Բոլոր քաղաքական ուժերը անում են ցուցակագրումներ. Հերմինե Նաղդալյանը գաղտնազերծում է

Mar 25, 2017 Comments Off on Բոլոր քաղաքական ուժերը անում են ցուցակագրումներ. Հերմինե Նաղդալյանը գաղտնազերծում է

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն այօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը անում են ցուցակագրումներ՝ կազմակերպչական նպատակներով:Անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի հրապարակած ձայնագրություններին՝ ասաց, որ իրենց կուսակցության շտաբի աշխատակիցները լուրջ ուսումնասիրել են դրանք: «Իմ գործընկերները լուրջ ուսումնասիրել են այդ ձայնագրությունները և արդեն համապատասխան հայտարարությունը տարածել են։ Քաղաքական ուժերը, ովքեր լուրջ մասնակցում են ընտրություններին, բնականաբար որոշակի կազմակերպչական աշխատանք կատարում են՝ կողմնակիցներ, թվաքական, կոնտակտներ և այլն։ Այս ամենը մեկ բառով կարելի է անվանել ցուցակագրում։ Այդ բառը ասելիս անմիջապես պատկերացնում ենք վարչական ռեսուրսի չարաշահում, բայց առաջին հերթին դա կազմակերպչական աշխատանք է»,- նկատեց Նաղդալյանը։

Այնուհետև շեշտեց, որ այդ ցուցակները որևէ  դեր չունեն, քանի որ ոչ մեկը չի կարող ստուգել և համոզվել, թե ինչպես ընտրեցիք և ընտրությունը չի կարող նկարահանվել։

Անի Աղազարյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: