Ոստիկանությունը՝ Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու մասին

Mar 25, 2017 Comments Off on Ոստիկանությունը՝ Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու մասին

Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին ատրճանակով սպառնալու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ Էջմիածնում անհայտ անձը ատրճանակով սպառնացել է դաշինքի շտաբի աշխատակցին ու հորդորել հեռու մնալ ընտրական գործընթացից: Ըստ Արեգնազ Մանուկյանի` անհայտ անձը կտրել է դաշինքի շտաբի աշխատակցի մեքենայի ճանապարհը, նստել նրա մեքենան, զենքը պահել նրա գլխին ու հորդորել է չաջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին ու ընդհանրապես հեռու մնալ ընտրական գործընթացից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: