Ալեն Սիմոնյանը Արմեն Աշոտյանին հիշեցրեց «կոլբայի հրեշի մասին»

Mar 28, 2017 Comments Off on Ալեն Սիմոնյանը Արմեն Աշոտյանին հիշեցրեց «կոլբայի հրեշի մասին»

Ելք դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը չի ուզում մեկնաբանել ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն միտքը, որ Ելք դաշինքում բզբզելու առիթներ կան, Սիմոնյանն ասաց․ «Աշոտյանի մտքի գոհարները մեկնաբանելն այդքան հեշտ գործ չէ», -ապա հավելեց․ «Կարծում եմ պարոն Աշոտյանը պետք է մտածի այն փաստի շուրջ, որ ինքը հրեշի հետ հայտնվել է նույն կոլբայի մեջ, որի մասին մեկ տարի առաջ խոսում էր»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, Աշոտյանն ասել էր․ «Աճեցնում էինք, ասում էինք՝ մի ոտք էլ ավելացավ, մի գլուխ էլ ավելացավ, բայց ինքը դեռ կոլբայի մեջ է»։ Դիտարկմանը, որ ըստ Աշոտյանի Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի դպրոցների տնօրեններին վիրավորելու համար, Սիմոնյանն ասաց․ «Իսկ եթե ելքի հետ կախված բզբզելու բան ունեն, ես սիրով պատրաստ եմ լսել, ինչպես նաեւ պարոն Փաշինյանը բազմիցս հրավիրել է բանավեճի որից ինքը խուսափում է։ Աշոտյանը պետք է ներողություն խնդրի, որ իրեն հիշում են միայն նրա համար, որ կրթական համակարգը կուսակցականացվել է»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: