Ընտրություններից առաջ մենք պլանի ներսում ենք, ընտրվելուց հետո՝ դրսում․դիլիջանցին՝վարչապետին

Mar 18, 2017 Comments Off on Ընտրություններից առաջ մենք պլանի ներսում ենք, ընտրվելուց հետո՝ դրսում․դիլիջանցին՝վարչապետին

«Որքանո՞վ եք համոզված եւ որքանով եք երաշխավորում՝ «Հանրապետության» կուսակցության ընտրվելուց հետո 5 տարիների ընթացքում կլինե՞ք մեր վարչապետը»,Դիլիջանում քարոզարշավի ժամանակ նման վարչապետին հարց ուղղեց դիլիջանցիներից մեկը՝Հանրապետական կուսակցությունը անվանելով Հանրապետություն:

«էդ ոնց որ մարզպետի տված հարցն էր: Ամբողջ խնդիրը նա ա, որ ես Ձեզ չպետք ա երաշխավորեմ, դուք պետք ա էդ շանսը ինձ տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք»,ասաց Կարեն Կարապետյանը:

«Ես ինքս ձեր կուսակցականն եմ, ուզում եմ ասել, որ մենք բազմաթիվ անգամ դիմել ենք քաղաքապետին, բազմաթիվ պաշտոնյաների, նրանք ասել են, որ մենք պլանից դուրս ենք, չունենք գազաֆիկացում, չունենք ճանապարհային լուսավորում, ճանապարհի վիճակի մասին էլ չեմ խոսում, խնդրում եմ՝ բացատրեք պլանից դուրս ինչ ա նշանակում, եթե ընտրություններից առաջ մենք պլանի ներսում ենք, հենց որ ընտրվում են՝ հետո դուրս ենք»,- դիլիջանցիներից մեկը հարցրեց Կարեն Կարապետյանին։

Քաղաքացիները պետք է ծանոթանան կուսակցության 5 տարվա ծրագրի հետ Դիլիջանի հետ կապված,հայտնեց վարչապետը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: