Կարեն Կարապետյանը՝ սկանդալային ձայնագրությունների մասին

Mar 25, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանը՝ սկանդալային ձայնագրությունների մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները փորձեցին ճշտել, թի ինչպես կմեկնաբանի հյապարակված  սկանդալային ձայնագրությունները՝ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կազմած ցուցակների մասին, ինչին ի պատասխան ասաց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ չգիտի այդ մասին:

Դիտարկմանը, թե ինչու է անտեսում լրագրողների հարցերը և խուսափում, վարչապետն ասաց, որ ճիշտ հակառակը. «Ամենաշատ լրագրողների հետ հանդիպողը և զրուցողը ես եմ, եկեք զազրախոսությունների հետևից չընկնենք»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ բանտում թե փողոցում շարունակելու են պայքարը, վարչապետը նշեց. «Ես չափազանց դրանից խուսափում եմ, քարոզարշավը պետք է լինի գաղափարական»:

Այնուհետև նա չցանկացավ պատասխանել այլ հարցերի և հեռացավ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: