Հեղինակի բլոոր հրապարակումները

Բեռլուսկոնին վերադառնում է

Jan 10, 2016 Comments Off on Բեռլուսկոնին վերադառնում է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խոստացել է ստեղծել իր Forza Italia կուսակցությունը, գրում է The Guardian-ը: «Սա կլինի պայքարի տարի ընդդեմ ռեժիմի, որը չի թողնում ժողովրդավարությանը զարգանալ»,- հայտարարել է Բեռլուսկոնին: Նա պարզաբանել է, որ պլանավորում է, որ Forza Italia-ն խորհրդարանում հավաքի 20%-ից ավել: 2013 թվականի հոկտեմբերին Միլանի դատարանը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին արգելել էր պետական […]

Ամբողջը

Գաղտնազերծումները կարող են վնասել

Jan 10, 2016 Comments Off on Գաղտնազերծումները կարող են վնասել

Սպիտակ տունը գաղտնազերծել է Բիլ Քլինթոնի որոշ արխիվներ: ԱՄՆ 42-րդ նախագահը Ջորջ Բուշ կրտսերին «ավազակ» է համարել, Վլադիմիր Պուտինին` «խելացի և հնարամիտ» առաջնորդ: Հազիվ թե պատահաբար է դա արվել, երբ նրա կինը` Հիլարին, նախագահական ընտրարշավի առաջնորդներից մեկն է: 15 տարի առաջ Բիլ Քլինթոնը հեռացել է Սպիտակ տնից: Դա բավարար ժամկետ է նախկին նախագահի որոշ գաղտնի […]

Ամբողջը

Կիրկորովը պատրաստվել է ամուսնանալ

Jan 10, 2016 Comments Off on Կիրկորովը պատրաստվել է ամուսնանալ

Նոր տարվա նախօրյակին համաշխարհային օպերայի աստղ Աննա Նետրեբկոյի և Յուսիֆ Էյվազովի Ավստրիայում տեղի ունեցած շքեղ հարսանիքը քննարկվում է մինչև հիմա, հայտնում է kp.ua-ը: Սակայն, միայն այժմ է մանրամասնություններ հայտնվել հյուրերի և նորապսակների մասին, որոնք իրենց էջերում սկսել են տեղադրել լուսանկարներ և տեսանյութեր: Օրինակ՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Օլենինը, որը հարսանիքում կատարել է թամադայի դերը, Instagram-ում տեղադրել է […]

Ամբողջը

Եգիպտոսը լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի

Jan 10, 2016 Comments Off on Եգիպտոսը լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի

Եգիպտոսը մոտակա օրերին մտադիր է հայտարարել լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին երկրի տարածքում գտնվող զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է տուրիզմի նախարար Հիշամ Զաազուաուն: Ավելի վաղ, Եգիպտոսի ՆԳ նախարարությունը հաստատել է, որ Հուրգադա քաղաքում ուրբաթ օրը հյուրանոցի վրա հարձակման հետևանքով տուժել են Ավստրիայի երկու և Շվեդիայի մեկ քաղաքացի: […]

Ամբողջը

Ֆյուրին արժանի չէ Կլիչկոյին հաղթելուն

Jan 10, 2016 Comments Off on Ֆյուրին արժանի չէ Կլիչկոյին հաղթելուն

Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, մինչև 76,2 կգ քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրին արժանի չէր Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ առավելության հասնելուն: Այս մասին Աբրահամը հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Թայսոն Ֆյուրին առավելության էր հասել Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ(116:111, 115:112, 115:112): «Ես ցնցված էի այն […]

Ամբողջը

Նոր ցիկլոն. Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են

Jan 10, 2016 Comments Off on Նոր ցիկլոն. Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Հայելի.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում ևս շարունակվելու է անկայուն եղանակը: «Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք»,-ասաց Սուրենյանը: Սուրենյանը հաշվի առնելով […]

Ամբողջը

Գեներալ Մանվելը ծեծել է քաղաքապետին

Jan 10, 2016 5 Comments

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով դեկտեմբերի 29-ին, Էջմիածին քաղաքում գեներալ Մանվել Գրիգորյանը ծեծել է  ՀՀ Կառավության աշխատակազմի նախկին կառավարիչ , Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: Բոլորին է հայտնի ,որ Էջմիածնում վաղուց ավանդույթ է ձևավորված,որ ավտեմեքենայելի սխալ կայանելու համար գեներալ Մանվելը անձամբ է հաշվեհարդար տեսնում,նույնիսկ  հրամայում է ծակել անիվները:Այս դեպքում նույնպես,չխախտելով ավանդույթը,նկատելով որ նախկին քաղաքապետը սխալ տեղում է կայանել […]

Ամբողջը

Մուամար Կադդաֆիի սպանության կադրերը նախօրոք նկարահանվա՞ծ են եղել

Jan 09, 2016 Comments Off on Մուամար Կադդաֆիի սպանության կադրերը նախօրոք նկարահանվա՞ծ են եղել
Ամբողջը

Էլ Չապոյին կարտահանձնեն

Jan 09, 2016 Comments Off on Էլ Չապոյին կարտահանձնեն

Մեքսիկայի կառավարությունը կկատարի ԱՄՆ-ի հարցումը` թմրաբարոն Խոակին Գուսման Լորային` Էլ Չապո (Թզուկ) մականվամբ, արտահանձնել ԱՄՆ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Արտահանձնման ժամկետը դեռ պարզ չէ: Կառավարությունում գտնվող աղբյուրը հստակեցրել է, որ դա կօգնի կանխել հերթական փախուստը:

Ամբողջը

Վրաերթ Երևանում. կին վարորդը հայտարարում է, որ ինքն է վրաերթի հեղինակը

Jan 09, 2016 Comments Off on Վրաերթ Երևանում. կին վարորդը հայտարարում է, որ ինքն է վրաերթի հեղինակը

Այսօր՝ հունվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, «Mitsubishi Pajero V6» մակնիշի 33 ՕՕ 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակչուհի, 64-ամյա Սիրանուշ Սարգսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և այդ պահին նշված փողոցով անցնող շտապօգնության ավտոմեքենայով […]

Ամբողջը

Լևոն Տեր-Պետրոսյան. Խոհեր. տեսանյութ

Jan 09, 2016 Comments Off on Լևոն Տեր-Պետրոսյան. Խոհեր. տեսանյութ
Ամբողջը

Եվրոպան հիասթափվել է Էրդողանի վերաբերմունքից

Jan 09, 2016 Comments Off on Եվրոպան հիասթափվել է Էրդողանի վերաբերմունքից

Եվրոպան հիասթափված է փախստականների հարցով ավելի վաղ հասած պայմանավորվածությանը Էրդողանի վերաբերմունքից, և մոտակա ժամանակում պատրաստ է վերանայելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ, Եվրախորհրդարանում ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը, հայտնում է Süddeutsche Zeitung թերթը: Նոյեմբերի 29-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում վերջնականապես համաձայնեցվել էր գործողությունների պլանը, ըստ որի Թուրքիան պետք է նպաստեր ԵՄ փախստականների հոսքի կրճատմանը` ապահովելով […]

Ամբողջը

Թբիլիսիում Փարաջանովի արձանը զարդարել են նռներով ու ծաղիկներով

Jan 09, 2016 Comments Off on Թբիլիսիում Փարաջանովի արձանը զարդարել են նռներով ու ծաղիկներով

Այսօր՝ 20-րդ դարի մեծատաղանդ կինոռեժիսոր Սերգեյ (Սարգիս) Փարաջանովի տարեդարձի օրը, կազմակերպվել է այցելություն Թբիլիսիում Մանթաշովյան շարքերի պատին տեղադրված ազգի արժանավոր զավակի՝ Սերգեյ Փարաջանովի հուշարձանին: Թեմի պաշտոնեությունը, երիտասարդական բաժնի ակտիվիստները և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կիրակնօրյա դպրոցի աշակերտությունը իրենց խոնարհումը բերեցին մեծատաղանդ արվեստագետի հիշատակին և Փարաջանովի արձանը զարդարեցին նրա սիրած նռներով ու ծաղիկներով: Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի […]

Ամբողջը

Բաքվում փակվել են բանկերը

Jan 09, 2016 Comments Off on Բաքվում փակվել են բանկերը

Հունվարի 9-ի առավոտյան Բաքվի կենտրոնում փակվել են բանկերն ու տարադրամի փոխանակման կետերը, ինչի հետևանքով զգալի աշխուժացել է «սև շուկան»: Ինչպես հայտնում է contact.az-ը, բանկերի ու տարադրամի փոխանակման կետերի դիմաց կարելի է հանդիպել մարդկանց, որոնք արժույթը փոխանակում են «սև շուկայի» գներով։ Աղբյուրը մանրամասնում է, որ Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի արժեզրկումը զսպելու նպատակով երկրի իշխանությունները ձեռնարկում են […]

Ամբողջը

Չինաստանում հայրը երեխային փորձել է բուժել կոբրայի խայթոցով

Jan 09, 2016 Comments Off on Չինաստանում հայրը երեխային փորձել է բուժել կոբրայի խայթոցով

Daily Mail-ը հայտնում է հիվանդ երեխայի բժշկման արտասովոր փորձի մասին, որը Չինաստանում ձեռնարկել է նրա ծնողը: Ըստ այդմ՝ սնահավատ ու հուսահատ հայրը թույլ է տվել, որպեսզի կոբրա օձը կծի իր ութամյա աղջկա ձեռքը՝ հուսալով, թե այդպես նա կբժշկվի: Սակայն երեխան այդ «բուժումից» հետո քիչ է մնացել մահանա: Նա արյան հիվանդություն ունի: Աղբյուրը հայտնում է, որ […]

Ամբողջը