Առեղծվածային դեպք Արարատի մարզում. ձկնաբուծարանում հայտնաբերվել է 25-ամյա ձկնորսի դին

Mar 24, 2017 Comments Off on Առեղծվածային դեպք Արարատի մարզում. ձկնաբուծարանում հայտնաբերվել է 25-ամյա ձկնորսի դին

Այսօր՝ մարտի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում՝ «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տարածքում, կրակոցի ձայն է լսվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ մարտի 23-ին, ժամը 23։00-ից մինչև մարտի 24-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում մահացածը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 25-ամյա Տիգրան Ավագյանը, «ԻԺ 18 EM» տիպի մեկփողանի 12 ՏՉ որսորդական հրացանով ինքնասպան է եղել։ Նա կրակել է իր գլխի շրջանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Ավագյանն աշխատում էր Արմաշ գյուղի «Ծարակ-Ծաղկենց» ձկնաբուծարանում՝ որպես պահակ, իսկ այն հրացանը, որով նա կատարել է ինքնասպանությունը, պատկանում է «Վարաք-Շուշան» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Փայլակ Գևորգյանին։ Ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: