Արման Սահակյանը բոլոր տեղերում պաստառներից ձեզ է նայում . Արմեն Առաքելյան

Mar 20, 2017 Comments Off on Արման Սահակյանը բոլոր տեղերում պաստառներից ձեզ է նայում . Արմեն Առաքելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Առաքելյանը  «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ Դավիթաշենում եւ Աջափնյակում անհնար է շտաբեր վարձել: Ամեն շենքի տակ շտաբ է: Բոլոր շտաբերի տեղերը վերցված են: Որն էլ վերցված չէ, փողը նախապես տվել են, որ ուրիշներին չտան վարձակալության:

«Աջափնյակում էլ ժողովուրդը վախվորած է, վախենում են ԱԴԿ-ի թեկնածուների հետ փողոցում խոսել: Այնտեղ  Արման Սահակյանը բոլոր տեղերից ձեզ է նայում…»,-նկատի ունենալով ՀՀԿ թեկնածու, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի պատկերով նախընտրական մեծ պաստառները՝ ասաց Արմեն Առաքելյանը:

«Իրար մեջ մրցում են նրանք, ովքեր ակնկալում են շատ ձայներ տանել: Խոսքն իշխանական կուսակցությունների մասին է: Իսկ մենք թեկնածուներով միասին ենք քարոզարշավ իրականացնում: Ճիշտը թիմային՝ գաղափարական պայքարն է»,անդրադառնալով հատկապես ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածուների մասնակցությամբ միջադեպերին ու բախումներին, ասաց Առաքելյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: