Արա Թարվերդյանը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն

Mar 22, 2017 Comments Off on Արա Թարվերդյանը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն

Նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պմպծ» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվեց Արա Թարվերդյանը, որն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում:

Արա Թարվերդյանը մասնագիտությամբ տնտեսագետ է (տնտեսագիտության թեկնածու), սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիան ավարտելուց հետո վերապատրաստում է անցել Կալիֆոռնիայի և Հոհենհայմի համալսարաններում։ Աշխատել է «Արդշինբանկում», Զարգացման հայկական գործակալությունում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (դասախոս), ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում։ Հիմնադրել է « Գիտարան» հասարակական կազմակերպությունը։ Գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: