«Խաղաղություն չեն մուրում».Արարատ Զուրաբյան

Mar 20, 2017 Comments Off on «Խաղաղություն չեն մուրում».Արարատ Զուրաբյան

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ այն հարցին,որ  ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր նախընտրական ծրագրում արցախյան խնդրի լուծման իր տեսակետն է առաջ քաշում:

Հիշեցնենք,որ  Արցախի խնդիրը, ըստ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի, պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով, որը, սակայն հայ հանրության համար ընկալվում է որպես հողեր հանձնելու առաջարկ: Ապրիլյան պատերազմից հետո որքանո՞վ է արդիական այս թեզը:

<<Ապրիլյան պատերազմից հետո իրականությունը այս հարցում փոխվել է: Այսօր Ադրբեջանի կողմից հստակ հնչում է սպառնալիք, որ այդ տարածքները ուժով կվերադարձնեն, հետեւաբար խաղաղության մասին խոսելը տեղին չէ: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է խաղաղ ապրել, սակայն խաղաղություն չեն մուրում: Խաղաղության ապահովումը հզոր լինելն է ու խաղաղություն պարտադրել: Առկա է բանակցային ֆորմատ, կան առաջարկություններ, որոնց մի մասը Հայաստանն ընդունել է: Կարծում եմ` Ադրբեջանը պետք է օդից իջնի, որ բանակցային գործընթացը շարունակվի: Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը տնօրինում է իրենց տարածքների 20%-ը: Ռազմական գործողությունների ժամանակ այդ տոկոսն ավելի մեծ կլինի` հօգուտ մեզ: Հավատում եմ հայ հանրությանն ու հայկական բանակին, հետեւաբար չարժե նեգատիվ տրամադրություններ քարոզել, վախեցնել մեր հասարակությանը: Հակառակը, Ադրբեջանն է այսօր թուլանում: Նավթի ու գազի գները համաշխարհային մակարդակով անկում են ապրել: Նոր տեխնոլոգիաների զարգացումը կնպաստի Ադրբեջանի թուլացմանը>>,ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: