Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն. Փաշինյանի արձագանքը

Mar 28, 2017 Comments Off on Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն. Փաշինյանի արձագանքը

Քիչ առաջ Աշոտյանի հորդորին ֆեյսբուքյան իր էջում պատասանել է Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են Արմեն Աշոտյանն ինձ հորդորել է ներողություն խնդրել ընտրակեղծարար դպրոցների տնօրեններից։
Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն։ Աչքերը չռած սմայլիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք,որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ բացահայտումներին, երբ ուսումնական հաստատությունների տնօրենները ՀՀԿ համար ձայներ էին հավաքագրել:Նա հորդորեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ երեկ արած իր հայտարարությունից հետո՝ ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ անբարոյական է անվանել:
«Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»,- երեկ ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: