«Պրեսս ստենդ» ընկերությունը չի առաքել «Ժամանակ» օրաթերթը․ նախընտրական լկտի ամենաթողություն

Mar 24, 2017 Comments Off on «Պրեսս ստենդ» ընկերությունը չի առաքել «Ժամանակ» օրաթերթը․ նախընտրական լկտի ամենաթողություն

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարը լույս է տեսել, սակայն չի առաքվել կրպակներ: Թերթը տպագրվել և առաքվել է նախընտրական ժամանակաշրջանին հատուկ արտակարգ ռեժիմի պայմաններում, սակայն առաքող կազմակերպությունը՝ «Պրեսս ստենդը», այն չի առաքել ոչ մարզային, ոչ մայրաքաղաքի կրպակներ:

Կատարվածը գնահատում ենք որպես դիտավորություն՝ հրահանգավորված իշխանության ամենաբարձր ատյաններից։ «Պրեսս ստենդ» ընկերության այս քայլը գնահատում ենք որպես ընտրական այս թեժ փուլում լկտի ամենաթողություն՝ ընդդեմ ազատ խոսքի և ազատ տպագիր մամուլի։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: