«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորին սպանելու փորձի դեպքով հարուցվել է քրեական գործ

Mar 27, 2017 Comments Off on «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորին սպանելու փորձի դեպքով հարուցվել է քրեական գործ

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, տեղեկավնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նախնական տվյալներով՝ կալանավորի նկատմամբ սպանության փորձ է կատարվել նույն ՔԿՀ-ում պահվող մեկ այլ դատապարտյալի կողմից, ինչը կանխվել է։

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի շրջանակում կալանավորը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Վերցվել են նմուշներ, կատարվել առգրավումներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: