«Պտի ջրես, որ ինքը կակղի, որ սերմը գցես, բերք տա. այ դա ենք անում». Վարչապետ

Mar 18, 2017 Comments Off on «Պտի ջրես, որ ինքը կակղի, որ սերմը գցես, բերք տա. այ դա ենք անում». Վարչապետ

«Կառավարությունը չի կարող միանգամից լուծել մարդկանց խնդիրները, բայց քայլեր են արվում:Իրականում վերջին երկու ամիսներին Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում էական աճ է գրանցվել, բայց դա հասարակությունը չի զգում իր մաշկի վրա:Եվ մենք էնքան պտի անենք, որ գանք հասնենք մի կետի, որ հաջորդ օրը դա բերի կյանքի որակի փոփոխության: Հողը երբ որ շատ չոր ա ըլնում, երկար ժամանակ պտի ջրես, որ ինքը կակղի, որ սերմը գցես, բերք տա: Այ հիմա մենք էդ խնդիրն ենք լուծում: Մի հուսահատվեք, լավ ա ըլնելու»,- Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Տարեվերջից  մարդկանց կյանքում դրական տեղաշարժ կլինի:Պետք է հարստանանք, ուրիշ տարբերակ չկա: Մինչև մենք մեր բյուջեն չլցնենք, աշխատատեղ չստեղծենք, մեր հոգսերը չենք կարողանա հոգալ: Ո՞նց պտի անենք՝ ռեգուլյար աշխատելով, ի՞նչ պտի անենք, մենք մեր ծրագրի մեջ գրել ենք, կարո՞ղ ենք մենք դրա տակից դուրս գալ, այո: Եթե դուք սպասում եք, որ ես պիտի ասեի՝ վաղը բոլոր հարցերը կլուծվեն և ձեր ստարտային աշխատավարձը կբարձրանա, ոչ, բայց ես չեմ ասում, որ դա չի լուծվի: Մենք իրականում տրամադրված ենք այս տարի այնպիսի բազիս անել, որպեսզի 2018 թվականին հաստատակամ կայուն աճ ունենանք: Ես չեմ ուզում որևէ մեկին հուսախաբ անել: Մենք կարո՞ղ ենք արդեն 2017 թվականի վերջից մեր վրա զգալ, որ մեր կյանքում փոփոխություն ա կատարվում, կարծում եմ՝ այո: Ինչի՞ց ա դա կախված, մեր աշխատանքից»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: