«Ականջս լսի, աչքս տենա»․ քաղաքացին՝ Ելքի թեկնածուին

Mar 25, 2017 Comments Off on «Ականջս լսի, աչքս տենա»․ քաղաքացին՝ Ելքի թեկնածուին

Ելք դաշինքից թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը քիչ առաջ Արաբկիր վարչական շրջանում իրականացրեց անկախ քաղաքացու մանիֆեստ։ Պատգամավորության թեկնածուն հայտարարեց, որ անկախ է փողից, վախից եւ մականունավոր հեղինակություններից: Կոնջորյանը, բաժանելով նախընտրակն թռուցիկները, բնակիչներին կոչ էր անում քվեն տալ Ելքին՝ հնարավորություն տալով նոր սերնդին փոփոխություններ կատարել։

Բնակիչները հիմնականում ակտիվ էին, քննարկումներ էին իրականացնում, անգամ ի պատասխան Ելքի անդամների վանկարկումների, ասում էին ելք չկա, ո՞ւր է էդ ելքը։

Ի դեպ, պատգամավորության թեկնածուն բնակիչներին, պատահական անցորդներին բաժանում էր իր այցեքարտը՝ հայտարարելով, որ ընտրվելու դեպքում պատրաստ է հինգ տարի ամեն օր պատասխանել իրեն ընտրած բնակիչների հեռախոսազանգերին։ Կոնջորյանն իր բուկլետը տվեց անեւ կրպակներից մեկի աշխատակցին եւ ներկայացրեց իր ծրագրից կետեր։

Հետաքրքրվեցինք՝ թեկնածուն կարողացա՞վ իրեն համոզել, քաղաքացին ասաց, որ դեռ վաղ է համոզվելու համար, կատարած աշխատանքից կերեւա․ «ականջս լսի, աչքս տենա»,-ասաց նա։

Մի բնակիչ էլ առաջարկեց իշխանությունների «վզից բռնել», պատգամավորության թեկնածուն այդ հարցում բնակիչներին օգնությունը խնդրեց՝ քվեի տեսքով։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: