Եթե Ծառուկյանը չվերադառնար, չի բացառվում, որ ԲՀԿ-ն շեմը չհաղթահարեր․ Ն․ Ազիզյան

Mar 23, 2017 Comments Off on Եթե Ծառուկյանը չվերադառնար, չի բացառվում, որ ԲՀԿ-ն շեմը չհաղթահարեր․ Ն․ Ազիզյան

ԱԺ երրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այժմ Ծառուկյան դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Նապոլեոն Ազիզյանը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ առաջին տեղն է զբաղեցնելու։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, որ հասարակության մեջ կա կարծիք, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել ՀՀԿ նախագահ Սեր- Սարգսյանի համաձայնությամբ, իսկ ընտրություններից հետո կոալիցիա են կազմելու իշխող ուժի հետ, Ազիզյանը հակադարձեց․ «Մենք ամենեւին չենք մտածում, որ խորհրդարան գնալու ենք կոալիացիա կազմենք, մենք, ավելի կոնկրետ ես, համոզված եմ, որ գալու ենք մեծամասնություն՝ 50+1 ու իրականացնելու ենք մեր ծրագրերը»։

Ըստ Նապոլեոն Ազիզյանի՝ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան են ներգրավվելու միայն այն ուժերը, ում ժողովուրդը քվե է տալու:

«Էդ որ ասում ենք մեզ ձայն տվեք, հետո պահանջեք մեզնից, անպայման կատարելու ենք, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը նման տեսակի մարդ է։ Այդ 15 կետը հենց ժողովրդի համար է առանձնացրել, որ մարդիկ անձամբ իրենց մաշկի վրա են զգալու փոփոխությունները, ու կտեսնեք, թե ինչքան արագ են կյանքի կոչվելու դրանք»,-ասաց նա՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը միակ քաղաքակնա գործիչն է, որի ժողովուրդը հավատում է։

«Մեր խորհրդարան գնալու հիմնական գրավականը Գագիկ Ծառուկյանի վերադարձն է»,-նշեց նա՝ չբացառելով, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնար, ապա ԲՀԿ-ն չէ հաղթահարերի պահանջվող շեմը։

Ինչ վերաբերում է իր՝ քաղաքականություն վերադարձին 71 տարեկան հասակում, Նապոլեոն Ազիզյանն ասաց․ «ԱՄՆ նախագահ Թրամփն իմ տարիքին է, Տեր-Պետրոսյանը ինձնից մեծ է, Ավստրիայի նախագահը երկու-երեք տարով մեծ է․ դե տարիք է էլի, կարեւորը ես ինձ առույգ եմ զգում եւ համոզված եմ, որ Ծառուկյան դաշինքի ծրագրերը իրականացելու գործում իմ ուրույն դերն ունենալու եմ»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: