Վերջին տարիներին քարոզարշավն ուղեկցվում է նման ձերբակալություններով.Ստ.Սաֆարյան

Mar 24, 2017 Comments Off on Վերջին տարիներին քարոզարշավն ուղեկցվում է նման ձերբակալություններով.Ստ.Սաֆարյան

«Նախնական կարծիք չունեմ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին: Որպես իրավաբան ճիշտ չեմ համարում մեկնաբանել»,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը

«Շատ բան չեմ կարող ասել, որովհետև ոչ փաստաբանը, ոչ էլ Սամվել Բաբայանը, որևէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել:Ոչ կարող եմ հիմք ընդունել իր հերքումը, ոչ էլ կարող եմ չհավատալ տարածված տեղեկատվությանը, ուղղակի վերջին տարիներին ինձ զարմացնում է, որ քարոզարշավն ուղեկցվում է նման ձերբակալություններով »,ասաց «Ազատ դեմոկրատներ»-ից առաջադրված Ստյոպա Սաֆարյանը:

«Քիչ բան է հայտնի, կարող է պարզվի, որ իրոք ճիշտ է եղել, կարող է պարզվել, որ քաղաքական պատվեր է»,իր կարծիքը հայտնեց  «Ելքի» պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը:

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: