Ընտրություններից հետո Կրթության ազգային ինտիտուտի մասնաճյուղեր են փակվելու․ Անահիտ Բախշյան

Mar 27, 2017 Comments Off on Ընտրություններից հետո Կրթության ազգային ինտիտուտի մասնաճյուղեր են փակվելու․ Անահիտ Բախշյան

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կրթության ոլորտում ներդրված վարկային ծրագրերի մասին իր վերլուծությունն ուղարկել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով կամավորության սկզբունքով իր աշխատանքը, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը:
«Առաջարկել եմ հասարակական հիմունքներով իմ ծառայությունը որպես խորհրդական, բայց պատասխան չեմ ստացել, ոչ ասեցին այո, ոչ՝ չէ, բայց ես պատրաստ էի աշխատել»,-ասաց նա։
Մեր հարցին՝ ինչի՞ մասին է խոսում այդ անտարբերությունը, Բախշյանն ընկատեց. «Վարչապետից ստացած իմ առաջին տպավորությունն այն էր, որ բիզնեսի կառավարիչ է, բայց ոչ կառավարության։ Բիզնես կառավարելն ու կրթությում կառավելը շատ տարբեր են»։

Ի դեպ, ըստ Բախշյանի՝ ընտրությունների ավարտից հետո ավարտվեն փակվելու են Արագածոտնի, Արմավիրի եւ Արարատի մարզերի կթրության ազգային ինստիտուտի մասնաճյուղերը: «Այդ որոշման նախագիծն արդեն կա, ուղղակի վախեցան իրականացնել, քանի որ հարյուրավոր մարդիկ գործից կզրվեին»,-ասաց Բախշյանը՝ հավելելով, որ մասնաճյուղերի փակման արդյունքում մարզերից Երեւան վերապատրաստվելու եկած ուսուցիչների վրա ֆինանսական բեռ է կուտակվելու:

«Ոչ տրանսպորտի գումար են տալու, ոչ սննդի ու ասելու են Թալինից 15-20 օր արի Երեւան մնա, վերապատրաստվի»,- նշեց Բախշյանը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: