«ժամը 9:30 կամուրջների վրա աշխատող չկա, 5:30 սաղ «պերեկուր» են անում». Կարեն Կարապետյան

Mar 23, 2017 Comments Off on «ժամը 9:30 կամուրջների վրա աշխատող չկա, 5:30 սաղ «պերեկուր» են անում». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ ևս հանձնարարականներ տվեց, մասնավորապես, որ ուշադրություն դարձվի ճանապարհաշինությանը:

Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում մարզեր կատարած այցերի ժամանակ պարզել է, որ խնդիրներ կան ճանապարհների հետ կապված:

«ժամը 9:30 կամուրջների վրա աշխատող չկա, 5:30 սաղ «պերեկուր» են անում: Եթե այդպես են աշխատում, ժամկետը կարճացրեք: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն էնպես արեք, որ մենք կարողանանք հետեւենք»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: