Մասիվի «Երևան Սիթի»-ում սպանվել է 60-ամյա տղամարդ

Dec 22, 2017 Comments Off on Սպանություն Երևանում. Մասիվի «Երևան Սիթի»-ում սպանվել է 60-ամյա տղամարդ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել […]

Ամբողջը

Վթարի է ենթարկվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենը՝ Lexus-ով կողաշրջվելով հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Dec 22, 2017 Comments Off on Վթարի է ենթարկվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենը՝ Lexus-ով կողաշրջվելով հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաներում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հովհաննես Դանիելյանը իր վարած Lexus մակնիշի 64 ՕT 064 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ […]

Ամբողջը

Դանակի սպառնալիքի տակ վերելակում ավազակային հարձակում է կատարել 15-ամյա երեխայի նկատմամբ՝ հափշտակելով խոշոր գումար ու բջջային հեռախոս

Dec 22, 2017 Comments Off on Դանակի սպառնալիքի տակ վերելակում ավազակային հարձակում է կատարել 15-ամյա երեխայի նկատմամբ՝ հափշտակելով խոշոր գումար ու բջջային հեռախոս

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում անհայտ անձը դանակի սպառնալիքով Արագածի փողոցի 26 շենքի վերելակում ավազակային հարձակում է կատարել նույն շենքի բնակիչ՝ 15-ամյա Ս. Ժ.-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը երեխայից հափշտակել է 900 հազար դրամ «Հուավեյ Տ9» տեսակի բջջային հեռախոս և դիմել փախուստի։ Դեպքի վայր […]

Ամբողջը

Թալանել են Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալի տունը՝տանելով խոշոր չափի գումար ու ոսկյա և արծաթյա զարդեր

Dec 22, 2017 Comments Off on Թալանել են Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալի տունը՝տանելով խոշոր չափի գումար ու ոսկյա և արծաթյա զարդեր

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գրիգորյանը Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 14։40-ից մինչև դեկտեմբերի 22-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան մուտքի դռան փականը և մտել բնակարան և […]

Ամբողջը

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում.կան վիրավորներ/տեսաշար/

Dec 22, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում.կան վիրավորներ/տեսաշար/

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի Ford Transit և Nissan X-Тrail մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Բյուրեղավան քաղաքի […]

Ամբողջը

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Վարդենիկ գյուղի «Իշխանավանք» ՍՊԸ-ի հարսանյաց սրահից 7 հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց

Dec 22, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Վարդենիկ գյուղի «Իշխանավանք» ՍՊԸ-ի հարսանյաց սրահից 7 հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 20-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Մարտունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, […]

Ամբողջը

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու Nissan X Тrail-ը, կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 21, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու Nissan X Тrail-ը, կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, բախվել են Ford Transit մակնիշի 530 AG 61 համարանիշի և Nissan X Тrail մակնիշի 34 ZL 699 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Ամբողջը

Վանաձորում 26-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 21, 2017 Comments Off on Վանաձորում 26-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Թաթուլ Բոստանչյանը Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 38 հասցեի մոտ իր վարած Nissan մակնիշի 35 GM 193 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված մի կնոջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն, […]

Ամբողջը

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. երեխաների կողմից թռչնի որսն ավարտվել է 16-ամյա երեխայի՝ հիվանդանոց տեղափոխվելով, հայտնաբերվել է որսորդական հրացան

Dec 20, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. երեխաների կողմից թռչնի որսն ավարտվել է 16-ամյա երեխայի՝ հիվանդանոց տեղափոխվելով, հայտնաբերվել է որսորդական հրացան

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններոմ «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Ճամբարակի բաժին հայտնել են, որ «ծոծրակի բազմակի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկները […]

Ամբողջը