Հեղինակի բլոոր հրապարակումները

Էրդողանը Մահմուդ Աբասին իրազեկել է Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնության մասին

Jun 27, 2016 Comments Off on Էրդողանը Մահմուդ Աբասին իրազեկել է Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնության մասին

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին իրազեկել է Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնության մասին, որն առնչվում է Գազայի հատվածում մարդասիրական վիճակի բարելավմանը: Այս մասին գործակալությանը հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակում նրա աղբյուրները: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելի ու Թուրքիայի պատվիրակությունները կիրակի Հռոմում անցկացրած բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են հարաբերությունների կարգավորման մասին […]

Ամբողջը

Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօր

Jun 27, 2016 Comments Off on Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 27 -ի դրությամբ: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 473 նվազագույն և 476 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 477 նվազագույն և 479 առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն գնվում է 515 նվազագույն և 528 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում` 531 ՀՀ դրամ նվազագույն և 542 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով: Ռուսական ռուբլին գնվում […]

Ամբողջը

Հայաստանի հավաքականը ժամանել է Քիշինև

Jun 27, 2016 Comments Off on Հայաստանի հավաքականը ժամանել է Քիշինև

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինև և հանգրվանել «Կորդու» հյուրանոցում,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Հունիսի 27-ին Տիգրան Գյոկչյանի սաները վերջին մարզումը կանցկացնեն Մոլդովայի հետ կայանալիք խաղից առաջ:  

Ամբողջը

Իտալիայում ձերբակալվել է ամենաորոնվող մաֆիոզը

Jun 27, 2016 Comments Off on Իտալիայում ձերբակալվել է ամենաորոնվող մաֆիոզը

Իտալիայում ձերբակալվել է ամենաորոնվող մաֆիոզներից մեկը՝ Էրնեստո Ֆացալարին, ով ավելի քան 20 տարի թաքնվել է օրենքից: Այս մասին հայտնում է «BBC»-ն: 46-ամյա Ֆացալարին ձերբակալվել է Կալաբրիա մարզում: 1999թ-ին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություն,սպանության փորձ, մաֆիայի հետ կապ: Ոստիկանության տվյալներով՝ նա մտնում էր ամենաազդեցիկ մաֆիոզ խմբավորումներից մեկի՝ Նդրանգետայի ղեկավարների […]

Ամբողջը

Գրոզնի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում երեխա է մահացել

Jun 27, 2016 Comments Off on Գրոզնի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում երեխա է մահացել

Գրոզնի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել ինքնաթիռում ծանր հիվանդ երեխայի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այս մասին հայտնում է «Интерфакс» ռուսական գործակալությունը: Արտակարգ իրավիճակների աղյուրի տեղեկություններով՝ թռիչքից կես ժամ հետո երեխայի վիճակը, ում Մոսկվա էին տեղափոխում բուժման համար, կտրուկ վատացել է: Ինչպես հաղորդվում է,  Գրոզնիից Մոսկվա թռչող ինքնաթիռի անձնակազմը որոշում է ընդունել՝ օդանավակայան վերադառնալու մասին, սակայն […]

Ամբողջը

10 մլրդ ադրբեջանական գազի տեղափոխում դեպի Եվրոպա

Jun 27, 2016 Comments Off on 10 մլրդ ադրբեջանական գազի տեղափոխում դեպի Եվրոպա

«Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործումը թույլ կտա Ադրբեջանին վաստակել շուրջ 30-50 միլիարդ դոլար ածխաջրածինների վաճառքից և փոխադրումից, հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) գործադիր տնօրեն Շաhմար Մովսումովը՝ նշելով, որ դրանք նախնական տվյալներ են: «Հարավային գազային միջանցքը» ԵՄ-ի կարևոր նախագծերից է և ենթադրում է 10 մլրդ ադրբեջանական գազի տեղափոխում Կասպյան շրջանից՝ Վրաստանով և Թուրքիայով դեպի […]

Ամբողջը

Նավթի գինը Brexit-ից հետո

Jun 27, 2016 Comments Off on Նավթի գինը Brexit-ից հետո

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, քանի որ ներդրողները դեռեւս գնահատում են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու որոշումը: Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,31 տոկոսով՝ հասնելով 48,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,55 տոկոսով՝ հասնելով 47,38 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Նախորդ հինգշաբթի Բրիտանիայում տեղի […]

Ամբողջը

Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցությունները դրական ընթացք են ստանում

Jun 27, 2016 Comments Off on Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցությունները դրական ընթացք են ստանում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին՝ Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններին աջակցելու համար. հաղորդում է Սպիտակ տունը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն,  այսօր Թուրքիան և Իսրայելը, ինչպես ակնկալվում է, կներկայացնեն հարաբերությունների կարգավորման համաձայնությունը: «Իսրայելի վարչապետ Նեթանյահուն զանգահարել է ԱՄՆ փոխնախագահին, որպեսզի երախտագիտություն հայտնի Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններին աջակցելու համար»,-հաղորդել […]

Ամբողջը

Բան Գի Մունի կոչը եմենական ճգնաժամին վերջ տալու համար

Jun 27, 2016 Comments Off on Բան Գի Մունի կոչը եմենական ճգնաժամին վերջ տալու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կիրակի երեկոյան կոչ է արել Եմենում հակամարտող կողմերին ազատ աևձակել բոլոր պատանդներին Քույվեյթում միջեմենական բանակցությունների ընթացքում։ «Բանակցությունների մասնակիցների վրա մեծ պատասխանատվություն կա, քանի որ նրանք պետք է իմպուլս հաղորդել խաղաղ գործընթացին՝ եմենական ճգնաժամին վերջ տալու համար։ Բարի կամքի դրսևորման նման քայլ կարող էր լինել բոլոր կալանավորների և քաղբանտարկյալների ազատ […]

Ամբողջը

Շոտլանդիան սպառնում է վետո կիրառել

Jun 27, 2016 Comments Off on Շոտլանդիան սպառնում է վետո կիրառել

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստարջեոնը, ով ի սկզբանե դեմ էր Brexit-ին՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպական Միության կազմից դուրս գալուն, հայտարարել է, իր երկրի խորհրդարանը կարող է վետոյի իրավունք կիրառել Brexit–ի դեմ: Ինչպես նշում է Independent-ը, Շոտլանդական ազգային կուսակցության (SNP) ղեկավար Ստարջեոնը BBC-ի հետ զրույցում ասել է, որ դիմել է շոտլանդացի պատգամավորներին` կոչ անելով իրենց օրենսդրական համաձայնությունը […]

Ամբողջը

Մեսսին հեռանում է

Jun 27, 2016 Comments Off on Մեսսին հեռանում է

Արգենտինայի հավաքականի և կատալոնայան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականին պարտվելուց հետո հայտարարեց հավաքականը լքելու մասին: «Սա վերլուծություն անելու շատ բարդ պահ է: Առաջինը, ինչ գալիս է մտքիս, հավաքականում ելույթները ավարտելն է: Ինձ համար Արգենտինայի հավաքականում ելույթները ավարտված են: Սա օգտակար կլինի բոլորին, և դա բոլորն են ցանկանում: Նրանք չեն բավարարվում […]

Ամբողջը

Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել

Jun 27, 2016 Comments Off on Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03;40-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 24-ամյա Շավարշ Պետրոսյանը Խորենացի փողոցիցի դեպի Սարի Թաղի բարձունք ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 34 AF 262 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել սեփական տան բակում: Ինչպես դեպքի […]

Ամբողջը

Ստամբուլում գերմանացի պատգամավորի են ձերբակալել

Jun 27, 2016 Comments Off on Ստամբուլում գերմանացի պատգամավորի են ձերբակալել

Ստամբուլում թուրք ոստիկանները ձերբակալել են 19 մարդու, այդ թվում՝ Բունդեսթագի պատգամավոր Ֆոլկեր Բեկին և Գերմանիայի 2 քաղաքացու՝ Թաքսիմ հրապարակում գեյ-շքերթը ցրելիս, հայտնում է Reuters-ը: Բեկը ճշտել է, որ ոստիկանները սկզբում փորձել են իրեն ստիպել հեռանալ, ապա կարճ ժամանակով ձերբակալել են:

Ամբողջը

Հայերի ոչնչացման հարցում Ցեղասպանությունից բացի՝ ես այլ բառ չգիտեի. Հռոմի պապ

Jun 27, 2016 Comments Off on Հայերի ոչնչացման հարցում Ցեղասպանությունից բացի՝ ես այլ բառ չգիտեի. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած ուղևորությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին պատմել է, որ հայերի ոչնչացման մասին ինքը ցեղասպանությունից բացի՝ այլ բառ չի իմացել մինչև Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելը։ Ինչպես հայտնում է Il Sole 24 Ore թերթը, Պապին հարց են ուղղել Ցեղասպանության մասին՝ կապված այն բանի հետո, որ նա ուրբաթ Հայաստանի նախագահի նստավայրում ելույթի ժամանակ, շրջանցելով պատրաստի […]

Ամբողջը

Ահաբեկչություն՝ Լիբանանում. կան զոհեր

Jun 27, 2016 Comments Off on Ահաբեկչություն՝ Լիբանանում. կան զոհեր

Լիբանանի արևելքում՝ սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Կաա գյուղում, մի քանի մահապարտ ահաբեկիչներ մարդկանց բազմության մեջ պայթեցրել են իրենց։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Զոհվել է 6 մարդ, ևս 13-ը վիրավորվել են։ Տեղի ունեցածից այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Սկզբում հաղորդվել է 2 մահապարտ ահաբեկչի մասին, սակայն նշվում է, որ նրանց թիվն ավելին […]

Ամբողջը