Ծառուկյանը «Փարավոն»-ում հավաքել է ուսանողներին. ՀՀԿ-ի պատասխան «կենացը» «Ֆլորենս»-ում չի ստացվել

Mar 31, 2017 Comments Off on Ծառուկյանը «Փարավոն»-ում հավաքել է ուսանողներին. ՀՀԿ-ի պատասխան «կենացը» «Ֆլորենս»-ում չի ստացվել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում են հավաքվել Տավուշի մարզի այն ուսանողները, որոնք սովորում են երևանյան տարբեր բուհերում: 650 ուսանողի ռեստորանում հավաքել է «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը:

ՀՀԿ-ն որոշել է պատասխան «կենացով» հանդես գալ: Արդյունքում ՀՀԿ-ականները տավուշցի ուսանողների մեծ հավաք են նախաձեռնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Սակայն ուսանողների սակավաթվության պատճառով ՀՀԿ-ականները հանել են ռեստորանի պատվերը՝ չեղարկելով միջոցառումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: