Ռուբեն Հակոբյանը՝ իր օգնականի՝ բանկոմատը կողոպտելու փորձի մասին

Mar 20, 2017 Comments Off on Ռուբեն Հակոբյանը՝ իր օգնականի՝ բանկոմատը կողոպտելու փորձի մասին

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հույս ունի, որ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող ՎՏԲ բանկի բանկոմատից կատարված հափշտակության փորձի հետ իր օգնական Սիմոն Սիմոնյանը որեւէ կապ չունի։
Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ կային, որ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող ՎՏԲ բանկի բանկոմատից կատարված հափշտակության փորձի գործով մեղադրյալների թվում է Ռուբիկ Հակոբյանի օգնական Սիմոն Սիմոնյանը։

Ի դեպ, Սիմոն Սիմոնյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու է, զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը։
Հակոբյանն ասաց, որ օգնականը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Հետաքրքրվեցինք՝ դեպքի պատճառով աշխատանքից չի՞ հեռացրել օգնականին, պատգամավորը բացասական պատասխան տվեց․
«Երբ առաջին անգամ լսեցի այդ մասին, երկար զրուցեցինք, ինքը ժխտեց, որ առնչություն ունի այդ պատմության հետ, և ես հավատացի, որովհետեւ նա իսկապես շատ պարկեշտ, կազմակերպված, առողջ երիտասարդ է»,-ասաց նա։

Ի դեպ, Սիմոն Սիմոնյանը մոտ 3 տարի է Հակոբյանի օգնականն է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: