Տեր-Պետրոսյանը աճուրդի է հանել հայրենիքը, պատերազմ է հրահրում

Mar 31, 2017 5 Comments

Հայ հասարակության ակտիվ շերտերը կրկին ցասումով են քննարկում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված, որոնք նա արել է երեկ Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Առաջին նախագահը մասնավորապես պնդել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում տարածքների վերադարձի հարցը ոչ մեզանից է կախված, ոչ Ադրբեջանից։ Նրա խոսքով, տարածքների գրավման, ուժի կիրառման անթույլատրելիությունը արձանագրված է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հիմնարար փաստաթղթերով, ինչը հայկական կողմը պարտավոր է իրականացնել։ «Եթե կամավոր, մեր համաձայնությամբ չանենք դա, ապա մի օր ուղղակի սանկցիաներով են մեզանից հողերը տանելու։ Չեն խնայելու։ Դա անթույլատրելի է։ Մենք ինչ է, ձեռնո՞ց ենք նետում միջազգային հանրությանը։ Հայաստանը այն երկիրն է, որը կարող է ձեռնոց նետե՞լ։ Ծնկի՞ ենք բերելու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին», – նկատեց Տեր-Պետրոսյանը հավելելով «Դա անխուսափելի է։ Չկա էդպիսի բան։ Չեն կարող պահել այդ տարածքները, անգամ եթե Բաքուն գրավենք։ Կապիտուլյացիայի ենթարկեն։ Միևնույնն է, աշխարհը մեզ թույլ չի տա։ Հիշեք Սադամ Հուսեյնին։ Տարածքների հարցում ես ուրիշ ասելիք չունեմ։ Մի տվեք։ Տղա եք, մի տվեք տարածքները, բան չունեմ ասելու», – ընդգծեց առաջին նախագահը։

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը անդրադառնալով առաջին նախագահի այդ պնդումին նկատեց, որ Տեր-Պետրոսյանը 1990-ականներին անկախ Հայաստան էր ուզում, հիմա անկախ Հայաստանի «աճուրդով» է զբաղվում։ Ըստ քաղաքագետի՝ տերպետրոսյանական թեզիսները հիմնավորում չունեցող, «անհեթեթ» , «կեղծ» թեզիսներ են․«Օրակարգ են բերվել շատ պարզ նպատակով, այն բերել է ինքն ու իր թիմը եւ ներկայացնում են, թե իբր Հայաստանի նախագահին պարտադրում են հանձնում»,- ասաց Շիրինյանը հիշեցնելով․«Բայց մենք տեսանք, որ բոլորովին վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարեց, որ պարտադրանք չի լինելու», ասաց նա ու նկատեց, որ հարցն ակտուալ է դարձնում Ռուսաստանը միայն․«Բայց իրենք ոչինչ չեն կարող անել, տակից մուտիլովկաներ են անելու, ինչպես միշտ»։ Շիրինյանի կարծիքով հարցն արհեստականորեն օրակարգ է բերվել, որպեսզի շեղեն ներքին խնդիրներից․, մեր զրուցակիցը նկատեց, որ ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը իշխանությունների մասին ոչինչ չեն խոսում․«Իրենք դադարեցրել են պայքարը իշխանությունների դեմ, երեւի ասել են՝ դու էս գործը կկազմակերպես, խորհրդարանում տեղ կստանաս։ Այսինքն օրակարգը փչացնում են, որովհետեւ այսօր մեզ համար նորմալ , քաղաքակիրթ ներքին օրակարգը քննարկել է պետք՝ ինչ վիճակում է երկիրը։ Վարդան Օսկանյանը, ով ավելի մոտ է եղել այդ օրակարգին, երեկ հայտարարեց հետեւյալը՝ սկզբում կարգավիճակ, մնացածը՝ հետո։ Այսինքն Տեր-Պետրոսյանը բացահայտ սուտ է խոսում, կամ էլ Վարդան Օսկանյանն է սուտ խոսում»։ Շիրինյանը հիշեց, որ հրաժարականից առաջ էլ Տեր-Պետրոսյանը նույն պնդումներն էր անում․«Ասում էր, շուտ արեք, հանձնեք, թե չէ․․․բայց հիմա ինչ է փոխվել այս տարիներին , կասե՞ք»։ Քաղաքագետը բացարձակապես չի ընդունում նաեւ այն պնդումը, թե Արցախի հարցը խոչընդոտում է Հայաստանի զարգացման հարցում․«Եթե մենք ունենայինք երկրում էլիտա, որը որկրամոլ չլիներ, երկրում հաստատ այս վիճակը չէր լինի»։ Շիրինյանը պնդեց իր նախկինում արված հայտարարությունը․«Տասնհինգ տարի հետո Ադրբեջան չի լինելու, Տեր-Պետրոսյանը կարող է ասել, որ չէ, սուտ է,դա պետություն չէ, այլ էթնիկական ցեղերի միավորումից ձեւավորված մի բան»։

Այդուհանդերձ առաջին նախագահի հայտարարություններից ըստ քաղաքագետի կարող են օգտվել մեր հակառակորդները․«Իրենց դաշնակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայ բոլշեւիկները 1920 թվականի աշնանը, համահունչ ձեւով խոսում են այն, ինչ Բաքվում են խոսում։Դա մեր ժողովրդին բարոյալքում է, հարված է բանակին թիկունքից, եւ այն էլ այն բանակի, որը ապրիլյան քառօրյա պատերազմ հաղթեց։ Իսկ ո՞ւր էին ինքն ու իր տղան այդ օրերին» հարց է հնչեցնում Շիրինյանը ու եզրահանգում, որ նման հայտարարությունները հակառակորդին «գրգռում է» պատերազմի․«Ինքը պատերազմ է հրահում, գուցե իրեն ձեռնտու է»։ Տեր-Պետրոսյանը խոսելով «ոչմիթիզհողականների» հակադարձումների մասին ասել է, որ «հենց նրանք են այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը»։ «Ոչ մի թիզ հեղը դա հայրենքին է, իսկ ինքը հայրենիքի աճուրդով է զբաղված» ասաց նա՝ հավելելով, որ Տեր-Պետրոսյանը Արցախի ժողովրդի կողմից իրավազորված չէ «աճուրդի» հանելու հայրենի հողերը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

5 Անդրադարձ “Տեր-Պետրոսյանը աճուրդի է հանել հայրենիքը, պատերազմ է հրահրում” հրապարակմանը

  1. nver says:

    Միանգամայն իրավացի է պ-րն Շիրինյանը՝ Լևոն տեր Պետրոսյանը դեռ իր նախագահության ժամանակ էր հանձնոդական քաղաքականություն վարում: Այն ժամանակ չիրականացրած ծրագրերը հիմա է ուզում իրականացնել, որը ան կանխատեսելի հետևանքներով է լի:

  2. Վանոյշ Չաբյան says:

    Այն ինչ պնդում է Լեւոն տեր պետրոսյանը, թե պարտադրում են,դա լինել չի կարող։ հայկական կողմը չի հարձակվել։` Արցախի հայ ազգաբնակչությունը չի ցանկացել մնալ օտարի իշխանության ներքո, ցանկացել է լինել ինքնիշան, ազգերի ինքնորոշման իրավունքն ունենալուց հետո։
    Եւ ադրբեջանական կողմը սկսել է պատերազմել արցախի ազատատենչ ազգաբնակչության դեմ և պարտվել կորցնելով տարածքներ։
    Ոչ ադրբեջանական կողմն ունի բարոյական իրավունք պահանջելու իր կորցրած տարածքները և ոչ էլ միջնորդ կառույցները պարտադրելու։
    Միջնորդ կառույցները կարող են միայն բարեխոսել գրաված տարածքների վերադարձի առումով այն ժամանակ, երբ կկարողանան վերստին կյանքի կոչելու Եռաբլուրում հարգող հայ ազատամարտիկներին, հայ զինվորներին։

  3. Ashot says:

    լտպ դա սիոնիստ ջհուդ է եւ Հայ ժողովրդի կայուն թշնամի:

  4. Павел says:

    Какого хера этому уроду обворовавшему страну еще и разрешили выступить. Гнать его и всю его гнилую команду из всех публикаций и закрыть вьезд в Армению. А еще лучьше пристрелить.

  5. Լուսիկ Սարոյան says:

    Ինչու մինչեվ հիմա այս ազգա- երկրա կործանիչ նախագահ կոչեցլայը չկար ու հանկարծ; երբ սս-ն ուզում է նույն քայլ անել; նրան եթեր են տրամադրում; սա երկու դավաճան ազգուրացների դաշինք է; մեկի’ իշխանությունը պահելու; մյուսի’ Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու մասոնիստական պլանի շարունակությունն իրականացնելու համար